Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ֆորում

Մեզ հարցրել են 422 անգամ


  • Karine
  • Բարև Ձեզ, կասեք խմդրում եմ, վարձակալությունով վերցրաց բնակարանատերը, կարող է դուրս հանել ապրողին մինչև նոր տուն գտնելը՞-եթե պայմանագիրը կնքված չէ և ստորագրված նոտարի կողմից՞։ Օրենքի որ հոդվածն է պաշտպանում վարձակալությունով ապրողներին՞։ Շնորհակալություն նախապես

Հարգելի Կարինե, առկա օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի անժամկետ վարձակալության դեպքում կողմերից մեկը կարող է հրաժարվել վարձակալության պայմանագրից ՝ 3 ամիս առաջ տեղեկացնելով մյուս կողմին: Քանի որ տվյալ դեպքում պահպանված չէ վարձակալության պայմանագրի պատշաճ ձևը, կարող եք դիմել դատարան ՝ վարձակալության իրավահարաբերության առկայությունը հաստատելու նպատակով:

Պատասխանել


  • Անուշ
  • Բարև Ձեզ, ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ հագուստի վաճառքով, ունեմ խանութ։ Մի հաճախորդի վստահելով 1255000 դրամի ապրանքներ եմ ուղարկել Ստեփանակերտ, շատ դժվարությամբ 3 ամիս հետո 300000 դրամ ուղարկեց։ Մնացած գումարը միշտ գրում էր, որ կուղարկի, բայց արդեն 1.5 տարի է գումարս չի վերադարձնում, ոստիկանությունն ի՞նձ կօգնի։

Հարգելի Անուշ, կարող եք դիմել ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով խարդախության վերաբերյալ: Կարող եք նաև գումարի բռնագանձման պահանջ ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով՝ կցելով նամակագրությունը և ոստիկանությունում ստացված բացատրությունները: Առավել մանրամասն խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Dav
  • barev dzez vor xntrm kaseq ete Amusnakan bajanum txtain tarberakov chka bayc zuyg@ aprum e bajanvac mi qani tari. Ka 6 tarekan erexa mor Xnamqin hnaravor e ardyoq miangamic aliment pahanjel. Erexayi horic

Բարև Ձեզ, ալիմենտ ստանալու համար ամուսնալուծության գրանցման փաստը պարտադիր չէ, մայրը կարող է դիմել դատարան ալիմենտի բռնագանձման պահանջով: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պահանջի բավարարման դեպքում ալիմենտի հաշվարկման սկզբնաժամկետ է համարվելու ծանուցումը ստանալու օրը:

Պատասխանել


  • Lilit sargsysn
  • Barev dez es mi tan hamar 31000dolar gumar tvel vor tuny darna mer anunuv pastatxtery saraeluc het ues 20000dolar vark em vercrel bankeric ev hima zgum em vor xabvac em unem gravor grvac ira koxmic lnch anem um dim

Հարգելի Լիլիթ, անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել Ձեր հարցը: Մասնագետների հետ կապն ապահովելու համար զանգահարեք 044-24-00-24:

Պատասխանել


  • Նունե
  • Բարև ձեզ խնդրում եմ պատասխանել ցուցմունք տվող անձը մահացել է և գործը գտնվում է դատաքննության փուլում ուզում եմ իմանալ ինչ է լինում այսպիսի դեպքերում նախապես շնորհակալություն

Հարգելի Նունե, դատաքննությունը շարունակվում է հետաքննության, նախաքննության, կամ նախորդ դատական քննության ընթացքում տրված ցուցմունքների հիման վրա:

  • Նունե
  • shnirhakalutyun patasxani hamar isk ete cucmunq tvox@ goyutyun chuni? gorc@ aytpes mnum @ ev est cucmunqi hnaravore dataqnutyun@ sharunakel est tvyal cucmunqi?

Պատասխանել


  • Симонян
  • Barev dzez

Բարև Ձեզ հարգելի Սիմոնյան: Այստեղ կարող եք թողնել Ձեր իրավական հարցը:

Պատասխանել


  • Աստղիկ
  • Բարև Ձեզ հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնեք․․ 2010-2015թթ աշխատել եմ ընկերությունում և յուրաքանչյուր տարի տրամադրվել է ինձ ամենամյա նվազագույն արձակուրդ և վճարվել։ Սակայն ելնելով աշխատանքիցս, հետ եմ կանչվել արձակուրդիցս արձակուրդիս հենց առաջին օրը։ Վճարվել եմ աշխատանքիս դիմաց։ 2016թվականին ազատվել եմ աշխատանքիցս , սակայն վերջնահաշվարկ ստացել եմ միայն 2016թվականի համար, 2010-2015թթ․ չօգտագործված արձակուրդներիս դիմաց չեմ վճարվել։ Կարդացել եմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս պահանջել գումարը։ Խնդրում եմ ասեք օրնքն իմ կողմն է, կարող եմ պահանջել 2010-2015թթ․ չօգտագործված օրերի դիմաց արձակուրդային վճար։ Կանխավ շնորհակալություն

Հարգելի Աստղիկ, անհրաժեշտ է պարզել հայցային վաղեմության ժամկետների հարցը, պահանջ կարող եք ներկայացնել իրավունքի խախտումից հետո 3 տարվա ընթացքում , հետագա հարցերի համար կարող եք կապվել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Կիմա
  • Բարեւ Ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեր կատարած բարի գործի համար։2019թ հունիսի 10- իմ ճանաչել եմ ժառանգություն։ Սեփականության վկայականի մեջ միայն ես եմ, համասեփականատերեր չկան։Հիմա,եթե ես նվիրատվություն անեմ որդուս (հող եւ բնակարան) անվճար է,թե նորից պետք է վճարումներ անեմ եւ ինչքան։

Հարգելի Կիմա նվիրատվության գործարքի ձևակերպման համար կրելու եք նոտարական ծախս և կադաստրային գրանցման ծախս: Առավել մանրամասն խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

  • Կիմա
  • Շնորհակալություն

Պատասխանել


  • Ashot
  • Kspasenq patasxanin

Պատասխանել


  • Ashot
  • Barev bez..

Պատասխանել


  • Ashot
  • Barev dez emi xndrankovem anhangstachnum.Horakuyris mahich heto myus horakuyrs 6 amsva @ntachkum @ndunele zarangutyun orenkov notarov u nvirele im anchapahas vordun. Isk heto parzvel e vor zarangort ka ...zarangord@ dimele varchakan dataran xndrumeminb ognek uxutyun tvek inch anem nvers pahelu veraberyal....ete petke koktvem der charayutyunich...

Հարգելի Աշոտ, հաշվի առնելով հարցի նրբությունը, անհրաժեշտ է ուսումնասիրել գործարքները և դրանց կատարման ժամկետները: Կարող եք կապ հաստատել մեզ հետ 044-24-00-24 հեռախոսահամարով:

  • Ashot
  • Xnbrumem patasxanek
  • Ashot
  • Mersi kzangem...

Պատասխանել


  • Gevorg
  • Barev dzez unem vnsi hatucum der gorc er shaaat chilnum kuzenam gorc tam dzez

Հարգելի Գևորգ, կխնդրեինք հստակեցնել Ձեր հարցը: Զանգահարեք մեզ 044-24-00-24:

Պատասխանել


  • ***
  • Ես ամուսնացած եմ ՌԴ քաղաքացու հետ։ Ինքս երկքաղաքացի եմ։ Ունեմ 12 տ. դուստր, որը ՌԴ քաղաքացի է։ Ցանկանում եմ դե յուրե ամուսնալուծվել որովհետև արդեն մի քանի տարի է դե ֆակտո ամուսնալուծված եմ և տեղափոխվել եմ ՀՀ։ Ինչ է պետք դրա համար ուր պետք է դիմեմ և որքան գումար կպահանջվի պետ տուրք։ Եվս մեկ հարց կարող եմ առանց հոր երեխայի համար ՌԴարտասահմանյան անձնագիր վերցնել քանի որ այն անձնագիրը որով մենք երկուսով եկել ենք ՀՀ, արդեն վաղուց ժամկետանց է և երեխային չեմ կարող հանել երկրից դուրս

Բարև Ձեզ, եթե ամուսնությունը գրանցված է ՌԴ-ում, ամուսնալուծությունը կկատարվի համապատասխան ՌԴ օրենսդրության, դատական կարգով, քանի որ ունեք անչափահաս երեխա: Արտասահմանյան անձնագիր երեխայի համար կարող եքձեւակերպել առանց հոր ներկայության:

Պատասխանել


  • lili
  • Barev Dzez xndrum em mi harci veraberial xorhurd taq. ardioq tjisht e dimumov dimel tnorenin vorpeszi na hani kargapahakan tuj nkatoxutyunn(yst ashxatanqayin orensgrqi N230 hodvacn nshelov): naxapes shnorhakalutyun.

Հարգելի Լիլի, այլ կարգապահական խախտում թույլ չտալու և աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու դեպքում կարող եք դիմել տույժը վերացնելու համար: Այնուամենայնիվ մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չենթարկվելու դեպքում, կարգապահական տույժը կհամարվի մարված:

Պատասխանել


  • Arevik
  • Barev dzez yes amerikai qaxaqaci em shutov yerexas kcnvi Hayastanum yes inqs bnakvum em u bnakvel em Hayastanum hima uzum em imanam yete yerexas cnvi HH-um hnaravorutyun ka vor stana AMN i qaxaqaciutyun yev inch petq e arvi dra hamar ur dimel??

Հարգելի Արևիկ, որպեսզի երեխան ստանա ԱՄՆ քաղաքացիություն, անհրաժեշտ է, որ ծնողերից առնվազն մեկը երեխայի ծնվելու պահին լինի ԱՄՆ քաղաքացի, առկա լինի քաղաքացիություն ունեցող ծնողի արյունակցական կապ երեխայի հետ, և առկա լինի ծնողների՝ մինչ երեխայի ծնվելը ԱՄՆ-ում գտնվելու մասին ապացույց։ Պետք է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ԱՄՆ քաղաքացիության հայցման համար։

Պատասխանել


  • Լուսինե
  • Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է, եթե հանգուցյալը ունի մեկ որդի, բայց չի ընդունել ժառանգությունը, նրա չափահաս թոռը կամ հարսը, որոնք փաստացի օգտագործում են այդ գույքը, կարող են դիմել ժառանգությունը ստանալու համար։ ԵՒ ինչ քայլեր պետք է անեն։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Լուսինե, եթե որդին ողջ է, նա է համարվում միակ ժառանգը, իսկ եթե որդին ևս մահացել է, թոռը կարող է ժառանգել։

  • Լուսինե
  • Որդին ողջ է, բայց թողել է երեխաներին ու հեռացել։ Հիմա շատ խնդիրներ են առաջանում ՀԷՑ ի , Գազպրոմի հետ, որովհետև անվանափոխում պետք է արվի, արդեն 5 տարի է մահացածի անունով եմ գույքահարկն ու կոմունալ վճարումներն անում։

Հարգելի Լուսինե, եթե որդին չի ընդունել ժառանգությունը սահմանված ժամկետում, թոռը կստանա իրավունք ժառանգելու: Ժառանգելուց հետո կարող եք կատարել անվանափոխում՝մահացածի անունով վճարումներ կատարելուց խուսափելու համար: Խնդիրը հստակեցնելու համար խնդրում ենք զանգահարել 044 24 00 24:

Պատասխանել


  • Ruzanna Hovhannisyan
  • Barev dzez, yes cnvelem hayastanum unem haykakan vkayakan cnndyan, baic hayastanic poqr vaxt @ntaniqs dursen ekel u ancelenq Israel aprelu .. haykakan passport el chunem, hima yes mnumem República Dominicana yev inz harkavore apostil anel im cnndakan vkayakan@ baic qani vor yes cnvelem hayastanum Israeln Chi Kara apostil ani .. yes hayastani qaxaqaci Chem u chgitem inchpes apostil Anel yes naev uzumem noric haykakan qaxaqaciutyun stanam, incha inz harkavor anel? Um het xosem? Inch karoxem anel aranc hayastan trnelu . Shat shnorhakalem ognutyan hamar!

Հարգելի Ռուզաննա, փաստաթուղթը ապոստիլով հաստատելու համար ՀՀ արդարադատության նախարարություն կարող է դիմել ցանկացած անձ՝ ներկայացնելով դիմում և կցելով փաստաթուղթը, պատճեն և 5000 դրամ պետտուրքի վճարման անդորրագիր։ Քաղաքացիություն ստանալու համար կարող եք դիմել Օտարերկրյա պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ ՀՀ տարածքում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։

  • Ruzanna
  • Shnorhakalem

Պատասխանել


  • Արամ
  • Մարդու մահանալուց հետո ,ում են անցնում մահացողի վարկային պարտավորությունները

Հարգելի Արամ, անձի մահից հետո վարկային պարտավորությունները ժառանգության կազմում անցնում են ժառանգներին։

Պատասխանել


  • Արմենուհի
  • Բարև ձեզ. Հնարավոր է արդյոք աշխատել բանկում միևնույն ժամանակ ունենալ դատվածություն(պայմանական)

Հարգելի Արմենուհի, կախված է հանցագործությունից, ավելի մանրամասն խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Գայանե Հովիկյան
  • Բարև ձեզ ես Գայանեն եմ։Ունեմ մի տղա որն ունի զարգացման պերվազիվ խանգարում խոսքի վարքի խանգարում մի խոսքով աուտիզմ է։ Ես իրեն մեծացնում եմ։մենակ միայնակ մայր եմ հայրն ոչինչ չի անում ես ինքս դժվարանում եմ։աշխատել քանզի երեխան հաճախում է կենտրոն բուժման պետպատվերի շրջանակներում ։ ալիմենտ և ոչ մի տեսակ օգնություն չկա կենսաբանական հոր կողմից ։Զագս չունեմ ու ոչ էլ հայրություն է ճանաչվել ։Սակայն ինքն խիղճն հանգիստ ապրում է իսկ ես մենակ տառապում եմ երեխայի հետ ի վերջո ինքն էլ պարտավոր է իր երեխային հոգա։ խնդրում եմ ինձ որևէ խորհուրդ տվեք

Հարգելի Գայանե, գրանցված ամուսնության և ճանաչված հայրության բացակայության պայմաններում ալիմենտ չեք կարող ստնալ: Ալիմենտ պահանջելու համար նախ պետք է դիմեք դատարան հայրության ճանաչման պահանջով։

Պատասխանել


  • Անանիա
  • Բարև Ձեզ,ես ունեմ հողամաս և ավտոտնակ որը սեփականաշնորհված չէ,այն մեր իրավասաության տակ է մոտ 40-50ական թվականներից,2000ականների սկզբին մեր հարևանությամբ մեկը տուն գնեց որը բակ չուներ,այդ ժամանակվանից ցանկացել է չանփարհ փակել և իր համար բակ սարքել թույլ չենք տվել,2014-15թ.դիմեց ինձ որպեսզի չանապարհը փակի և ես իմ հողամասից ճանապարհ բացեմ,ես չհամաձայնեցի և նա սկսեց գործողություններ կատարել ճանապարհի փակման շինարարություն դիմեցի քաղաքապետարան եկան կասեցրին և քանդեցին,20015թ-ից մինչ այսօր տարբեր մարդիկ են եկել այդ հարցով սրպեսզի համաձայնութւան գամ բայց մերժել։Հիմա ինձ զանգել են Շենգավիթ վարչական շրջանից և հրավիրել իրենց մոտ ճշտեցի թե ինչի հաշար ասացին որ գրություն կա ապորինի շինության հետ կապված,գնացի ինձ ասացիվ որ պետքա քանդեմ,ասացին նաև եթե ես չքանդեմ իրենք իրենց միջոցներով կքանդեն այդ ժամանակ ինձ կտուգանեն400000դր.և կվճարեմ այդ քանդելու գործողությունների գումարը։Հիմա ինձ խորհուրդ է պետ որքանով է իրավական իրենց կատարած առաջարկը և եթե իրավական է ես ինչ կարող եմ անել որ չքանդեն որտեղ դիմեմ։ Նախապես շնորհակալություն

Հարգելի Անահիտ, ավելի մանրամասն խորհրդատվության համար զանգահարեք 044240024:

Պատասխանել


  • Sose
  • Barev dzez ete unem minchev 1 tarekan erexa. Ev es kerakrox mayrik em u sovorum em heraka. Indz kerakrman hamar jamer tuylatrvum e? Ev ete ayo apa xndrum em orenqi ayd ket@ kaseq

Հարգելի Սոսե, հստակ օրենսդրական կարգավորում երեխային ուսումնական հաստատությունում կերակրելու ժամերի տրամադրման հետ կապված չկա:

Պատասխանել


  • Տաթևիկ
  • Բարև ձեզ հարգելի իրավաբան, խնդրում եմ ինձ օգնել: Երկրաշարժից հետո ամուսնուս մայրը 3 սենյականոց բնակարան է ստացել, քանի որ ուներ 2 նույն սեռի անչափահաս երեխաներ: Մինչ այժմ երեքն ել բնակվում են այդ բնակարանում: Ամուսինս 34 տարեկան է, այս ամբողջ տարիների ընթացքում գրանցված է այնտեղ: Կադաստրի տեղեկություններով ամուսինս չի համարվում համասեփականատեր: Ինչ իրավունքներ կարող է ունենալ այդ բնակարանի հանդեպ? Կարող է մորից պահանջել իր փայաբայինը? Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Հարգելի Տաթևիկ, քանի որ Ձեր ամուսինը չի հանդիսանում բնակարանի համասեփականատեր, չի կարող պահանջել փայաբաժին:

Պատասխանել


  • Կարեն
  • Բարև Ձեզ: 2012 թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգաորող հանձնաժողովի կողմից ստացել եմ լիցենզիա, փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը իրավունք էր տալիս և պարտաորեցնում, սահմանված ժամկետում կառուցել և գործարկել այն: նաղագիծը անցել է օրենքուվ նախատեսված բոլոր պորձաքննություններն և ստացել ենք շինթույլտվություն: Արտասահմանյան ներդրողի միջոցների հաշվին կարարել ենք մոտ 130000000 դրամի ներդրում: շինարարությունը սկսելու օրը վարչական տարածքի բնակիչները համախմբված փակեցին ճանապարհը և մինչ օրըս թույլ չէն տալիս իրականացնել նախագիծը: բազմզթիվ անգամներ դիմել ենք բոլոր ատյաններին, հանրային ծառայությունները կարգաորող հանձնայողովին ինրպես նաև երկրի նախագահ Սերյ Սարգսյանին: Սակայն ոչինչ չփոխվեց: Հանրային ծառայությունները կարգաորող հանձնաժողովը, որը իրավունք էր տալիս և պարտաորեցնում, այս բոլոր տարիների ընդացքում ոչինչ չանելուց բացի առանց վարանելու ամեն 20 ամիսը մեկ մեր երաշիքային գումարի ողիղ կեսը ուղարկեց պետբյուդջե, և դիմումի համաձայն կասեցրեց լիցենզիան: Խնդրում եմ օգնեք, ողղություն ցույց տաք ով պետք է հատուցի մեր ծախսերը: շնորհակալություն:

Հարգելի Կարեն, կախված այն հանգամանքից արդյոք Ձեր դիմումի հիման վրա է կասեցվել լիցենզիան թե երրորդ անձի հնարավոր է այս հարցի իրավական լուծման տարբեր ճանապարհներ: Ավելի մանրամասն խորհրդատվության համար կարող եք զանգահարել 044240024:

Պատասխանել


  • Կարինե
  • Բարև Ձեզ ,ես աշխատանքային գրքույկ ունեցողների սերնդից եմ ևուզում եմ իմանալ՝ ինչ որ տեղ պետք է գրքույկս ներկայացնեմ թե պարտադիր չէ։

Բարև Ձեզ հարգելի Կարինե աշխատանքային գրքույկը որևէ տեղ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործում է առցանց համակարգ: Մեզ հետ կարող եք կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Lilit
  • Barev dzez amusines dimel@ data ran amusnaluchvelu unem 3-q erexa m iayn mekn@ anchapahas es bnakvum@em Ayn bnakaranum vore gnvel@ amusnutyan entacqum sakayn sepakanater@ handisanum skesures 2009 amusines datapartvel@ ev mer kape xzvele Ir ev Ir harazatneri mijev kxndrem indz oqmel es gumar cunem pastaban varchelu

Հարգելի Լիլիթ ձեռք բերված բնակարանի նկատմամբ ոչ դուք ոչ Ձեր երեխաները իրավունքներ չունեն: Ամուսնալուծվելու դեպքում, եթե անչափահաս երեխայի խնամքը հանձնվի Ձեզ կարող եք ներկայացնել հակընդեմ հայց ալիմենտի բռնագանձման և երեխայի բնակության վայր սահմանել այդ բնակարանում, որը նաև Ձեզ կտա որպես խնամակալի այդտեղ բնակվելու իրավունք:

Պատասխանել


  • Սամվել
  • Գազպրոմ Արմենիան դիմել է դատարան ինձնից պահանջելով 155 հազար դրամ տուգանք,հակընդեմ հայց եմ ներկայացրել :Արդեն 8 ամիս է դատական նիստերը հետաձգում է դատարանը:Հայցվոր կողմը ոչ մի նիստի չի ներկայացել:Ում դիմեմ,որ այս քաշքշուկը վերացվի:In9pes 7 w6m bwxwqem:

Բարև Ձեզ: Դատական վարույթը իրականացվում է ողջամիտ ժամկետում: Եթե հայցվորը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի վերաբերյալ, ապա դատական նիստը հետաձգվում և Դատարանը փորձում է ծանուցել կողմից այլ եղանակներով, օրինակ՝ ծանուցելով համյանքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Եթե հայցվորը պատշաճ կարգով ծանուցված լինելով կրկին չկ ներկայանում, ապա նիստը անցկացվում է նրա բացակայությամբ: Դատական նիստերը կարող են հետաձգվել մի շարք այլ պատճառներով նույնպես: Եւ եթե Դատարանը չպահպանի կարգը և անցկացնի նիստը հաշվի չառնելով կողմի բացակայության հարգելի պատճառները, ապա դա կարող է հանդիսանալ հետագայում դատական ակտի բեկանման հիմք: Քանի որ դուք չեք նշել, թե ինչ պատճառով է դատարանը հետաձգում նիստերը, ապա կարծում ենք, որ ներկայիս դրույթմաբ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում: Իսկ եթե դուք ամեն դեպքում ցանկանում է բողոք հայտնել, ապա կարող եք դիմել տվյալ դատարանի նախագահին:

Պատասխանել


  • Ջուլետա
  • Բարև ձեզ խնդրում եմ օգնեք և խորհուրդ տվեք չունեմ ֆինանսական միջոցներ որ դիմեմ հարցը այսպիսին է տղաս տաս տարի ապրել է ռուսաստանում ընկերոջ տանը և ձեռք է բերել ահագին գույք բոլոր տվյալները կա որտեղից որ գնել է ընկերը մահացավ և ամբողջ գույքը ոչ օրինական կինը հայաստանից եկավ ռուսաստան և ամբողջ գույքը տեղափոխեց հայաստան և մինչև հիմա չի տալիս տղայիս պատկանող գուքը խնդրում եմ օգնեք ասեմ որ այդ կինը շատ անպատկառ լիրբ անձնավորություն է նրա մասի կարող եք իմանալ հոկտեմբերյանի ոստիկանության բաժանմունքից անունը Կարինե Բադալյան տղաս շատ խելոք զուսպ անձնավորություն է դրա վրա չենք կարողացել խնդրում եմ օգնեք

Հարգելի Ջուլիետա հարցը անհրաժեշտ է ուսումնասիրել առավել մանրամասն, մեզ հետ կարող եք կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Արմինե
  • Բարև ձեզ: Դիմել եմ դատարան ամուսնալուծվելու համար:Ամուսինս ալիմենտ չի վճարել 1 տարուց ավելի նախկին կնոջը... Արդեն 9 ամիս է անցել...նիստ է նշանակվել հուլիսի 9ին, բայց ես մեքենա եմ գնել արտերկրից ու այն կստանամ հունիսի վերջին: Ուզում եմ իմանալ դատարանից կարող եմ ինչ որ գրություն վերցնել, որպեսզի հարկադիրի հետ խնդիր չստեղծվի մինչև վճիռ կայացնելը; Շնորհակալություն

Հարգելի Արմինե անհրաժեշտ էհստակեցնել իրավիճակը ուստի առաջարկում ենք կապ հաստատել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Վիլեն
  • Օրենքով լա կետ, որ երեխան պարտադիր պիտի մայր ծնողի հետ ապրի

Հարգելի Վիլեն նման կարգավորում առկա չէ: Երեխայի խնամքի հարցը լուծվում է հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Երկու ծնողներն ունեն հավասար ծնողական իրավունքներ և պարտականություններ երեխայի նկատմամբ:

Պատասխանել


  • Alina
  • Barev dzez.chgitem injqanove chisht Ais harcn dzez tal.bayc ete hnaravore tekuz aseq um dimemdimem.im Txas caraele rarabaxum.hivandutyan patcharov azatvele.karoxem poxhatucum pahanjel?Qani vor banakume hivandacel.erikamneri het kapvac xndirer.shnorhakalutyun kanaci.

Հարգելի Ալինա կարող եք դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Liana
  • Barev cez. Rusastanum datapartvac HH qaxaqacun inch kargov kareli e texapoxel Hayastan.

Բարև Ձեզ Հարգելի Լիանա անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն։

Պատասխանել


  • Նսրիկ 098180802
  • Բարև Ձեզ 2012թ ոստիկանությունում երկարատև ծառայությունից հետո անցել եմ կենսաթոշակի և ստացել եմ համապատասխան թոշակ ստացել եմ նաև ՀՀ Պ ն ֊ից թոշակ քանի որ ունեցել եմ պատերազմի մասնակցի կարգավիճակ։ Հանգամանքերի բերումով 2015թ ստացել եմ Ռդ քաղաքացիություն ևթոշակավորվել եմՌդ թոշակային ֆոնդի կողմից ստանու եմ միայն թոշակ ոստիկա նությունում երկարամյա ծառայության համար իսկ պատերազմի մասնակցության համար չեն վճարսւմ ասելով ես չեմ կռվել Աֆղանստանում կամ Չեչնիայում չնայած այն հանգամանքին որ ես համարվսւմ եմ ինչպես Ռդ այնպես էլ ՀՀ քաղաքացի ։ներկա պահին բնակվում և աշխատանքային գործունեություն իրականացնում եմ ՀՀ ֊ում։Շնորհակալություն։

Բարև Ձեզ: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության հարցերով: Եթե ունեք նման հարց, կարող եք դիմել մեզ:

  • Նորիկ
  • Բայց իմ հարցը ՀՀ օրենսդրությանը չի վերաբերվում՞ չե որ ես ՀՀ քաղաքացի եմ

Պատասխանել


  • Գնել
  • Բարև Ձեզ:ես արդեն գրել էի Ձեզ,որ կնոջս նախկին գրանցումը եղել է Աջափնյակ համայնքում,որի ժամանակ մեքենա էնք գնել,որի տեխանձնագրում գրանցումը նշված է Աջափնյակ:Հետո կինս գրանցումը փոխել է ք.Ծաղկաձոր,որտեղ էլ մեքենայի համար գույքահարկ ենք մուծել,անգամ տույժ են գանձել:Հիմա Աջափնյակի թաղապետարանից ասում են,որ պարտք ունենք,ներկայացրեցինք իրավիճակը,իրենք զանգեցին Ծաղկաձորի ձրիակերներին,սրանք ասեցին,որ դիմում գրելու դեպքում գումարը կհաշվանցվի:Հիմա դիմումը գրել ենք,ասումեն գումարը փոխանցվել է մեր մյուս գույքահարկերի հաշվին: մենք ու էլի շատ ծաղկաձորցիներ գույքահարկ չենք մուծում,որովհետև քաղաքապետը թալանում է քաղաքը.այսպես ասած՝,քաղաքացիական ակցիա:խնդիրը Ձեզ ներկայացրեցի,Դուք ասեցիք,որ իրավունք չունեն առանց վարչականի հաշվանցում անեն,ես նամակով դիմեցի ՏԿ նախարարին,սրսնցից նորից պատասխան եկավ,որ իրավունք ունեն հաշվանցել,Խնդրում եմ ասեք ինչ անեմ:

Հարգելի Գնել առավել մանրամասն խորհրդտավության համար խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Ռոզա
  • Բարեւ Ձեզ,ՀԵՑ-իանբարեխիխճ աշխատանքի պատճառով ես զրկվել եմ իմ հողամասը ժամանակին մշակելու հնարավորությունից,ուստի,նաեւ իմ այս տարվա հիմնական եկամուտից։Ստիպված եմ բողոքել,պահանջել անաչառ քննություն եւ պատճառած վնասի ամբողջական փոխհատուցում։Դիմել եմ ՀԵՑ-ին,ուղարկեցին աբսուրդ պատասխան։Խնդրում եմ պարզաբանեք,որտեղ դիմեմ։Շնորհակալություն։

հարգելի Ռոզա անհրաժեշտ է ամբողջությամբ ուսումնասիրել Ձեր կողմի ցներկայացված փաստական հանգամանքները և պատճառված վնասի՝ բաց թողնված օգուտի, հատուցման հայցադիմում ներկայացնել դատարան

Պատասխանել


  • Ամալյա
  • Բարև Ձեզ, Հայրս 91 տարեկան է: Իր անունով ունի խնայդրամարկղի գրքույկ, որում կա նշանակալի ավանդ խորհրդային ռուբլով: Ավանդը ներդրվել է 31.08.1993թ: Հնարավոր է արդյոք այն փոխհատուցվի մինչև հորս մահը, կամ կա արդյոք տարբերակ այդ գումարը հորս կամքով այդ ավանդը տեղափոխել երիտասարդ ժառանգներից մեկի հաշվին: Ինչո՞վ է պայմանավորված որ հուլիսին ներդրված ավանդները փոխհատուցվում են, իսկ օգոստոսինը՝ ոչ: Մի գուցե այդ գրքույկն արդեն ոչինչ չնշանակող թղթի կտո՞ր է:

Բարև Ձեզ: Որքան հասկացանք, ձեր հայրիկը ծնվել է 1928 թվականին: Ներկայիս օրենսդրությամբ փոխհատուցումը տրամադրվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց։ Հետևաբար, եթե ավանդները ներդրվել են այդ ժամկետից ավելի ուշ, ապա փոխհատուցում չի կարող տրամադրվել։ Փոխհատուցում տրամադրվում է նաև մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, (այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Բացի դրանից, հաշվի առնելով, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ: Սակայն եթե ավանդատուն մահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:

Պատասխանել


  • Մանուշ
  • Բարև Ձեզ։ Մոտ 20 օր է ՀՈԱԿ֊ում նշանակվել է տնօրենի ժ/պաշտոնակատար, ով ցանկանում է ինձ ազատել աշխատանքից և իմ փոխարեն գործավարուհի ընդունել , ինչպես ինքն է ասում ՝իր մտերիմ մարդուն ։ Ինձ առաջարկեց աշխատանքից ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ՝ կընկնի իմ ետևից , նկատողություններ կտա ու կազատի աշխատանքից։ Ես՝ իմ իրավունքը պաշտպանելով , ասացի , որ ես բացարձակապես ոչ մի հարցում չեմ թերանում , հետևաբար ես դիմում չեմ գրելու։ Իր կարծիքով, եթե փոխվել է տնօրենը, ապա ՝ գործավարը ևս պիտի փոխվի։ Խնդրում եմ Ձեզ պատասխանել ո՞վ է ճիշտ ։ Շնորհակալություն

Հարգելի Մանուշ այդպիսի դիրքորոշումն իհարկե իրավաչափ չէ։ Գործատուն չունի աշխատողին ազատման դիմում գրել պարտավորեցնել։ Շարունակեք պատշաճ կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Վարդան
  • Բարև Ձեզ, Ինձ մեկ հարց է հետաքրքրում: Ունենք անշարժ գույք, որտեղ 6 հոգի համասեփականատեր ենք, կարելի՞ է արդյոք նվիրատվություն կատարել կադաստրում 1 հոգու անունով, թե անպայման պետք է գնալ նոտարի մոտ?

Հարգելի Վարդան, նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Պատասխանել


  • ANAHIT
  • barev dez es list .am mijocov pntrel u gtelem im tan veranorogman ashxatanqner katarox @nkerutun nerkayacel en vstahutun ner sncel ashxatanqner@ katarelu jamanak nkateci vor hataki guyner@ tarber en xndreci poxel im hasvin qani vor es cem nkatel vor ayt apranq@ tarbervum eyn gnel er quyriks mi mas@ hyurasenyakin er nxatesvac mius@ xohanocin es gnum em xanut gneru asxatoxner@ havaqum en irenc voxj@ asxatanqayin irer@ ev vorosh irer naev mer ireric heranum nuynisk mayrikis texyk cen pahum mayrikis zangum en ind u vstahecnum vor erb es kberem tvyal apranq@ irenq ksksen asxatanqner@ es tun veradarda u zangeci irenc patasxanecin vor mez het aylvs gort cen uzum unenal ofisi tnoren nuyn ban@ asac asaci cevor es dez vcharel em ba menq katarel enq ashxatanq asaci vrs tujox em u kdimem oreni patasxan kytan qani vor rial asxatanq ci katarvel nshem gumari caph 600hazar hh dram er vcharel em 300hazar hh dram tnoren2 ba kxosem irenc het zangec asxatanqner@ sarunakelu hamar ev vcharem 150hazar hh dram es quyrikis het xosaluc vorosvec gumar poxancvi ofisi tnoreni erb ekan ev mer tun asxatanqner@ sarunakelu xndrecin 5000hazar dram gumar deri gumar es noric vstaheci u tveci nranq asacin irenc tanot xanutum ka ba menq gnaq nayenq 2orinakic vercrin gnacin hajot or hrajarvecin noric ashxatanqner kataren menq kap cuneq ofisi het ofisic asacin nuyn ban@ dimeci taxayinin na nuynpes xosac asac hrajarvum en aycel mer tun ashxatanqner sharunakel asaci es xabvac em ind hamarm qani vor xaxtelen payman@ ev arand ind tenalu heracel tnoren u cen katrel asxatanq vori dimac es vcharel em ev es krel em xosor chapi vnas apranqi pchacneluc kaskatum em aporini irenc gortoxutyun en katarum qani vor voch ni ofisic tuxt cen nerkayacrel ofis@ ansharj guyqi gortakalutun e xndrum em ind uxirtel

Հարգելի Անահիտ հաշվի առնելով գործի մանրամասների ուսումնասիրման անհրաժեշտությունը խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Syuzi
  • barev dzez shat shnorhakal klinem ete karoxanaq ognel . unem 12 gorcox vark . 1 tari chkaroxaca vjarel . bankernel chen zijum vochmi harcov dimel em . es chunem vochinch miayn hayrakan tans hashvarvac em . bayc bajneter chem . chunem hashivner . grancvac chem ashxatum . inch xndirner karox en indz sparnal ev inch karox em es anel?

Հարգելի Սյուզի, վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բանկերը կարող են գումարի բռնագանձման պահանջով դիմել դատարան։ Հետագայում դատական ակտի կատարման փուլում Ձեզ պատկանող գույքի և դրամական միջոցների բացակայության դեպքում կատարողական վարույթը օրենքի համաձայն կարող է կարճվել, այսինքն՝ փաստացի չկատարվել։

Պատասխանել


  • Անդրանիկ
  • Բարև Ձեզ։ Ունեցել եմ մեքենայի գրավով վարկ, այն մարվել է 2018 թվականի օգոստոսին և գրավից ազատել են, տվել են զրոյական թուղթ, սակայն 6 ամիս անց ասում են որ պարտք եմ մնացել իրենց և պահանջում են բանկի մուծման կտրոն, որը ես չունեմ։ Դիմել են դատարան և պահանջում 600.000 դրամ։ Խնդրում եմ ասեք ես պարտավոր եմ պահել կտրոնները երբ ունեմ զրոյականի թուղթ։

Հարգելի Անդրանիկ, զրոյական թուղթը ունի իրավական ուժ և կարող է հավաստել գրավի մարման մասին: Մեզ հետ կապ հաստատելու համար զանգահարեք 044240024:

Պատասխանել


  • Աննա
  • Բարև Ձեզ: Բանակարանը վաճառելիս, այդ բնակարանում գրանցվածների համաձայնությունը հարկավո՞ր է: Եթե համասեփականատեր չեն: Կամ, վաճարքի դեպքում որևէ իրավունք ունե՞ն, թե ոչ:

Հարգելի Աննա անշարժ գույքի առուվաճառքի դեպքում հարկավոր են միայն համասեփականատերերի համաձայնությունը։ Փաստացի հաշվառված անձինք գույքի նկատմամբ իրավունքներ չունեն։

Պատասխանել


  • Vova
  • Barev dzez, I'm morakuirs varks am vark e vercrel u tuijerov vcarel ain 140.000 Dram, baic partkn hasel e 280.000 vori hamar I vicaki ce vcarel ain, kani vor tosakaru e u varkn el sat tank pastaci tokosadruikov hima ain es em ognel vor vcarel e, nndranks hetevyaln e, es Inc anem vorpisi el cvcaren mnacac masn kani vor I vicaki ci arden. Xndrem zangaharek 096700870

Հարգելի Վովա մեր մասնագետներն արդեն կապ են հաստատել Ձեզ հետ:

Պատասխանել


  • Lusine
  • inchpes kareli e durs gal banki erashxavor lineluc? Ev ete amusnalucvum es nuyn pes stipvac es mnal vorpes erashxavorox? naxapes shnorhakal em...

Հարգելի Լուսինե, երաշխավորությունը կարող է դադարել բանկի հետ համաձայնության դեպքում: Ամուսնալուծությունը երաշխավորության դադարման հիմք չէ:

Պատասխանել


  • Ավետիք
  • Հարգելի պատասխանող ապահովագրական ընլերությունից ստացել ենք գումարի հետվերադարձի պահանջ 80.000 ՀՀդրամի չափով, վթարից 1տրի 3 ամիս անց՝ մեկնաբանությամբ թե վթարի մասին չենք տեղեկացրել։ Իրականում տեղեկացվել է և խնդրել ենք հեռախոսահամարը կրկին փնտրել բազայում։ Կրկին չգտնելով հեռախոսահամարը դիմել եմ Վիվասել- ՄՏՍ, ինձ ասացին, որ կարող են տրամադրել 3 ամսվա ընթացքում զանգերի ցանկը։ Խնդրում եմ օգնել, այլապես անտեղի պետք է ընկնեմ քաշքշուկի մեջ կամ վճարեմ գումարը։

Հարգելի Ավետիք վթարից հետո 20 րոպեյի ընթացքում ապահովագրական ընկերության հետ չկապվելը գումարի հետ պահանջի հիմք է: Անհրաժեշտ է ապացուցել, որ դուք իրականում կապ եք հաստատել տվյալ ժամանակահատվածում: Փորձեք գրավոր դիմումի հիման վրա ձեզ սպասարկող կապի օպերատորից ստանալ նշված օրվա հեռախոսազանգերի վերծանումները: Առավել մանրամասն խորհրդատվության համար կապ հաստատեք մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Vova
  • Barev dzez, es vor xndrem kzangaharek 096700870

Հարգելի Վովա մեր մասնագետները Ձեզ հետ արդեն կապ են հաստատել:

Պատասխանել


  • Georgi
  • Barev dzez im gracin te 16t erexan Hayastanic gnalis xndir klini banaki het kapvac. Asel eq te tarketum ete chuni. Ayd tariqum inch tareketman masin e xosq@???

Պատասխանել


  • Ավետիք
  • Բարև Ձեզ: Իմ երկու որդիների զինծառայությունը ԼՂՀ-ում է ընթանում: Եթե ԼՂՀ-ն ՀՀ-ի մեջ չի, և այն չի ճանաչված որպես անկախ պետություն, ուրեմն օրենքով կարող եմ պահանջել, որ իմ զավակների ծառայությունը ՀՀ-ում ընթանա: Ինչպես է դա դիտվում իրավական դաշտում? Նախորոք շնորհակալություն:

Հարգելի Ավետիք ՀՀ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայություն են անցնում նաև ԼՂՀ-ում:

  • Ավետիք
  • Բայց օրենքի ինչ հիմնավորող կետ կա, որ ՀՀ քաղաքացու զինծառայություը պարտադիր է ԼՂՀ-ում? Շնորհակալություն:

Պատասխանել


  • Սոնա
  • Բարև Ձեզ,ես աշխատում եմ մասնավոր կարի ֆաբրիկայում,և մեր աշխատողներին աշխատավարձը հաշվարկվում է գործարքային և մեր աշխատավարձը ամսական կազմում է 17000-36000դր չափով ,չնայած նրան որ ամիսը աշխատում ենք 40ժամ ։Կասեք արդյոք դա ճիշտ է և կա արդյոք նման որոշում ՀՀ աշխատանքային օրենսգրքում ,որ ինչ աշխատանքային չափ գործատուն ուզենա կարող է սահմանել աշխատողի համար,թե պետք է պահպանի նվազագույն աշխատավարձի չափը։

Հարգելի Սոնա հայտնում ենք, որ վարձատրությունը սահմանվում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ: Սահմանված է միայն նվազագաույն աշխատավարձի չափը, որն այժմ կազմում է 55,000 ՀՀ դրամ:

Պատասխանել


  • Ալիխանյան Ջուլիետա
  • Բարև ձեզ խնդրում եմ ասեք հնարավոր է տաս տարի մնալ սև ցուցակում երաշխավոր եմ եղել

Հարգելի Ջուլիետա, վարկային պատմության տվյալները վարկային ռեգիստրում պահպանվում են հինգ տարի՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի։ Այդ ժամկետից հետո անձը այլևս չի համարվում վատ վարկային պատմություն ունեցող։

  • Սոնա
  • Հարգելի Ջուլիետա, Պետք է հասկանանք ե՞րբ եք , ե՞րբ է լրանում/լրացել երաշխավորության պայմանագիրը: Նախ, «սև ցուցակ» որպես այդպիսին գոյություն չունի: Բանկը կամ վարկային կազմակերպությունը վճարումների ուշացման պատճառով, կախված օրերի քանակից, կարող է վարկը դասակարգել որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, ինչն էլ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ նոր վարկ չստանալուն: Յուրաքանչյուր ֆինանսական կառույց ինքն է որոշում վարկ տրամադրել քաղաքացուն, թե՝ ոչ, գնահատելով առկա ռիսկերը և իր կառույցի քաղաքականությունը: Վերը նշցած դասակարգումներն են ստվեր գցում Ձեր վատկային պատմության վրա:
  • Ալիխանյան Ջուլիետա
  • Շատ շնորհակալ եմ Անձնական Իրավաբանին, որ մատչելի կերպով տրամադրում եք հարցի պատասխանները։

Պատասխանել


  • HASMIK
  • Barev dzez..xndiry banki hete kapvac gumarem vercrel urishi hamar ev hima hrajarvume vjarel....ir anunov chuni vochmi grancum ..es karocem inchvor hastatutyan dimel ardyoq xndrin lucum klini..shnorhakalutyun

Բարև Ձեզ հարգելի Հասմիկ կարող եք հաղորդում ներկայացնել ոստիկանություն խարդախության վերաբերյալ տուժողի կարգավիճակ ստանալու և Ձեր հետագա իրավական ռիսկերն ապահովագրելու համար՝բացառելով Ձեզանից գումարի բռնագանձման հետագա պահանջները:

Պատասխանել


  • Գրետա Ներսիսյան
  • բարև ձեզ հարց ունեմ ուղղելու հնարավոր չէ՞արդյոք ոչ պետական հիմնարկում աշխատողներն էլ օգտվեին առողջապահական ապահովագրությունից ,մեր աշխատավարձը այնքան է ինչքան որ ողնաշարի հետազոտությունը(ЯМЕР) որը հասանելի չէ մեզ

Հարգելի Գրետա առողջապահական ապահովագրության վերաբերյալ հարցը կարգավորվում է գործատուի և աշխատողների փոխադարձ համաձայնությամբ:

Պատասխանել


  • Արմեն
  • Բարև Ձեզ Հայրս մահացել է 2012թ. իրեն բաժին հողերի մասով պետք է ժառանգություն ճանաչեմ նոտարում: Համասեփականատեր ենք եղել հայրս, մայրս, ես, կինս և երկու որդիներս: Քանի որ վեց ամսվա ընթացքում ժառանգությունը չի ճանաչվել նոտարը պահանջում է նաև երաշխավորության թղթեր նաև իմ քույրերց, սակայնք նրանք բացակայում են հանրապետությունից ու համասեփականատեր չեն: Ինչ ընթացակարգով կարող եմ ժառանգությունը ճանաչել? Կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի Արմեն Ձեր քույրերը ևս հանդիսանում են առաջին հերթի ժառանգներ: Կարող եք ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգության իրավունքի ճանաչման հայցադիմում ներկայացնեք դատարան: Հարցի վերաբերյալ առավել մանրամասն խորհրդտավության համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Ani
  • Barev dzez,qani amis iravunq unem bankum miayn varki tokos@ vcharelu ev mayr gumaric mi poqr mas? Ev ete banki tokosner@ vcharvum en aranc ushacman bank@ iravunq uni tokosnerin kokos avelacni ev dataran dimi?

Հարգելի Անի, արտոնյալ ժամկետի (grace period)` տոկոսագումարի կամ մայր գումարի վճարումից ազատելու որոշակի ժամկետի սահմանումը կատարվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից՝ համապատասխան վարկատեսակի պայմաններում, որը Ձեզ հետ կնքվող պայմանագրի անբաժանելի մասն է։ Ձեր հարցի պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրել ամբողջ պայմանագրային փաթեթը։ Երկրորդ հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ բանկն իրավունք ունի տույժեր հաշվեգրել միայն վարկի մարման գրաֆիկի խախտումների դեպքում։

Պատասխանել


  • Լ Սարգսյան
  • Բարև Ձեզ Կենսաթաշակի մասինե Չեն հաշվարկում մի քանի տարի ներկայացրելեմ Կ Ֆ տեղեկանքը աշ վճ տեղեկագրերը հրամաններ և այլ փաստաթղտեր Սպասումեմ պատասխանի Ինչ խորհուրդ կտաք Կանխավ շնորհակալեմ Հարգանքով Լ Սարգսյան

Հարգելի Լ Սարգսյան, խնդրի առաջացման դեպքում կարող եք դիմել ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն: Մեզ հետ կապ հաստատելու համար զանգահարեք 044240024:

Պատասխանել


  • Լուսինե
  • Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է նախկին ամուսնուս, ով դատական կարգով նախատեսված 2 երեխաներիս՝ (ամսական 40000դր.) ալիմենտը չի վճարել երբևէ։ Այդ իսկ պատճառով գործը ԴԱՀԿ֊ում է, սակայն ոչ մի դրական արդյունք։ Նշեմ, որ նա իր անունով ունի 4 կտոր հող և այլ ոչինչ։ Ի՞նչ խորհուրդ կտաք ինձ ալիմենտի ստացման հարցում։ Կանխավ շնորհակալություն։

Բարև Ձեզ հարգելի Լուսինե ԴԱՀԿ ծառայությունում վարչական վարույթի շրջանակներում ալիմենտի բռնագանձում պետք է իրականացվի, անհրաժեշտ է հասկանալ ինչ փուլում է գտնվում կատարողական վարույթն այժմ: Մանրամասն խորհրդատվության համար խնդրում ենք զանգահարել մեզ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Georgi
  • Barev dzez im barekamneric mek@(txa) ov aprum e Arterkrum nshem vor 2019 tvakni hunvarin dardzel e 16 tarekan hima uzum e ga Hayastan hangstanalu karox e et gnalis xndir arajana carayutyan het kapvac. Idep aystex hashvarvac e.

Հարգելի Գեորգի, եթե վերջինս հաշվառված է և ունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև եթե չունի պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք հնարավոր է ՀՀ տարածքը լքելու արգելքներ ունենա:

Պատասխանել


  • Georgi
  • Barev dzez im barekamneric mek@(txa) ov aprum e Arterkrum nshem vor 2019 tvakni hunvarin dardzel e 16 tarekan hima uzum e ga Hayastan hangstanalu karox e et gnalis xndir arajana carayutyan het kapvac. Idep aystex hashvarvac e.

Հարգելի Գեորգի Ձեր հարցին պատասխանել ենք:

Պատասխանել


  • նվարդ
  • բարև ձեզ.այսօր վտբ բանկից 3000 դրամ գումար դուրս գրեցի բանկոմատից. գրեց հնարավոր չի. քիչ հետո հեռախոսիս հաղորդագրություն եկավ որ ստացել եմ գումարը ուև դիմեմ 096100367

Հարգելի Նվարդ անհրաժեշտ է դիմել բանկի քարտերի սպասարկման բաժին:

Պատասխանել


  • Քրիստինե
  • Բարև ձեզ, ես ցանկանում եմ բացել իմ օնլայն առևտրի անկյունը: խնդրում եմ ուղղորդել ինչ տվյալների պետք է համապատասխանեմ, իրավաբանորեն խախտում չանելու համար:

Հարգելի Քրիստինե,Էլեկտրոնային առևտրի իրականացման վերաբերյալ գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր նորմերը։ Մասնավորապես՝ համապատասխան առևտրային կազմակերպության հիմնադրման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման միջոցով առևտրային գործունեության իրականացման և համապատասխան հարկման ռեժիմով հարկեր վճարելու վերաբերյալ։

Պատասխանել


  • Լազր
  • Barev dzez Ete yes amusnacac em bayc kapvac ei mek urishi het u et mekn hxi e inch karox em anel apagayum erexai hayrutyan xnamakalutyan het kapvac

Հարգելի Լազր հայրության ճանաչման փաստի հաստատումը հնարավոր է դատական եղանակով:

Պատասխանել


  • Հայկ Զաքարյան
  • քաղաքացին ամւսնու անունով ունի 210 000ռուբլի խՍՀՄ ավանդ,որը գոյացել է նրանց համատեղ կյանքում;Որքան փոխհատուցում է նախատեսվում ; Կանխավ շնորհակալություն

Հարգելի Հայկ հաշվի առնելով տվյալ հարցի ամբողջ փաստական հանգամանքների ուսումնասիրման անհրաժեշտությունը՝ խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Անուշ
  • Բարև Ձեզ: Մեր բնակարանը սեփականաշնորհված չէ; 4 հարկանի Խրուշչեվյան նախագծով շենք է: Խնդրում եմ , եթե հնարավոր է գրել, թե ինչ Պետ. տուրքեր պետք է վճարեմ և ինչ ծախսեր կատարեմ՝ մեր3 սենյականոց բնակարանը սեփականաշնորհելու համար; Նախապես շնորհակալ եմ՝ այս հնարավորության համար::

Հարգելի Անուշ, բնակարանը սեփականաշնորհելու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին: Եթե նման սեփականաշնորհումը հնարավոր կլինի, ապա նրանք էլ կհայտնեն բոլոր վճարների սակագները, քանի որ այդ պարագայում յուրաքանչյուր համայնք ունի առանձին սահմանված սակագներ:

Պատասխանել


  • Լենդրուշ
  • Ես բաժնետեր եմ և այն կոմբինատը որտեղ ես ունեմ բաժնետոմս կորել է մոտ 10 տարի։ Իմ ունեցած տվյալներով կոմբինատը սնանկ է ճանաչվել։ Ինչ կարելի է անել ? :

Հարգելի Լենդրուշ մեր մասնագետներն արդեն հեռախոսազանգի միջոցով պատասխանել են Ձեր հարցին:

Պատասխանել


  • Դիանա
  • Բարև Ձեզ,ապրում եմ Ավանում, մեր տունը և հարևանի տունը 1 կտուրի տակ է; Կա ընդհանուր հողամաս,որը տնօրինում են հարևանները,մեր պատուհանի տակ է։ Սեփականաշնորհված չէ, հարկ չեն վճարում։ Ուզում եմ հասկանամ,որքանով մենքիրավունք ունենք պահանջելմեր պատուհանի տակ գտնվող հողակտորը և ինչ է պետք դրա համար

Հարգելի Դիանա, անհրաժեշտ է դիմել անշարժ գույքի պետական միասնական կադաստր՝ պարզելու համար հողամասի սեփականաշնորհման ենթակա լինելը:

Պատասխանել


  • Անանուն
  • Բարև ձեզ, ամիսներ առաջ տուն գնելու նպատակով տան տիրոջը տվել եմ 6000 դոլար գումար,իսկ տան տերը անընդհատ տարբեր պատճառներով հետաձգել է տան առք ու վաճառքը,չի գրանցել մեր անունով։ Ունենք թուղթ,որի վրա գրվել և ստորագրվել է,որ պետք է տունը մեր անունով գրանցելուց հետո իրեն վճարենք մնացած փողը,իսկ եթե չգրանցի,ապա վերադարձնի գումարը։ Փողը տալուց հետո մենք տեղափոխվել ենք այդ տուն,ու արդեն 3 ամիս ապրում ենք այդտեղ։ Տան տերը որոշել է տունը չվաճատել,սակայն գումարը չի տալիս,կրկին ժամանակ է ուզում,օրերով զանգերի չի պատասխանում,բայց և ինքն էլ ոստիկանություն էր դիմել մեզ տնից վտարելու համար։ Ցանկանում եմ իմանալ` այդ պարագայում մենք ինչպես կարող ենք վարվել,ինչ իրավունք ունենք տան հետ կապված և արդյո՞ք տան տերը կարող է օրենքի սահմաններում գումարը չվերադարձնել։

Եթե Ձեր կողմից վճարված գումարը եղել է կանխավճար, ապա առուվաճառքի գործարքից հրաժարվելու դեպքում վաճառողը պետք է վերադարձնի նշված գումարը: Կարող եք դիմել դատարան Ձեր իրավունքների պաշտպանության համար: Միևնույն ժամանակ կարող եք նաև դիմել ոստիկանություն խարդախության մասին հաղորդմամբ:

  • Անանուն
  • Անչափ շնորհակալ եմ պատասխանելու համար։

Պատասխանել


  • Armine
  • 17.052019թ ամուսնուս շենքի բակում դիտավորությամբ երկաթյա լոմով գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով դաժանորեն ծեծել սպանել են զրկելով կյանքից.Մարդասպանները նույն շենքում ապրող մայր եվ որդի էն, հարուցվել է քր.գործ,հո.112 ակայն մարդասպաններին դեռ չեն կալանավորել,ինձ ընդունել են,որպես տուժողի իրավահաջորդ, ցուցմունք դեռ չեն վերցնում, պատշաճ չենէլ պատասխանում,խնդրում եմ ՁԵԶ ասեք ինչպես վարվել

Հարգելի Արմինե ըստ էության արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Անհրաժեշտ է հասկանալ տվյալ քրեական գործը ինչ փուլում է հիմա հետաքննության թե նախաքննության, և արդյոք տվյալ անձանց մեղադրյալի կարգավիճակ տրված է թե ոչ: Հաշվի առնելով քրեական գործի առկայությունը և դրա նրբությունները՝ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ 044240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Astxik
  • Barev Dzez:harcs espisina.es amusnalucvacem ev dimel em dataran vorpesi erexaneris hamar stanam aliment.Haycs bavararvele ev vchir e kayacve amen amis amusnus ashxatavarci 1/3 poxancel im hashvehamaris ankax amusnus ashxatavarci chapic.xndrumem inch aseq Harkadir@ karoxe Dataranov kayacac vchir@ popoxutyan entarkel i ogut amusnus?Ev poxel gumari chap@?kanxav shnorhakalutyun

Դատարանի վճիռը ԴԱՀԿ ծառայության կողմից փոփոխության չի կարող ենթարկվել: ԴԱՀԿ ծառայության գործողություններն ուղղված են բացառապես դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելուն:

Պատասխանել


  • Gagik
  • Մեքենան Հանրապետության հրապարակից ՃՈ-ն մեքենան տարհանում է կատարել տուգանային հրապարակ,առանց իրազեկման տեղում, անգամ տուգանային հրապարակ տանելուց հետո իրենք պարտավոր չէի՞ն տեղեկացնել վարոդին իր մեքենայի գնտվելու վայրի մասին, թե ով ինչեպես ցանկանում է այնպես էլ վարվում է:Կանխավ շնորհակալություն:

Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը: Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին: Բնականաբար տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Եթե կատարվել է վարչական իրավախախտում, ապա պետք է կայացվի նաև համապատախսան որոշում: Այպիսով, եթե հնարավորություն չկար Ձեզ իրազեկելու տեղում, ապա գոնե հետագայում Ձեզ պետք է հայտնեին մեքենայի գտնվելու վայրի մասին: Եթե այդ ընթացակարգը խախտվել է, ապա կարելի է նաև վիճարկել Ձեզ վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը:

Պատասխանել


  • Գայանե
  • բարև Ձեզ,խնդրում եմ ասեք եթե աշխատանքի վայրում խախտում են աշխատանքային օրենսգրքով սահծանված իմ իրավունքները,բացի դատարան դիմելուց կա ուրիշ մարմին ում կարողենք դիմել մեր իրավունքները պաշտպանելու համար? կամ ինչ որ ծառայություն ով զբաղվում է նմանատիպ դեպքերի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ:

Հարգելի Գայանե Կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Պատասխանել


  • Liza
  • Barev dz3z knerek hayatar chunem harces hetevyalne im tgan 32 tarekan mankuc hashmandam@ gtnvuma im xnamki tak amusines chi asxatum es asxatum em bayc tanic tgas 2-rd kargi hashmandama uni hogekan ev urish xndirner uzumey imanay vorpes xnamakal indz petakan inch vor npast hasnuma ?

Հարգելի քաղաքացի, խնամակալ հանդիսացող անձանց համար հատուկ պետական նպաստներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն։ Արտոնությունը վերաբերում է միայն կենասթոշակային տարիքը լրանալու դեպքում խնամակալության առավելագույնը տասը տարիները աշխատանքային ստաժում հաշվարկելուն և կենսաթոշակի վճարման հիմք հանդիսանալուն։

Պատասխանել


  • Liza
  • Barev dzez knerek hayatar chun em harces hetevyaln@ es cnvel em Rusastan bayc cnndakanes korcrel em vonc karog em patje hanel?

Հարգելի Լիզա, Ձեր ծննդյան վկայականի կրկնօրինակի տրամադրման համար կարող եք դիմել Ձեր բնակության վայրի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Գործակալությունը օտարերկրյա պետություններում ծնված քաղաքացիների (բացառությամբ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթածների) վերաբերյալ հարցումներ է կատարում, և օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների կատարումից հետո ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ծննդյան ակտի վերականգնում (տրամադրվում է ծննդյան վկայական)։

Պատասխանել


  • Нонна
  • Доброе утро! Замужем 25 лет , трое детей, младшему 4 года. Зарегестрированна 25 лет в доме мужа, где и проживаю. После смерти отца дом по наследству перешел к мужу. Хотела бы узнать, при разводе имею ли я какие то права на дом или на проживание в этом доме. Двое детей совершенолетние

Уважаемая Нонна, имущество, приобретенное в порядке наследства или дарения одним из супругов во время брака, является исключительной собственностью последнего и не является совместной собственностью. Что касается права на жилище, то право на жилище определено для несовершеннолетних детей. В описанной ситуации Вы и Ваши дети не имеете обязательного права жить в этом конкретном месте жительства (так как дети взрослые).

Պատասխանել


  • Յանեկ
  • Բարև ձեզ,հարցս եսպիսին է,կինս և երկու երեխաներս գտնվում են Ռուսաստանի դաշնությունում,կնոջս վիզայի և գրանցման (ռեգիստրացիայի)ժամկետն անցելա,բայց աղջիկս այնտեղ հաճախում է 1 ին դասարան,կինս չի ցանկանում գալ Հայաստան,հնարաոր է արդյոք,օրենքի ուժով անել այնպես,որ նրանց դեպորտ անեն Հայաստան,և ոնց?կանխավ շնորհակալություն։

Հարգելի Յանեկ, արտաքսման վերաբերյալ Ձեր նկարագրած հարցը վերաբերում է Ռուսաստանի դաշնության օրենսդրությանը, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից կամ Միգրացիոն ծառայությունից։

Պատասխանել


  • Գոռ
  • Բարև ձեզ Ինձ հետաքրքիր է , եթե ունեմ գրանցված անհատ ձեռներեց, գործունեությունս ծրագրավորում , եթե ուզում եմ անցկացնել ծրագրավորման դասընթացներ ինձ ինչ լիցենզիաներ են պետք որ դասընթաց անցկացնեմ ու սովորողներին կարանամ տրամադրեմ սերտիֆիկատ

Հարգելի Գոռ, ծրագրավորման դասընթացների անցկացման համար ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման պահանջ նախատեսված չէ, եթե չի իրականացվում ուսուցում նախադպրոցական, տարրական, հիմնական հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասագիտական, բարձրագույն կրթության ծրագրերով։ Ձեր նկարագրած իրավիճակը վերաբերում է առավելապես լրացուցիչ կրթական ծրագրերին, որոնց իրականացման համար լիցենզավորում չի պահանջվում, սակայն համապատասխան կազմակերպությունը/անձը պետք է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից գրանցվի ուսուցման ազգային ռեեստրում՝ համաձայն ՀՀ Կառավարության 2015թ․ թիվ 1062-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Պատասխանել


  • Haykuhi
  • Bari ereko knereq hayeren tarer chunem. Harcs hetevyaln e. 2006 tvic ashxatel em "Voske jraghac " firmayum, aynuhetev tnorene poxvel e ev 1/tari heto poxvel e firmayi anune. Indz azatel en ashxatanqic aranc kniqi.grquykis mej patcharabanelov kniq chunen ev iravahajord chen handisanum "Voske jraghac'-in. Xmdrum em ogneq es korcnum em 8 ashxatanqayin tariner Shnorhakal em.

Հարգելի Հայկուհի, աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումը կասկածի տակ առնվելու դեպքում (կնիքի բացակայության պատճառով) Դուք կարող եք դիմել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ անհատական հաշվառման համակարգից Ձեր վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար․ համակարգում տվյալներն առկա են 2005թվականից մինչ հիմա։ Եթե գործատուի կողմից համապատասխան սոցիալական վճարների պարտավորությունները կատարվել են, ապա Ձեև տվյալները նշված համակարգում գրանցված են։ Դրնաով կարող եք հաստատել Ձեր աշխատանքային ստաժի առկայության փաստը

Պատասխանել


  • Հանուն արդարության
  • Բարև ձեզ: Հետաքրքիր է՝ ֆեյք էջերը և նրանց անօրինական գործողությունները ինչպե՞ս են բացահայտվում: Կա՞ օրենք դրանց դեմ: Որովհետև կան նման հանցագործներ, որոնք ֆեյք էջերով խաբեությամբ տիրանում են այլ ֆեյսբուքյան խմբերի կամ էջերի: Ես տուժածներից մեկն եմ: Ի՞նչ պետք է անել այս դեպքում, ու՞մ դիմել, և արժե՞ դիմել:

Հարգելի քաղաքացի, կեղծ օգտատերերի գրանցման և դրանց գործունեության արդյունքում այլ անձանց իրավունքների խախտման դեպքերում կարող եք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ոստիկանությանը։

Պատասխանել


  • Սոնա
  • Բարև ձեզ,կարող եք ասել օնլայն խանութ ունենալու դեպքում նույնպես պետք է հարկ վճարել,կամ առհասարակ որևէ փաստաթուղթ պետք է թե ոչ:Կանխավ շնորհակալություն:

Հարգելի Սոնա, Էլեկտրոնային առևտրի իրականացման վերաբերյալ գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր նորմերը։ Մասնավորապես՝ համապատասխան առևտրային կազմակերպության հիմնադրման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման միջոցով առևտրային գործունեության իրականացման և համապատասխան հարկման ռեժիմով հարկեր վճարելու վերաբերյալ։

Պատասխանել


  • Հասմիկ
  • Բարև ձեզ,ես ունեմ երեք երեխա,աշխատող եմ ,բայց այս պահին գտնվում եմ ֆիզ արձակուրդում,բարձրագույնավարտ եմ,այժմ ստանում եմ միջին մասնագիտական կրթություն հեռակա ուսուցմամբ,ուզում եմ իմանալ կա այնպիսի օրենք ,որ անվճար սովորեմ,կամ գոնե զեղչված ։Շնորհակալություն

Հարգելի Հասմիկ, ՀՀ Կառավարության 2013թ․ թիվ 1330-Ն որոշման համաձայն՝ «9. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը` 3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.»։ Ստացվում է, որ Ձեր նկարագրած իրավիճակում ուսման վարձի մասնակի փոխհատուցումը կարող է տրամադրվել տվյալ ուսումնական հաստատության հայեցողությամբ և վերը նշված հիմքերով ու չափով։

Պատասխանել


  • Գայանե
  • Բարև ձեզ։Կուզեի անանուն։ Ամուսինս մահացել է։ Մենք զագսով ամուսնացած չենք եղել։ Ամուսինց ՌԴ քաղաքացի է։ Ոնենք համատեղ աղջիկ։ Աղջկաս ծննդական հանելու ժամանակ ամուսնուս անձնագրի հետ կապված խնդիրներ առաջացան , սակայն հետագայում այդ խնդիրները լուծվեցին։ Պարզապես չհասցրեց հայրություն ճանաչել։ Հարցս հետևյալն է․ հնարավոր է՞ այժմ իր մահվանից հետո ճանաչվի հայրությունը; Հավելեմ , որ ամուսնուս հարազատների հետ ընդհանրապես կապ չենք ունեցել իր կենդանության ժամանակ և հետագայում նույնպես։ Չեմ հավակնում ոչ մի ժառանգական իրավունքի, պարզապես ուզում եմ երեխաս հոր ազգանունը կրի։

Հարգելի Գայանե, այո, հնարավոր է: Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։ Դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է այդ անձից:

Պատասխանել


  • Սուսաննա
  • Բարև Ձեզ, խնդրում եմ հարցիս պատասխանեք։ Տատիկս մեր բնակարանն ինձ է կտակել, ես կտակը բացել եմ նոտարի մոտ և վկայագիր ստացել։ Վկայագրի համար ինձանից պահանջել է 5000 դրամ պետտուրք, 15000 դրամ նոտարական ծառայության վճար և 10000 դրամ նոտարական խորհրդատվության վճար, ես գտնում եմ, որ վերջինս ավելորդ է։ Արդյոք օրենքով նման բան նախատեսված է, թե դա նոտարի անձնական կարիքների համար է։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Սուսաննա, համաձայն ՀՀ Կառավարության 201 թվականի թիվ 733-Ն որոշման, նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկի մեջ նաև մտնում է ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ նաև մտնում է գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման ծառայությունները, որոնց արժեքը կազմում է 5000-10000 ՀՀ դրամ՝ ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար: Այսպիսով, նոտարի կողմից նմանատիպ վճար գանձելը օրինական է:

Պատասխանել


  • Հայաստան
  • Ողջույն: Ես Հայաստանն եմ: Ունենք այսպիսի իրավիճակ: Ամուսնուս տունը, որտեղ բնակվում ենք, ներկա պահին սեփականտեր չունի, սեփականության գրքույկի սեփականատեր տողը լրացված չի ու չի էլ եղել, հաջորդ տողում գրված են 7 մարդու անուն, որոնց թվում ամուսինս, իր քույրը, երկու հորաքույրները, ինչպես նաև ամուսնուս արդեն մահացած պապիկը, տատիկը ու հայրը: Առաջինը ամուսնուս պապիկի անունն է, որն էլ ենթադրվում է տան սեփականատերն է համարվել: Մենք մի անգամ փորձեցինք պարզել ընթացակարգը, ինչ անել որ հիմա տունը դառնա ամուսնուս սեփականությունը, թաղապետարանում շատ երկար պատմություն ստացվեց, ասացին որ նախ պետք է ժառանգների մեջ բաժանվի պապիկի ժառանգությունը, հետո տատիկի, հետո հոր, հետո նոր ժառանգները հրաժարվեն հօգուտ մեկի: եվ այդ ընթացքում հսկայական թղթաբանություն ու մոտավոր մի 200-300 հազար դրամ գումար հաշվեցին: Հիմա հարց, կա տարբերակ մինագամից անել նվիրատվություն հօգուտ մի ժառանգի (ժառանգները դեմ չեն հրաժարվելուն),ու նաև ժառանգության ընդունման խախտված ժամկետները խնդիրներ չեն առաջացնի՞: Եվ եթե այս ողջ գործընթացում մեզ իրավաբանի/փաստաբանի ծառայություն պետք գա, ինչ կարժենա: Շնորհակալություն:

Հարգելի Հայաստան, Ձեր խնդիրը ավելի մանրամասն հասկանալու համար կխնդրեինք զանգահարեք 044 240024 համարին, քանի որ առկա փաստերով Ձեզ ամբողջական խորհրդատվություն տրամարդել չենք կարող։

Պատասխանել


  • Սվետլանա
  • Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, որ դատարան է պետք դիմել հարկադիր ծառայողի գործողությունը հետաձգելու համար համաձայն դատական ակտերի հարկադիր կատարաման օրենսգրքի 36 հոդվածի համաձայն: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի Սվետլանա, ըստ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի՝ կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը, դատարանի որոշման հիման վրա: Ըստ նույն օրենքի 22-րդ հոդվածի՝ դա կարող է լինել կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումի հիման վրա:

  • Սվետլանա
  • Շնորհակալ եմ, ես այդպես էլ արել եմ, բայց իմ դեպքում դիմումս ուղղարկվել է նույն դատավորին, ով տվել է կատարողական թերթը: Ես նրան չեմ վստահում: Կարող եմ, արդյոք նրան բացարկ հայտնել? Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխանել


  • Անահիտ
  • Բարև Ձեզ: Կարող է արդյոք քաղաքացիական ծառայողը կատարել այլ վճարովի աշխատանք և որ դեպքում? Կանխավ շնորհակալություն:

Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի համաձայն քաղաքացիական ծառայողը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանքից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի։\nՁեռնարկատիրական գործունեություն է համարվում նաև` \n1) անհատ ձեռնարկատեր լինելը.\n\n2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.\n\n3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։

Պատասխանել


  • Nektar Martirosyan
  • 2014tvin amusnalucvel em ir ev kesuris pahanjov ,unem 2 erexa-txa -16tarekan,axshik-24 tarekan,bajc bnakmakeresov shen cankanum apahovel mez, aselov te tuns axshikneris e, tan hamasepakanaterer en 6hogi -kesurs,kesrars vor@ mahacel e,amusins, 2qujrer@,naxkin hars@.Ardjoq mez orenqov khatkacnen bnakaran,qani vor 25-tari votnaharel en mer iravunqner@,shtoxnelov grancvel, minshev hima odic kaxvac enq .Karox eq ?mez xorhurd tal, inshpes varvel.Kanxav shnorhakalutjun.

Հարգելի Նեկտար, քանի որ դուք չեք հանդիսանում անշարժ գույքի սեփականատեր, ապա իրավունք չունեք ներկայացնել որևէ պահանջ: Սակայն եթե Ձեր նախկին ամուսնու բաժինը նրա կողմից ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում և ոչ նվիրատվութուն կամ ժառանգություն ստանալու արդյուքնում, ապա Դուք նույնպես իրավունք ունեք այդ բաժնի կեսի նկատմամբ: Իսկ Ձեր երեխաները ամեն դեպքում պահպանում են իրենց հոր բաժինը հետագայում որպես ժառանգության ստանալու հնարավորությունը:

Պատասխանել


  • Դավիթ
  • Ինձ հետաքրքրում է որ դեպքում է կիրառվուվ հարկադիր սերվիտուտ

Հարգելի Դավիթ, հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում: Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ: Սա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներն են։ Ինչ վերաբերում է հողային սերվիտուտին, այն առավել մանրամասն կանոնակարգվում է ՀՀ Հողային օրենսգրքով։ Ըստ օրենսգրքի՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի պահանջել, ներառյալ` դատական կարգով, որ իրեն սերվիտուտ տրամադրվի հողամասը պահպանելու և սպասարկելու համար: Հողամասը կարող է ծանրաբեռնվել հետևյալ սերվիտուտներով` 1) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար. 2) հողամասով էլեկտրահաղորդման, կապի գծերի, ջրամատակարարման և գազամատակարարման խողովակաշարերի անցկացման, շահագործման և վերանորոգման համար. 3) այլ հողամասի հողի բարելավման նպատակով հողում դրենաժային աշխատանքներ կատարելու համար. 4) հողամասից ջուր վերցնելու համար. 5) հողամասով անասունների անցնելու, խոտհնձի, անասուններ արածեցնելու համար` տեղական պայմաններին և սովորույթներին համապատասխան ժամանակահատվածում. 6) հողամասում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրության համար անհրաժեշտ հետախուզական, հետազոտական և այլ աշխատանքներ իրականացնելու համար. 7) հողամասի սահմաններում գտնվող գեոդեզիական կետերին, պատմության, մշակութային և հնագիտական հուշարձաններին անարգել մոտենալու համար. 8) իր հողամասի շենքերը, շինությունները սահմանակից հողամասի կամ դրանում եղած շենքերի, շինությունների վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար. 9) սահմանակից հողամասում շենքերի, շինությունների բարձրությունը սահմանափակելու համար. 10) սահմանակից հողամասում պաշտպանական անտառատնկարկներ կամ այլ բնապահպանական օբյեկտներ ստեղծելու համար. 11) այլ սերվիտուտներ, առանց որոնց անհնար է բավարարել հողամասն իր նշանակությամբ օգտագործելու համար անհրաժեշտ պահանջները:

Պատասխանել


  • Սյուզաննա
  • Բարև Ձեզ ես միայնակ մայրեմ ունեմ մեկ երեխա գրանցված եմ ամուսնուս տան վրա .հիմա այդ տունը դահկի կալանքի տակ է հնարավոր է այդ տան տերը.սկեսուրս կարողանա այդ տան տատիկի մասնաբաժինը նվիրի երեխայիս տատիկը մահացած է ուղղություն ցույց տվեք խնդրում եմ նախապես շնորհակալություն

Հարգելի Սյուզաննա, նախ պետք է ձևակերպվի տատիկի ժառանգությունը, որից հետո միայն այն կարող է օտարվել: Բացի դրանից, պետք է հասկանալ, թե արգելանքը կիրառված է ամբողջ տան նկանտմամբ, թե ինչ-որ մի մասի նկատմամբ: Եղեք իրազեկ, որ կիրառված արգելանքը կարող է հանվել կամ փոխադրվել մեկ այլ գույքի վրա միայն ԴԱՀԿ ծառայության որոշմամբ:

Պատասխանել


  • Նազիկ
  • Բարև։Երբ համասեփականատեր ամուսիններից մեկը մահացել է հնարավոր՞ է կտակեմ ու ինչպես։Շնորհակալություն։

Հարգելի Նազիկ, հնարավոր է կտակել միայն այն, ինչ պատկանում է Ձեզ սեփականության իրավունքով կամ կպատկանի նույն իրավունքով կտակարարի մահվան պահին: Իհարկե ընթացքում նաև կարող է առաջանալ խնդիր ժառանգատուի բաժինը որոշելու հետ կապված, այդ իսկ պատճառով ցանկալի է նախապես այդ հարցը լուծել:

Պատասխանել


  • Արփինե
  • Բարև Ձեզ, շնորհակալություն, որ էսպիսի հնարավորություն եք ընձեռում։ Ես արդեն 8տարի ԶԱԳՍ֊ ով բաժանված եմ, երկու երեխա ունեմ, 10 և 8 տարեկան, երեխաներին մենակ եմ մեծացնում, ոչ մի օգնություն, ալիմենտ չեմ ստանում, միայն նպաստն է, ապրում եմ հիվանդ ծնողներիս հետ, ուզում եմ իմանալ, ոնց կարելի է միայնակ մայր չհամարվել, միայն հիմք ընդունելով, որ հայր կոչվածը չի հրաժարվել երեխեքից, միայն փաստաթղթով հայր լինելը դա հայր է, երբ երեխաներս չեն էլ ճանաչում, չնայած դա միայն ի օգուտ նրանց է։ Աւդ հայր կոչվածն այս ամբողջ ընթացքում հասցրել է նորից մի քանի անգամ ամուսնանալ ու բաժանվել, վերջերս էլ իմացա, որ (երևի առայժմ) վերջին կինը մի ամիս առաջ երեխա է ունեցել։ Մի՞ թե չկա մեր երկրում նման օրենք, որ ննան ստոր-ստահակներին ավտոմատ զրկեն հայրությունից։ Ես էսքան տարի ոչ մի բան չեմ պահանջել, էլի չեմ պահանջի, միայն զրկեն իմ զավակների նկատմամբ միայն թղթով ունեցած հայրությունից, ինչքան հեռու նմաններից, էնքան հանգիստ ու ապահով։ Սա է խնդիրք-խնդրանքս, խնդրում եմ օգնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Բարև Ձեզ, հարգելի Արփինե, ավտոմատ զրկվել ծնողական իրավունքներից հնարավոր չէ։ Օրենքը սահմանում է, որ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք` 1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց. 2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում. 3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից. 4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից. 5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա. 6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ. 7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես` ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը: Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել` ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը), բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը, գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ։

Պատասխանել


  • Արմեն
  • Խնդրում եմ պարզաբանել անշարժ գույքի առաջին անգամ գրանցելիս, սեփականության վկայական ստանալիս, մինչև 1991 թվականը կառուցված շինության ինքնակամ մասի կարգավիճակի հարցը։ Արդյոք ինքնակամ շինությունները որոնք կառուցվել են մինչև 1991 թվականը սեփականության իրավունքը առաջին անգամ գրանցելիս համարվում եմ օրինական։

Հարգելի Արմեն, ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ շինության գտնվելու վայրի համայնքի ղեկավարին։ Սեփականաշնորհումն իրականացվելուց հետո միայն կարող եք իրականացնել իրավունքների պետական գրանցում։ Ձեր նկարագրած իրավիճակում առավելությունը կկայանա նրանում, որ Դուք կազատվեք ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարներ կատարելու պարտավորությունից, քանի որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը։

Պատասխանել


  • LUSINE
  • BAREV DZEZ ES BANKERUM DASAKARGVAC EM EV UNEM CHVCHARVAC VARKER IR TUYJERI HET MIASIN HIMA ASUM EN VOR GORCN UXARKUM EN DATARAN.ES CHUNEM PETAKAN ASHXATANQ EV SEPAKANUTYUN.INCH KAROX EN ANEL AYD DEPQUM

Հարգելի Լուսինե, եթե դուք չունեք որևէ գրանցված եկամուտ կամ սեփականություն, ապա դատարանի դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձումը փաստացի չի կարող իրականացվել։

Պատասխանել


  • Բաղիյան Վահագն
  • Ինչպես դառնալ փաստաբան

Հարգելի Վահագն, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու (փաստաբան դառնալու) համար անհրաժեշտ է ունենալ իրավաբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, ընդունվել փաստաբանական դպրոց, հանձնել փաստաբանի որակավորման քննությունը։ Նկարագրված քայլերի/փուլերի մանրամասն նկարագրությունը և ընթացակարգը սահմանված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով։

Պատասխանել


  • Լիանա
  • Բարև Ձեզ ես Քառօրյաին զոհված Աշոտ Շահբազյանի մարյն եմ Լիանա Շահբազյանը ունեմ բնակարանի հետ կապված խնդիր խնդրում եմ օգնեք ինձ

Հարգելի Լիանա, Ձեզ հետ անձնական նամակով կապ ենք հաստատել։

Պատասխանել


  • Գոհար
  • Բարև ձեզ, եթե անձնագրի վավերականացման ժամկետը լրացել է մայիսի 2-ին ու այդ անձը գտնվում է արտասահմանում (հայաստանի քաղաքացի է), կարո՞ղ է գալ Հայաստան, այնուհետև երկարացնել ժամկետը, կամ փոխել անձնագիրը, թե՞ պետք է Ֆրանսիայի դեսպանատանը դիմի: Շնորհակալություն

Հարգելի Գոհար, հնարավոր է դեսպանատնից ստանալ վերադարձ հայրենիք փաստաթուղթը, դրանով վերադառնալ և այստեղ դիմել անձնագրի համար:

Պատասխանել


  • Հովհաննես
  • Բարև Ձեզ, շնորհակալություն հարթակ տրամադրելու համար, հարցս վերաբերում է ծառայությունից խուսափելուն, եթե անձը արդեն իսկ 19 տարի գտնվում է երկրից դուրս , 27 տարին լրացել է վաղուց, ունի տվյալ երկրի աշխատանքի իրավունք: Հայաստան վերադառնալու համար իրեն պատասխանատվության կենթարկեն? Եթե այո ինչպիսին կլինի վճիռը: Ուզում եմ տեղեկացնել որ Հայաստանից հեռանալու 14 տարեկան է եղել և զինկոմում հաշվառում չի եղել

Հարգելի Հովհաննես, Ձեր հարցի պատասխանը կախված է այն հանգամանքներից, թե այժմ քանի տարեկան է անձը, ունի այլ երկրի քաղաքացիություն թե ոչ և արդյոք տվյալ երկրում ծառայել է թե ոչ: Մանրամասն խորհրդատվության համար խնդրում ենք՝ կապվեք մեզ հետ 044 240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Աննա
  • Բարև ձեզ: ունեմ ավտոմեքենա, դեռ 2008թ-ից, սակայն հանգամանքների բերումով` օբյեկտիվ ու սուբյեկտիվ, չեմ անվանափոխել, 2015 թ-ից մեքենայիս նախկին տիրոջ նկատմամբ սկսվել է սնանկացման գործընթաց: Այդ մարդը ի սկզբանե ասել է, որ մեքենան վաճառել է: Ես էլ դատարան դիմեցի իմ սեփականության իրավունքը մեքենայի նկատմամբ ճանաչելու համար, բաըց անարդյունք, գորշը հասել է նրան, որ հարկադիր կատարողական վարույթ է սկսվել... Սնանկացման գործով կառավարիչն էլ ի սկզբանե/ դեռ մինչև դատական գործընթաց սկսելը/ առաջարկում էր, որ մեքենաս ինքնակամ հաանձնեմ, հետո աճուրդով գնեմ????? Խնդրում եմ օգնեք. Ասեմ նաև, որ նախկին տիրոջ հետ ունենք առանց նոտարի վավերացման գրված պայմանագիր, դեռ 2008թ-ին, և էլի բամաթիվ փաստեր, որ որ մեքենան փաստացի ինձ է պատկանում...

Հարգելի Աննա, Ձեզ անձնական նամակով պատասխանել ենք։ Շնորհակալ ենք մեզ դիմելու համար։

Պատասխանել


  • Սարգիս
  • Բարև Ձեզ։2015թ֊ից ամուսնալուծված եմ դատարանի որոշումով։Ունեմ երեխաներիս հետ տեսակցության օրեր։Երեխաներս 13 և 10 տարեկան են։Ամառային արձակուրդներին միշտ ցանկացել ենք մի 10 օրով,նույնիսկ 3 օրով,երեխաներիս հետ գնանք հանգստանալու,սակայն մայրը թույլ չի տալիս,ասելով որ իրավունք չունեմ,քանի որ հատուկ տեսակցության ժամեր ունեմ։Խնդրում եմ ասեք ոնց կարելի է այդ հարցը լուծել։

Հարգելի Սարգիս, եթե տեսակցության կարգը սահմանվում է դատարանի որոշմամբ, ապա այն ենթակա է փոփոխման նույնպես նույն ձևով՝ դատական կարգով: Ինչպես հայտնի է, համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։

Պատասխանել


  • Gayane
  • Im txan rusastani kaxakaciya uni rusakan andznagir.ais tari genaluya aracin dasaran.aranch haikakan soch karti rusakan dproch hayastanum cen entunum.baich mez hayastani soch karte petkci.erexai bolor carayutuynere vcarovien.vonch kareliya endunvel aracin dasaran aranch soch karti u grancman.rusastane erkkaxaciutuyn ci entunum

Հարգելի Գայանե, հանրային ծառայությունների համարանիշ ներկայացնլեը հանդիսանում է օրենքի պարտադիր պահանջ․ այն տրամադրվում է նաև օտարերկրացիներին: Պետք է հասկանալ, որ երեխայի դպրոց ընդունվելը իրականացվում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Հետևաբար կարող է առկա լինել նաև ինչ-որ հատուկ՝ օրենքին չհակասող կարգավորում նաև ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված: Ինչ վերաբերվում է երկքաղաքացիությանը, ապա այո՝ ՌԴ-ն դա չի ընդունում, բայց ընդունում է ՀՀ-ը: Հետևաբար, ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո կարելի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ վերակագնելու համար, որը չի հանգեցնի ՌԴ քաղաքացիության դադարեցմանը:

Պատասխանել


  • Arpine
  • Es cankanum em 3 tarekan erexayis hayrikic pahanjel tesakcutyan orer ev aliment, kaseq inch pastatxter en petq ev inch mucumner petq e katarvi im koxmic, nshem vor zagsov amusnacac chenq, ka hayrutyan chanachman pastatuxt? Shnorhakalutyun

Բարև Ձեզ, հարգելի Արփինե։ Եթե երեխայի հայրությունը ճանաչված է, ապա դուք ոչ կարող եք պահանջել սահմանել երեխայի բնակության վայրը Ձեր բնակության վայրով, նաև, կարող եք պահանջել ալիմենտի վճարում: Դա իրականացվում է դատարան դիմելու միջոցով։ Փաստաթղթերից հարկավոր կլինի երեխայի ծննդյան վկայականը, հայրությունը հաստատող վկայականը: Պետական տուրքը կկազմի 4000 դրամ:

Պատասխանել


  • Էլմիրա
  • Բարև Ձեզ,հարցս այսպիսինն է.2012 թվին դիմել եմ դատարան աշխատանքի ներականգնման համար,սակայն փատաբանի դավաճանության արդյունքում հայցը մերժվեց՝ վաղեմության վարկածով:Այժմ կրկին դիմել եմ,բայց պատասխանող կողմը նույն վարկածն է առաջ տանում: Իրականում ես ճիշտ եմ,սակայն չեմ կարողանում հաստատել,ապացուցել:Ավելի ճիշտ չեն ուզում հատատեն:Ունեմ հնարավորություն դատը հաղթելու?:Շնորհակալություն

Հարգելի Էլմիրա, խնդրում ենք զանգահարել մեր հեռախոսահամարով /044 240024/: Անհրաժեշտ է ծանոթանալ գործի մանրամասներին լիարժեք խորհրդատվության համար:

Պատասխանել


  • Մարգարիտ Օչինյան
  • Եթե Արխիվը պատասխանում է,որ պահանջվող տվյալները չեն պահպանվել, ինչ քայլերի պերք է դիմել, որպեսզի պահանջվող տվյալները ձեռք բերեմ, խոսքս Վանաձորի Լուսատեխնիկական գործարանում 1992-ից մինչև 1999թթ.ին իմ չաշխատելու մասին տեղեկատվության ձեռքբերման մասին է: ես, որպես աշխատող, գրանցված եմ եղել, բայց երկրաշարժեց հետո գործարանի չաշխատելու պատճառով գտնվել եմ հարկադիր պարապուրդի մեջ, այսինքն աշխատանքի չեմ գնացել և աշխատավարձ չեմ ստացել, որի մասին ինձ գրավոր տեղեկանք է պետք:

Հարգելի Մարգարիտ, տվյալ փաստական հանգամանքը հնարավոր է հաստատել նաև դատական եղանակով:

Պատասխանել


  • ԿԱՐԻՆԷ ՂԱՆԴԻԼՅԱՆ
  • ԿԱՐՈՂ ԷՄ ԲՈՂԳԱՐԿԷԼ ՆԱՂԿԻՆ ՀԱՐԿԱԻՆԻ ԴԷՄ

Հարգելի Կարինե, եթե ի նկատի ունեք հարկային մարմնի ընդունած վարչական ակտը՝ այդ թվում նաև ստուգման ակտը, հնարավոր է, եթե բողոքարկման ժամկետները բաց չեն թողնվել:

Պատասխանել


  • Hasmik
  • բարեվ ձեզ խնդրում եմ պատասխանեք արդեն 20 տարի է ընտանիքով ապրում ենք ամուսնուս հայրական տանը որը գրանցված է տեքորս անունով նա գտնվում է ԱՄՆ ում հիմա նա ցանկանում է վաճառել տունը ես ուզում եմ իմանալ մենք միայն գրանցված ենք մենք որեվե իրավունք ունեք ետ տան նկատմամբ թե ոչ շնորհակալություն

Հարգելի Հասմիկ, բնակարանում փաստացի հաշվառումը գույքի նկատմամբ սեփականության իրավունք կամ այլ իրավունքներ չի տալիս:

Պատասխանել


  • Ani
  • Բարև ձեզ խնդրում եմ պատասխանել իմ հարցին ՝եթե անշարժ գույքի վերաբերյալ կա սեփականության վկայական բայց ,այդ փաստաթուղթի մեջ նշվել է ոչ թե ձեռ բերման տարիքը այլ նշվել է ,որ սեփականատերը այն ձեռք է բերել մանկահասակ տարիքում ,որը խոչընդոտ է հանդիսացել սեփականությունը օգտագործելուն այս դեպքում ինչպես կարելի է սխալը շտկել ։ նախապես շնորհակալություն

Հարգելի Անի, անհրաժեշտ է կադաստր համապատասխան դիմում ներրկայացնել:

Պատասխանել


  • Արտավազդ
  • Բարև Ձեզ: Իմ մեքենան գողացել են 2012 թվականին, որի մասին տեղեկություն ենք հայտնել Ոստիկանություն, սակայն մինչ օրս չկա մեքենայից նորություն: 2018 թվականին որոշեցին մեզ վրա դնել 6 տարի չվճարված գույքահարկ, տույժ... դիմել եմք վարչական դատարան, սակայն դատարանը մերժել է գույքահարկը վերացնելու պահանջը: Արդյո՞ք ես պարտավոր եմ վճարել գողացված մեքենայի գույքահարկը, եթե այն չի գտնվում իմ տիրապետման, տնօրինման և օգտագործման տիրույթում:

Հարգելի Արտավազդ, վարչական դատարանի վճռի իրավաչափությունը կախված է նրանից, թե ինչ ավարտ է ունեցել տվյալ հաղորդմամբ քրեական գործը: Եթե գործը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, ապա դատարանի վճիռն իրավաչափ է, եթե գործը գտնվում է քննության փուլում, դատարանի վճիռը իրավաչափ չէ:

Պատասխանել


  • Մհեր
  • Բարև ձեզ Ցանկանում եմ իմանալ՝ արդյոք հնարավոր չէ հաղի և նա սեփականաշնորհումը իրականացնել ապառիկ եղանակով ??? Կանխավ շնորհակալ եմ

Հարգելի Մհեր, խնդրում ենք զանգահարել մեզ /044 240024 համարով/ հարցի մանրամասներին ծանոթանալու համար, որպեսզի տրամարդենք լիարժեք պատասխան:

Պատասխանել


  • Գայանե
  • Կարող է արդյո՞ք օրենքի սահմաններում տրված համարվել քաղաքացու կողմից տրված այն ստացականը, որը ստորագրված է վերջինիս կողմից այն ժամանակ, երբ ինքը գտնվել է հանրապետությունից դուրս։

Հարգելի Գայանե, այո, կարող է ․ կախված է ստացականի բովանդակությունից, դրա տրամադրման կարգից:

Պատասխանել


  • Լուսի
  • Քաղաքապետարանի անգործությունը ում են բողոքարկում ։։

Հարգելի Լուսի, քաղաքապետարանի՝ որպես վարչական մարմնի գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը բողոքարկվում է համատասխան քաղաքապետին դիմելու կամ վարչական դատարան հայց ներկայացնելու ձևով։

Պատասխանել


  • Վարդ
  • բարև ձեզ, եթե բնակարանի ներքին հատակագիծը փոխում ենք, առանց ֆասադի փոփոխության, հարկավոր է արդյոք հաստատել այդ հատակագիծը և արդյոք տան վաճառքի դեպքում խնդիրներ կարող են առաջանալ?

Հարգելի Վարդ, խնդրում ենք զանգահարել մեր ընկերության հեռախոսահամարով՝ 044 240024, և Ձեր հարցի առնչությամբ մանրամասների ճշգտումից հետո կտրամադրվի Ձեր հարցի պատասխանը։

Պատասխանել


  • Տաթևիկ
  • Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե երեխայիս հայրը Հայաստանում չէ(Հայաստանի քաղաքացի չէ),ինչպես կարելի է դատական կարգով հայրության փաստը հաստատել:Նախապես շնորհակալություն:

Հարգելի Տաթևիկ, հայրությունը հաստատելու համար դատաքննության փուլում համապատասխան փորձաքննության անհրաժեշտություն կառաջանա: Եվ այդ ժամանակ հոր ներկայությունը, մասնակցությունը պարտադիր կլինի: Այդ իսկ պատճառով, եթե երեխայի հայրը առհասարակ ՀՀ չի գալու, ապա դատաքննության գործընթացը ուղակի կարող է կասեցվել: Ամեն դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի անձից:

Պատասխանել


  • Ռուզան
  • Բարև Ձեզ,ՍՊԸ-ի բաժնետերը,որը ձևակերպված է նաև որպես աշխատող,կարող է նույն հիմունքներով վերցնել իր հաշվին արձակուրդ:

Հարգելի Ռուզան, աշխատող հանդիսացող անձիք, անկախ բաժնետեր լինելու հանգամանքից, ունեն աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավուքնները, այդ թվում՝ համապատասխան արձակուրդի։

Պատասխանել


  • Նարինե
  • Բարև Ձեզ Բնակարանի սեփականատեր ենք համարվում ես, ամուսինս և 2 երեխաներս: 1999թ.-ին տատիկս մահացել է (հայրիկիս մայրը, հայրս ավելի վաղ է մահացել), տատիկիս մահից հետո ժառանգություն չենք բացել` նա էլ է եղել համասեփականատեր և մինչև հիմա բնակարանի սեփականության իրավունքի վկայականում անունը կա: Ի՞նչ պետք է անnaել հանգուցյալ մարդուն գրանցումից հանելու համար: Շնորհակալություն

Հարգելի Նարինե, մահացած անձի գույքի նկատմամբ իրավունքների ձեռբերումը հնարավոր է ժառանգության ընդունման ընթացակարգի միջոցով։ 1999 թվականին մահացած անձի ժառանգության ընդունումը հնարավոր է փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման ձևով, եթե տվյալ բնակարարնը ժառանգների կողմից ժառանգատուի մահվանից հետո փաստացի տիրապետվել է, օգտագործվել է որպես սեփական գույք։ Փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունումը հնարավոր է նոտարին դիմելու միջոցով։

Պատասխանել


  • Վահան
  • Բարև Ձեզ: Մեր ընկերությանը (ՀԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ » ՍՊԸ) պատկանող շինության որոշակի տարածք նախկին տնօրենի օրոք զբաղեցրել է մեկը՝ տեղադրելով սարքավորումներ: Դրա վերաբերյալ չկա որևէ պայմանագիր : Սարքավորման տերը չի կատարում մեր պահանջը՝ ազատել տարածքը: Այս հարցով մենք ու՞մ պետք է դիմենք, ոստիկանությանը , թե՞ դատարանին: Շնորհակալ եմ:

Հարգելի Վահան, երկուսին էլ կարող եք դիմել։ Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը: Միևնույն ժամանակ, իհարկե, գործում է իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։

Պատասխանել


  • Կիմա Կարապետյան
  • Բարև ձեզ հարգելի իրավաբաններ , հարցս հետեւյալն է.1991թ հողի սեփականաշնորհումից հետո,2001թ սեփականության վկայականները հանձնելուց հայրս արդեն մահացել էր (հողի եւ տան սեփականատերը հայրս է, իսկ ես ու մայրս համասեփականատեր)։Այդ ժամանակվանից մինչև օրս մենք չենք կարողացել կատարել ժառանգության հաստատում։2005թ մահացել է նաև մայրս։ Խնդրում եմ ասեք ինչքան պետք է վճարեմ տան եւ հողի գործարքների համար , որպեսզի օրինական ժառանգորդը դառնամ ես( այս պահին միայն ես եմ համարվում համասեփականատեր )

Հարգելի Կիմա, եթե ժառանգատուների մահվանից հետո Դուք փաստացի տիրապետել եք վերջիններիս պատկանող բնակարանը, ապա փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու համար կարող եք դիմել համապատասխան տարածքային նոտարին։ Ժառանգության ընդունման համար անհրաժեշտ է վճարել օրենքով սահմանված պետական տուրք և նոտարի ծառայության վճար։ ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրք չափը կազմում է 2000 ՀՀ դրամ, իսկ նոտարի ծառայության վճարների չափերը ներկայացված են համապատասխան նոտարական գրասենյակում։ Սեփականության իրավունքի գրանցման համար ևս սահմանված են համապատասխան վճարներ։

  • Կիմա
  • Շնորհակալություն ձեր կողմից կատարված բարի գործի համար։Ասեմ,որ ես դիմել եմ նոտարին,նա ասեց ,որ պետք էր սկզբից վճարեմ 64000դրամ հանգուցյալների իրավաբանորեն ընթացք ժառանգություն ճանաչելու համար։Մի խոսքով իր ասելով վերջացնելուց հետո ընդհանուր գումարը պետք է վճարեմ 96000դրամ։Խնդրում եմ պատասխանեք ։

Հարգելի Կիմա, ժառանգության ընդունման համար օրենսդրությամբ սահմանված են վճարներ՝ պետական տուրքերի և նոտարի ծառայությունների վճարների տեսով։ Վճարումները նախատեսված են ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար։ Պետական տուրքերի չափերը հստակ սահմանված են օրենքով, իսկ նոտարի ծառայությունների վճարները՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։ Վճարի չափը յուրաքանչյուր դեպքում կախված է նրանից, թե որ հերթի ժառանգ եք հանդիսանում և անշարժ գույքի ինչ բաժնեմասի նկատմամբ եք իրավունք ձեռք բերում։ Ձեր նկարագրած փաստերի հիման վրա գումարի հստակ չափ չենք կարող հաշվարկել։

  • Կիմա
  • Շնորհակալություն

Մենք ենք շնորհակալ։

Պատասխանել


  • Gexam
  • Barev dez .ete im harazat mart@ hogekan hivandutyun uni ev gtnvuma hogekan hivandanocum ira tosak@ vonc karank stanank

Հարգելի Գեղամ, եթե Ձեր ազգականին արդեն նշանակված է կենսաթոշակ, ապա համապատասխան հոգեբուժական հաստատության ղեկավարի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա լիազորված անձը կարող է ստանալ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձ կենսաթոշակը։ Եթե տվյալ անձի կենսաթոշակը դեռևս չի նշանակվել, ապա կենսաթոշակի նշանակման դիմումը հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրի, լիազորված անձի անձնագրի և կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կարող է ներկայացնել նաև տվյալ լիազորված անձը։

Պատասխանել


  • Նատելլա
  • Բարև Ձեզ, ես ամուսնալուծվել եմ 2013թ-ին, որից հետո գնել իմ բնակարան: Միակ սեփականատերն եմ, գրանցել եմ միայն աղջիկներիս: Այնպես է ստացվել, որ նախկին ամուսինս ապրում է այդ տանը նույնպես: Վերջինս շարունակաբար գաղտնի պարտքեր է անում, վարկեր վերցնում: Արդյոք՞ իմ չափահաս աղջիկները կրում են պատասխանատվություն այդ պարտքերի մասով: Եվ կա՞մի տարբերակ, հորից գրավոր փաստաթուղթ ստանալ, որ իր արած որևէ պարտք այլևս չի վերաբերելու իր աղջիկներին: Կանխավ շնորհակալ եմ

Հարգելի Նատելլա, երեխաները պարասխանատվություն չեն կրում ծնողների պարտավորությունների համար։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ ձևակերպելու կարիք ևս չկա։

Պատասխանել


  • Տաթևիկ
  • Բարև Ձեզ. Ես ամուսնալուծված եմ:Ունեմ մեկ երեխա,բայց չունենք ԶԱԳՍ և երեխայի հայրությունը ճանաչված չէ:Երեխայիս հայրը օտարերկրյա քաղաքացի է և ապրում է արտասահմանում:Ես կարո՞ղ եմ իրենից ալիմենտ պահանջել:

Հարգելի Տաթևիկ, անհրաժեշտ է նախ հաստատել հայրության փաստը դատական կարգով

Պատասխանել


  • Lusine
  • Barev dzez. Mi qani harc unem bajanman het kapvac. Naxkin amusins yev yes arden tariner e bajanvac enq yev yerkqaxaqaci enq `Parskastani yev Hayastani. Arden 5 tari e bajanvac enq bayc parskakan orenqov der amusinner enq orenqov. Na uni @ntaniq yev chi cankanum zbaghvel mer bajanman gorcov amen ban toghnelov im vra. 5 tari e bacardzak voch mi masnakcutyun chuni mer txayi kyanqum. Verjers xoseci angam asec hrajarvum em erexayic. Xndrum em aseq inch petq e anem vorpisi 1. Lucem bajanutyan harc@. 2. Zrkem hayrutyunic.

Հարգելի Լուսինե, եթե ամուսնությունը կնքված է Պարսկաստանում, անհրաժեշտ է այն ճանաչել ՀՀ-ում, այնուհետև դատական կարգով կարող եք ամուսնալուծվել: Երեխայի լավագույն շահից ելնելով՝ դատական կարգով նաև հնարավոր է զրկել ծնողական իրավունքներից /օրինակ այն հիմքով, որ ծնողը մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց/։

Պատասխանել


  • Արաքսյա
  • Բարև ձեզ, ես ուզում եմ ՀԿ բացել: Բայց նախապես կարիք ունեմ իմանալ ձեզ դիմելուց հետո քանի՞ օրում կպատրաստեք գրանցվելու համար փաստաթղթերը(կանոնադրություն, հիմնադիր ժողովի արձանագրություն): Նաև՝ ձեր գրասենայակի ծառայության արժեքը: Եվ վերջին հարցս, մեզանից կպահանջվի ներկայանալ ձեզ միայն հիմնադիրների անձը հաստատող փաստաթղթերով, թե՞...

Բարև Ձեզ, հարգելի Արաքսյա։ Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն խորհրդատվության համար կարող եք զանգահարել 044 240024 հեռախոսահամարով:

Պատասխանել


  • Նորայր
  • Ողջույն։ Դուք ունե՞ք իրավաբանական դասընթացներ / թրեյնինգներ։

Բարև Ձեզ, հարգելի Նորայր։ Խմբային պարապմունքներ այս պահին չունենք։ Սակայն եթե ցանկանում եք, կարող եք կապ հաստատել մեզ հետ 044 240024 հեռախոսահամարով, փորձենք կազմակերպել անհատական դասընթաց Ձեզ համար։

Պատասխանել


  • Լիլիթ
  • Բարև ձեզ 7 տարի և ավելի ամուսնուուս հետ միասին չենք ապրում, գնացել է ՌԴ իմ իմանալով այնտեղ ընտանիք է կազմել։ Նրանից այլևս տեղեկություն չունեմ։Քանի որ դեռևս զաքսի մեզ ենք կցանկանայի ամուսնալուծվել։ Չգիտեմ ում դիմեմ, որպեսզի շատ ֆինանսական ծախսեր չլինեն, քանի որ անապահով եմ։ Կանխավ շնորհակալություն

Բարև Ձեզ, հարգելի Լիլիթ։ Զուտ իրավական մասով կարող ենք խորհուրդ տալ Ձեզ ամուսնալուծվել դատական կարգով:

Պատասխանել


  • Էդգար
  • Բարեվ ձեզ ես 2013 թվականին արդշին բանկում ոսկիեմ գրավադրել այդ ժամանակ ոսկին արժեցել է 1.760000 հհ դրամ բանկը ինձ վճարելա 1000.000 հհ դրամ ես իմ պարտականությեններ չեմ կատարել ու չեմ վճարել այտ մեկ միլիոնը ու բանկը 2016 թվականի հունվարին դիմումա դատարան 1385650 դրամ բռնագանձումով ու ինձ չի ծանուցվում ես 2016 թվականի հունիսին մեկնում եմ արտասահման ու մինչեվ հիմա ապրումեմ արտասահմանում ես լրիվ պատահական իմանումեմ որ իմ գույքի վրա կալանքա դրվել 2017 թվականի փետրվարի 10 ին։ խնդրում եմ ասեք ինչ անեմ

Հարգելի Էդգար, եթե դատական նիստերի մասին պատշաճ ծանուցված չեք եղել կարող եք վերաքննիչ բողոք ներկայացնել:

Պատասխանել


  • aaa
  • barev dzez online eq

Հարգելի հաճախորդ կարող եք գրել Ձեր իրավական հարցը։

Պատասխանել


  • Mamikon
  • Finansakan xorhrdatvutyun@ licenzavorvox gorcuneutun e te voch ?

Հարգելի Մամիկոն, ֆինանասկան խորհրդատվությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չէ, սակայն լիցենզավորման ենթակա գործունեություն է աուդիտորական ծառայությունների մատուցումը:

Պատասխանել


  • Բարև ձեզ, ունեմ 2 անչափահաս բալիկ, բաժանվել եմ, բալիկներիս հայրություն է ճանաչել զաքսավորված չենք... գրանցված եմ իրենց տան հասցեի վրա: Ինչ որ բան ինձ կամ բալիկներիս հասնում է իրենցից, թե ՝ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Բարև Ձեզ։ Կարող եք ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան:

Պատասխանել


  • !!!!!!!!
  • Բարև Ձեզ,գործատուն իրավունք ունի ցանկացած պահի լուծելու համատեղությամբ աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը և երկրորդ հարցը.կարող է գործատուն լուծել աշխատանքային պայմանագիրը եթե աշխատողը չի ներկայացել մի ամբողջ օր անհարգելի աշխատանքի:Կանխավ շնորհակալություն:

Բարև Ձեզ։ Աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում վերջինս պարտավոր է օրենքով նախատեսված ժամկետներում ՝ կախված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքից, ծանուցել դրա մասին աշխատողին, սակայն Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Մի ամբողջ օր առանց գործատուին տեղյակ պահելու աշխատանքից բացակայելու համար գործատուն առանց ծանուցման կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

Պատասխանել


  • Gayane
  • Barev dzez. Es47tarekan em, miaynak mayr, unem1erexa, vorn ayjm carayum e arajnagcum, aprum enq varcov, cunem ashxatanq. Xndrum em ogneq, inch iravunqner unem ev um dimem. Kanxav shnorakal em

Բարև Ձեզ, հարգելի Գայանե։ Առավել կոնկրետ կձևակերպե՞ք Ձեր հարցը։ Հատկապես ո՞ր իրավունքներն են Ձեզ հետաքրքրում։

Պատասխանել


  • Գնել
  • Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք. մեքենայի սեփականատերը Աջափնյակում էր գրանցված,հետևաբար տեխ անձնագիրն էլ գրանցված է եղել նույն հասցեում:Սեփականատերը գրանցումը փոխել է,գրանցվել է Ծաղկաձորում,իսկ մեքենայի տեխ անձնագրում հին՝ Աջափնյակի հասցեն է:Ծաղկաձորում մենք ու էլի շատ ծաղկաձորցիներ գույքահարկ չենք մուծում,որ չլափեն,(քաղաքացիական անհնազանդորթյուն)մենակ մուծում ենք մեքենայի գույքահարկը՝տեխասմոտրի համար: հիմա սրանք խաբել են,մի քանի տարի գույքահարկի գումար են վերցրել ու զրոյական թուղթ են տվել,իսկ Աջափնյակում պարտքը կուտակվել է:Աջափնյակից զանգել են հետները խոսել են,սրանք ներողություն են խնդրել թյուրիմացության համար ու ասել են թող դիմում գրեն,որ փոխանցենք իրական հասցեատիրոջը: դիմումը գրեցինք,երեկ պատասխան ստացանք,որ այդ գումարը փոխանցվել է մեր մյուս գույքերի գույքահարկի հաշվի վրա:Պատասխանի վրա գրած էր համայնքապետի անունը,իսկ ստորագրությունը իրանը չէր,ինչ որ իդիոտի էր ու նշումն էլ չկար,որ ուրիշ մարդա ստորագրել /գծիկը նկատի ունեմ/:հիմա հարցս.իրավունք ունեն իմ նպատակային մուծումը առանց իմ համաձայնության փոխանցել ուրիշ հաշվի,խաբել ու գումար գանձել,զրոյական թուղթ տալ, եթե ոչ՝ինչ պիտի անենք,որ գումարը էս ձրիակերները փոխանցեն իրական հասցեատիրոջը,ու ինչ պատիժա հասնում սրանց քանի որ փաստացի խաբել են ու գումար շորթել:Շնորհակալություն:

Բարև Ձեզ, հարգելի Գնել։ Կատարված վճարումների վերաբերյալ համապատասխան կտրոնների առկայության պայմաններում կամ դրանց վերաբերյալ համապատասխան պետական մարմնից ստացված քաղվածքի դեպքում հնարավոր է ներկայացնել դիմում փաստացի կատարված վճարները դրանց վճարման նպատակին համապատասխան փոխանցելու վերաբերյալ: Պետական մարմնի կողմից չվճարված հարկային պարտավորությունների մասով պետք է իրականացվի վարչական վարույթ՝ դրա մասին ծանուցելով հարկատույին, և այնուհետև կայացվի գանձման որոշում: Այս ընթացակարգը չպահպանելով՝ հարկային պարտավորությունների գանձումն օրինական չէ:

  • Գնել
  • Վճարման անդորրագրերը եւնեմ։խնդրում եմ ասեք ինչ անեմ։

Հարգելի Գնել, պետք է ներկայացնել դիմում փաստացի կատարված վճարները դրանց վճարման նպատակին համապատասխան փոխանցելու վերաբերյալ: Պետական մարմնի կողմից չվճարված հարկային պարտավորությունների մասով պետք է իրականացվի վարչական վարույթ՝ դրա մասին ծանուցելով հարկատուին, և այնուհետև կայացվի գանձման որոշում: Այս ընթացակարգը չպահպանելով՝ հարկային պարտավորությունների գանձումն օրինական չէ:

Պատասխանել


  • XXXXXX
  • Bare dzez.es unem erku anchapahas erexa.bnakvum enq varcov.chem ashxatum.amusins mi qani ore gnacel e arterkir ashxatanq pntrelu.uni aroxjakan xndirner.chuni masnagitutyun ev arhest...mer @ntaneakan Npasti hertakan pastagrman jamanakn e.u indznic pahanjum en amusnus uxarkac gumari chapn.bayc na der chi ashxatum u bnakanabar gumar chi uxarkel.chgitem the erb kashxati.kuxarki the voch?asecin vor ete da chnerkayacnem txtern Chen vercni.da orinakane?

Բարև Ձեզ, հարգելի Սուսաննա։ Փաստաթղթերի ընդունումը մերժել չեն կարող, նրանք պարտավոր են ընդունել դիմումը և տրամադրել պատասխան։ Սակայն դրանց ուսումնասիրման ժամանակ այդպիսի տեղեկատվության բացակայությունը ևս գնահատվում է և կարող է ազդել ընտանիքի սոցիալական վիճակի վերաբերյալ համապատասխան միավոր տրամադրելիս:

Պատասխանել


  • Irina
  • Barev dzez xndrumem asek ete I'm erexan jamketain zincarayoxe iravunk unen ashtavarcics pahen 1000 dramner@ naxapaes shnorhakalem

Բարև Ձեզ, հարգելի Իրինա։ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում դիմում ներկայացնելու Հիմնադրամ` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Նշված ժամկետից հետո դիմում ներկայացվելու դեպքում Հիմնադրամը դիմումը մերժում է` այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դիմումատուին: Դիմումին կից ներկայացվում են համապատասխան պետական մարմնի կողմից տրված զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը: Հիմնադրամ ներկայացվող դիմումի, համապատասխան պետական մարմնի և հարկային մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքների ձևերը, ինչպես նաև տեղեկանքների տրամադրման և դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

Պատասխանել


  • Armenuhi
  • Barev dzez dimelov dzer ajakcutyan@ uzum em texekanal 50 tarekan em ev angorcunya unem varker bankeric masamb ucvac ev ancac tarvanic mnacel e aydpes asac kisat ev i vijaki chem mucelu chunem im anunov voch mi shepakanutyun ev arpum em varcov

Հարգելի Արմենուհի, Ձեզ արդեն պատասխանել ենք անձնական նամակով։

Պատասխանել


  • Մարինե
  • Բարի երեկո հարգելի իրավաբաններ:Ես նախկինում հարց եմ գրել ձեզ,եվ ստացել եմ պատասխան:Սակայն առաջին տարբերակով,այն է,նոտարով հաստատված լիազորագրով գույքի տիրապետումը,հնարավոր չէ,մնում է երկրորդ տարբերակը գույքի ձեռք բերման վաղեմության ժամկետը:Խնդրում եմ,կարող եք ասել,որտեղից պիտի սկսեմ գործընթացը:Շնորհակալություն:

Հարգելի Մարինե, եթե այդ տարբերակն եք ընտրում, ապա պետք է համապատասխան հայցով դիմեք դատարան։

Պատասխանել


  • Dana
  • Barev dez mi harc.ete mardu vra datakan gorcen harucum pasport@ partadira.

Բարև Ձեզ։ Ձեր հարցն անհասկանալի է։ Կփորձե՞ք ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը։

Պատասխանել


  • Օֆելյա Մանուկյան
  • Բարև ձեզ,նախքին տնօրենս հրաժարվում է տալ աշխատանքային գրքույկս, պատճառաբանելով, որ կորել է:Այս դեպքում ես ոնց պիտի վարվեմ, նախապես շնորհակալություն

Բարև Ձեզ, հարգելի Օֆելյա։ Մասնագետը Ձեզ արդեն հեռախոսազանգով պատասխանել է։

Պատասխանել


  • Լուսինե
  • Բարև Ձեզ: Կարո՞ղ է քննչական գործ հարուցվել միայն հեռախոսի՝ գտնվելու վայրը հաստատող տվյալների հիման վրա: Աշխատողը գրանցված է եղել Իքս հաստատությունում, սակայն հեռախոսը աշխատանքային օրերին ու ժամերին ցույց է տալիս, որ անձը աշխատանքի վայրում չի գտնվել: Կարո՞ղ է այս փաստը ՄԻԱՅՆ հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև այն շահելու համար: Կարո՞ղ է քննիչը հարցաքննել կասկածյալի քրոջ համակուրսեցիներին և անգամ սոց կայքերում նամակ գրել նրանցից մի քանիսին և արդյո՞ք դա պաշտոնեական դիրքի չարաշահում չէ: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի Լուսինե։ Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Այսինքն՝ Ձեր պարագայում, ենթադրում ենք, որ եղել են հանցագորխության հատկանիշներ պարունակող դեպքեր, որոնց հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։ Ըստ օրենքի՝ քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին: Ապա արդեն գալիս է մյուս՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու փուլրը, որի հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում վարույթ իրականացնող մարմինը գնահատում է առկա ապացույցների բավարար լինելը։ Իհարկե, պաշտպանության կողմն իր հերթին կարող է վիճարկել կայացված որոշումները։

Պատասխանել


  • Դավիթ
  • Բսրև Ձեզ։ Ինչ իրավունքներ ես ունեմ այն բնակարանի վրա որի համասեփականատերն եմ հանդիսանում, եթե նույն բնսկարանի մյուս սեփականատիրոջ պարտքերի պատճառով դատարանը վճռել է վաճսռել սյդ բնակարանը, իսկ ես անտեղյակ լինելով ստանում եմ ծանուցում

Հարգելի Դավիթ, դատարանը չի կարող վճռել վաճառել բնակարանը՝ ընդհանրապես հաշվի չառնելով մյուս սեփականատիրոջ դիրքորոշումը։ Եթե բռնագանձում է տարածվում պարտապանի տան բաժնեմասի վրա, ապա Դուք որպես համասեփականատեր ունեք այն գնելու նախապատվության իրավունք, որից չեք կարող զրկվել։ Եթե Դուք չեք օգտվում Ձեր իրավունքից, ապա ամբողջ գույքը կարող է վաճառվել աճուրդի միջոցով, որից հետո Դուք կստանած Ձեզ հասանելիք բաժնեմասի գումարը։

Պատասխանել


  • Roza
  • barev dzez es Nur Qard em vercrel Ardshin bankin shat lav mucumner unem skzbnakan shrjanum heto hivandutyan patcharov chkaroxaca mucel ev gorc@ gnacela harkadir. arden erku tari e im toshakic gumar en pahum bayc da gnum e ambojityamb tokosner. hnaravora inch vor dzev nerum lini gone enpes anen miayn mayr gumar@ pakem . erku tari animast pahum en anum u der voch mi luma chi pakasel mayr gumaric

Բարև Ձեզ, հարգելի Ռոզա։ Անցած տարի հայտարարվել էր ժամկետանց վարկերի տույժ և տուգանքների վերացման մասին, որի համար պետք էր դիմել բանկ մինչև անցած տարվա վերջ։ Սակայն քանի որ այդ գործընթացը պարտադիր բնույթ չի կրել, ապա դժվար է ասել՝ արդյոք Ձեր բանկը նույնպես ուներ կամ ունի նման ծրագիր։ Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում, որպեսզի դիմեք բանկ և ճշտում կատարեք կամ կնքեք բանկի հետ հաշտության համաձայնություն, որի համաձայն կսահմանվի վարկի մարման նոր ժամանակացույց և բանկը հետ վերցնի փաստաթղթերը ԴԱՀԿ ծառայությունից։

Պատասխանել


  • Կարմեն
  • Ես մանկավարժ եմ։ 27 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, բայց մանկավարժական թոշակ չեմ ստանում,որովհետև նախորդ ապաշնորհ կառավարությունը հիմար,անարդար որոշում է կայացրել։Մինչև ձեզ հայտնի թվականը 1տարուց քիչ ժամանակ չի բավարարում իրենց քմահաճույքին։Ես փաստեցի,որ այն ժամանակվա օրենքով 0կուրսից առանց արտադրությունից կտրվելու ժամանակաշրջանում ինստիտուտ ընդունվելու դեպքում ողջ ուսումառության տարիները համարվում են զուտ մանկավարժական։Էրեբունու թաղապետարանում դրա մասին իբր չէին լսել։ Խնդրում եմ պատասխանեք...

Հարգելի Կարմեն, ՀՀ օրենսդրության համաձայն՝ մասնակի (մանկավարժական) կենսաթոշակի իրավունք ունեն կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է։ Մասնագիտական ստաժը հաշվարկվում է ՀՀ Կառավարության 2011թ․ թիվ 665-Ն որոշման հիման վրա։ Նշված որոշմամբ ուսումնառության տարիները չեն հաշվարկվում մասնագիտական (մանկավարժական) ստաժում։ Կառավարության նշված որոշման հետ անհամաձայնության դեպքում հնարավոր է համապատասխան գրավոր առաջարկ ներկայացնել Կառավարությանը՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և վերոնշյալ որոշման մեջ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկով, կամ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով վիճարկել տվյալ իրավական ակտերի սահմանադրականությունը։ Նշենք, որ քաղաքացին Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն իր նկատմամբ ՀՀ դատարանների կողմից կիրառված իրավանորմի սահմանադրականության հարցով միայն բոլոր երեք դատական ատյանները սպառելու դեպքում։ Հնարավոր է նաև դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ հիմքերի առկայության դեպքում վերջինիս կողմից Սահմանադրական դատարան դիմելու խնդրանքով։

Պատասխանել


  • Դավիթ
  • Բարև ձեզ ճանապառամին ոստիկանուտյան կողմից տուգանվել եմ 28,01,19-ին 5000 դրամ վճարել եմ 29,01,19-ին հիմա ԴՀԿ-ից նամակ եմ ստացել, որ 28,01,19-ին 3000դրամ տուգանքը չի վճարվել: Ի՞նչ պետք է անեմ

Բարև Ձեզ, հարգելի Դավիթ։ Պետք է ներկայացնեք Ձեր՝ վճարումը հավաստող անդորրագիրը ՃՈ, որպեսզի իրենք էլ իրենց հերթին հրաժարվեն կատարողական վարույթից։

Պատասխանել


  • Hasmik
  • բարեվ ձեզ խնդրում եմ ասեք եթե ես հանդիսանում եմ հարազատ քրոջս խնամակալը որը տառապում է հոգեկան հիվանդությամբ ու բացի ինձնից ուրիշ ոչ մի հարազատ չունի ես կարող եմ իմ երեխային գրանցել նրա ետ բնակարանում որը քրոջս անունով է կամ ինչ կարող եմ անել նախապես շնորհակալ եմ

Հարգելի Հասմիկ, ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը հստակ պահանջներ է նախատեսում խնամարկյալի գույքի օտարման (փոխանակություն կամ նվիրատվություն, վարձակալություն, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնել կամ գրավ դնելու գործարքներ /որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն/, գույքի բաժանում կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքներ) կարգի վերաբերյալ: Ձեր նկարագրած իրավիճակը գույքի օտարում չի հանդիսանում, ուստի համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում (խնամակալ նշանակվելու վերաբերյալ որոշում) հնարավոր է իրականացնել երրորդ անձի հաշվառում խնամարկյալին պատկանող բնակարանում։

Պատասխանել


  • Liana
  • Բարև Ձեզ,ուզում եմ իմանալ ապահարզանի դեպքում ինչ փաստաթղթեր են հարկավոր:Եվ մեկ հարց Էլ եթե տվյալ անձը չգիտի որտեղ են բնակվում ընտանիքի անդամները,ապա այդ գործընթացը ինչպես է կազմակերպվում,

Բարև Ձեզ, հարգելի Լիանա։ Ամուսնալուծությունը կատարվում է կամ ՔԿԱԳ մարմիններում (եթե կա համաձայնություն այդ հարցի շուրջ ամուսինների միջև) ամուսինների կողմից դիմում հանձնելու միջոցով և օրենքով սահմանված կարգով պետական տուրք վճարելու դեպքում կամ դատական կարգով։ Ձեզ հարկավոր չէ ընտանիքի անդամների բնակության հասցեները։

  • Liana
  • Իսկ եթե միայն մեկ կողմն է ցանկանում ապահազանը,իսկ այս դեպքում ինչպես է ընթանում գործընթացը:

Հարգելի Լիանա, այդ պարագայում ամուսնալուծության գործը քննվում է դատական եղանակով:

Պատասխանել


  • Ն. Գ.
  • Բարև ձեզ, հայրը կտակել է իր տունը միջնակ տղային, մահվանից հետո տղան իր ընտանիքով 18 տարի շարունակել է ապրել հայրական տանը, սակայն ժառանգությունը չի ընդունել ինչպես հարկն է։ Այսքան տարի անց նա իրավունք ունի՞ սեփականաշնորհելու տունը իր անունով։

Բարև Ձեզ։ Եթե ժառանգը չի ընդունել ըստ կտակի ժառանգությունը, ապա ժառանգությունը ձևակերպվում է ըստ օրենքի։ Սակայն ժառանգությունը կարելի է ընդունել նաև փաստացի տիրապետմամբ՝ թե ըստ օրենքի, թե ըստ կտակի (սակայն ըստ կտակի ժառանգության փաստացի ընդունումը վիճելի է)։ Հետևաբար, եթե տղան փաստացի տիրապետել է գույքին իր հոր մահվանից հետո վեց ամսվս ընթացքում, ապա այդ հիմքով հնարավոր է ընդունել ժառագությունը։

  • Ն. Գ.
  • Շնորհակալություն պատասխանի համար, պարզապես նոտարը հրաժարվել էր` ասելով, որ 6 ամիսը անցնելու դեպքում չենք կարող ժառանգությունը ընդունել և տան սեփականության իրավունք ձեռք բերել։

Մենք ենք շնորհակալ։ Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել մեր փաստաբաններին՝ գործը մանրամանս ուսումանսիրելու և վարելու համար։

  • Ն.Գ.
  • Շնորհակալություն, իսկ ի՞նչ պայմաններով կօգնեք մեզ

Կարող եք զանգահարել 044 240024 համարին, զրուցել մասնագետի հետ։

Պատասխանել


  • Hovhannes
  • Barev cez,es mi harc unem cez

Բարև Ձեզ, կարող եք հենց այստեղ՝ ֆորումում գրել Ձեր հարցերը։

Պատասխանել


  • Artyom
  • Barev dzez unem varker jamanakin mucelembajc hima aroxjakan xndirneri patcharov chem karox mucel u inc hetaqrqire ete irenk dimen dataran im toshakic karoxen hetpahumner anel es stanumem hashmandamutjan toshak

Հարգելի Արտյոմ, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս կատարողական վարույթում կենսաթոշակի վրա բռնագանձում կատարել ամսական կտրվածքով կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի չափով։

Պատասխանել


  • Diana
  • Barev Dzez. Mer harce shat erkara. Kapvaca tan het. Vonc karanq Dzer het kapnvenq kam handipenq. Xorhurdi kariq unenq. Im heraxosi hamare 094403032 Asot ev Diana

Բարև Ձեզ։ Ձեր հարցը մեզ մոտ հերթագրված է։ Մոտ ժամանակներում մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ։

Պատասխանել


  • Լիլիթ
  • Բարև Ձեզ,անչափ շնորհակալ եմ նախորդ հարցիս պատասխանելու համար:Հարցս այսպիսին է-Մեկը բնակարան է գնել 15 տարի առաջ,Բնակարանը միայն օրդերավորված է եղել,իսկ գնորդը պարզապես ընտանիքի անդամներով գրանցվել է տվյալ հասցեում,չի սեփականաշնորհել...Օրդերի մեջ եղած անձիք,մի քանի տարի հետո արտասահման են գնացել (2 եղբայր) իսկ հիմա ոչ կարող են գալ,ոչ էլ դավերնոստ ուղղարկել(այլ անուն ազգանունով են)հարցս հետևյալն է Կա արդյոք տարբերակ բնակարանը սեփականաշնորհելու,կամ վաճառելու,գնորդը կարող է սեփականաշնորհել?

Հարգելի քաղաքացի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքները կարող են ծագել միայն օրենքով սահմանված հիմքերի հիման վրա պետական գրանցումից հետո։ Չսեփականաշնորհված բնակարանը նախ պետք է սեփականաշնորհվի համապատասխան օրդերում նշված անձանց կողմից։ Իսկ գնորդի իրավունքների գրանցումը հնարավոր է վերը նշված կարգով սեփականության իրավունքի գրանցումից հետո նոտարական կարգով կնքված առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրի հիման վրա։ Տվյալ դեպքում իրավիճակի լուծումը համապատասխան լիազորագիր ուղարկելու միջոցով նախ բնակարանի սեփականաշնորհումն է, այնուհետև Ձեզ հետ առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրի կնքումը։

Պատասխանել


  • Marine
  • Txas arden 20 tariye aprume ir hayrakan tan@ tatiki het .tatnel arden mech 85 tarekan ev ankoxnayin .Horexbayr@ vorosele mor mahich heto ir exborordun tanich durs hani uzumem haskanal iravunq uni aud qaylin dimelu bachi ayd horexbayr@ erevanum uni bnakaran xndrumem patasxaneq

Բարև Ձեզ, հարգելի Մարինե։ Բնակելի տարածությունից վտարելու իրավունքը պատկանում է սեփականատիրոջը։ Այսինքն՝ հորեղբայրը նման իրավունք ձեռք կբերի միայն այն պարագայում, եթե դառնա բնակարանի սեփականատեր։

Պատասխանել


  • lili
  • barev Dzez xndrum em mi harci veraberial xorhurd taq ete ashxatanqayin paymanagirn aranc canucman ev aranc hamadzaynagri veraxmbagrel en karox enq ardyioq paymanagirn anvaver tjanachel te voch? ev naev tnorenin heracrel en gorcic ov paymanagir er kapel mez het????? naxapes shnorhakal em

Բարև Ձեզ, հարգելի Լիանա։ Աշխատանքային պայմանագրի մեջ փոփոխություններ կարող են կատարվել միայն աշխատողի համաձայնությամբ։ Հակառակ պարգայում դրանք իրավաբանական ուժ չունեն։ ԵՎ տարբերություն չկա, թե որ տնօրենն է ստորագրել պայմանագիրը։ Դուք աշխատանքային հարաբերությունների մեջ եք ընկերության հետ /պայմանագիրը ընկերության հետ է/։ Առանց աշխատողի համաձայնության փոփոխություններ կարող են կատարվել օրենքով նախատեսված, բացառիկ դեպքերում։ Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը։ Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:

Պատասխանել


  • Astxik
  • Barev Dez.xndrumem ognel inc.es amusnalucvac em zaqs chem unec.amusins miayn erexaneris nkatmamb chanachele hayrutyun@.karoxem pahanjel bnakaran ev im harsaniqin nver stacaca voskexens.shnorhakalutyun

Բարև Ձեզ, հարգելի Աստղիկ։ Եթե Ձեր ամուսնությունը չի ստացել օրինական գրանցում ՔԿԱԳ մարմիններում, ապա խոսք չի կարող գնալ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, որպեսզի պահանջեք բնակարան։ Այլ բան է, որ կարելի է փորձել պահանջել բնակելի տարածության օգտագործելու իրավունք երեխայի համար կամ ալիմենտի վճարում։ Ինչ վերաբերվում է ոսկուն, ապա եթե Դուք ունեք ապացույցներ, որ նշված ոսկին Ձեզ անձամբ են նվիրել, ապա այո՝ կարող եք պահանջել և ոսկին։

Պատասխանել


  • Անի
  • Բարև Ձեզ, վարձել ենք փաստաբան,կնքվել է երկկողմ պայմանագիր,վճարվել է կես գումարը,մյուս կեսը՝ գործի ավարտից հետ պետք է վճարվի,սակայն նրա կատարած գործունեությունը չի բավարարում,հարցս՝ կարող եմ պայմանագիրը խզել և որպես ինձ չբավարարող փաստ հնարավոր է վճարված գումարը հետ վերցնել, նոր փաստաբան վարձելու նպատակով,նախապես շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի Անի։ Ձեր հարցին արդեն իսկ պատասխանել ենք հեռախոսազանգի միջոցով։

Պատասխանել


  • Rima
  • Barev dzez. Es amsnalutvac em. Erxayis het cankanum em meknel ayl erkir. Inchvor xndirner karajanan erxayin erkric durs tanelu hamar. Aysinqn hor koxmic piti lini tuylatvutyun?

Բարև Ձեզ, հարգելի Ռիմա։ ՀՀ ոստիկանության պետի «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» 15.08.2008 թ․ թիվ 12-Ն հրամանի համաձայն՝ անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից: Ոլորն իրականում շատ վատ և թույլ կարգավորված է։ Կարող ենք Ձեզ տեղեկացնել, որ պրակտիկայում, հենվելով այս դրույթի վրա, շատ հաճախ երեխայի ելքը երկրից առանց մյուս ծնողի համաձայնության հանդիպում է խոչընդոտների։ Մարմինների գործողությունները տարբեր են լինում՝ նաև կախված նրանից, թե որ երկիր է երեխան տեղափոխվում։

Պատասխանել


  • Aram
  • Dzer faq ejy korela?

Բարև Ձեզ, հարգելի Արամ։ Մի քանի օր տեխնիկական խնդիրներ ունեինք, այժմ ֆորումը լիարժեք գործում է։

Պատասխանել


  • Of
  • Ամուսինները որոնք չունեն ամուսնության վկայական, այդ տանը ապրել են 20 տարի, արդեն 3 տարի է որ ամուսինը մահացել է և չկա որևէ կտակ, չկա որևէ ժառանգորդ, կինը փաստացի տիրապետում է գույքին։ Ինչպես է կարելի սեփականաշնորհել տունը

Բարև Ձեզ։ Ձեր հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ում սեփականությունն է հանդիսացել այդ բնակարանը Ձեր ամուսնու մահվան պահին և այժմ։ Կարող ենք պարզապես մի քանի կարգավորումներ ներկայացնել Ձեզ, որոնք կօգնեն։ Ձեզ տեղեկացնենք, որ եթե բնակարնը կամ դրա մի մասը եղել է Ձեր ամուսնու սեփականությունը, չկա կտակ, ապա համապատասխանաբար բնակարանի կամ դրա մի մասի ժառանգորդներ են համարվում հավասար չափով նրա երեխաները, ամուսինը /գրանցված, այլ կերպ ասած՝ վկայականով/ և ծնողները: Նրանք պետք է ընդունեն ժառանգությունը մահվանից հետո վեց ամսվա ընթացքում։ Ընդունել հնարավոր է նաև փաստացի տիրապետելով այդ բնակարանը։ Ապա նոտարից ստանան համապատասխան վկայական, գրանցեն սեփականության իրավունքը։ Նաև կա ևս մեկ ինստիտուտ՝ ձեռքբերման վաղեմություն․ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Սա դատական պարկտիկայում տարատեսակ մեկնաբանություններ ստացած ինստիտուտ է։ Նշենք, որ Ձեզ լիարժեք խորհրդատվույթյուն տալու համար կարիք կա իրավիճակը մանրամասն հասկանալու, սա ընդամենը հնարավոր կիրառելի իրավանորմերն ենք մատնանշել։ Կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 044 24 00 24 հեռախոսահամարով,միասին ամբողջապես հասկանանք հարցը։

Պատասխանել


  • Aro
  • barev dzez,,es veb dizayner em,,uzum em zbaghvel yerevanum kayqeri patrastmamb u indz petqa orinakan ashxatelu hamar anhrajesht teghekutyun vorteghic inch tughta anhrajesht ov karogh e ognel paymanagir kazmelu harcum,,,ete djvar chi kapveq indz het heraxosov 055-46-47-63, kam tekuz mailov

Բարև Ձեզ: Մեր մասնագետները զանգահարում են Ձեզ, չեք պատասխանում: Կարող եք Ձեզ հարմար ժամանակ զանգահարել 044 24 00 24 հեռախոսահամարին:

Պատասխանել


  • dima
  • Hello. I'm interested in solutions for business needs and clear guidance for risk management, in particular - company set-up and registration (incorporations), registration of branch office or representative office, tax consulting & tax planning, transfer pricing services, registration of changes to charter and by-laws, registration and change of legal address, registration of change of general director, drafting of contracts and agreements, tax filings and individual tax returns, anti-trust (anti-monopoly) filings, restructuring and insolvency, court representation, work permit & visa assistance.

Hi, dear Dima. Our lawyers in Armenia cover the full range of possible matters and issues that companies and their executives may face while doing business in Armenia.

Պատասխանել


  • Garik
  • Barev zes im anun@ Garik e.Ev es uzumem imanam es amusnatchachem ev zaqsavorvatsenq nayev unenq erku erexa es karoxem dimel dataran mek erexayin stanalu hamar xntrumem inz patasxaneq.

Բարև Ձեզ, հարգելի Գարիկ: Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։ Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։ Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։ Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։ Միևնույն ժամանակ երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։ Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։ Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

Պատասխանել


  • Աշոտ
  • Լրացել է ուսուցչի 63 տարին(կենսաթոշակի տարիք)։Նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրում նշված է,որ պայմանագրի լուծման հիմք կարող է հանդիսանալ կենսաթոշակային տարիքի լրանալը։ 1)Տնօրենը ծանուցելով կարող է՞ լուծել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ 2)Պայմանագիրը լուծելուց անմիջապես հետո կարող է ՞նույն ուսուցչի հետ կնքել մեկ տարով(,որոշակի ժամկետով) աշխատանքային պայմանագիր

Բարև Ձեզ, հարգելի Աշոտ: Երկու դեպքում էլ պատասխանն այո է: Դա բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից: Ներկայացնենք այդ կարգավորումները՝ 1. Հոդված 95. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա: 2. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Այս երկրորդ կարգավորման մեջ նրբություն կա, դրան ևս ուշադրություն դարձրեք. ոչ միայն 63 տարին պետք է լրացած լինի, այլ նաև անձը տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք պետք է ունենա /տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ/:

Պատասխանել


  • Aram
  • здравствуйте. Меня зовут Арам Амбарян мне 23. Я могу получать гражданства РФ в упрощенном порядке через маму (она гражданка России)? (у меня нету военного билета. то есть если я откажусь от Армянского гражданства меня не одобрят. будет отказ). Могу я получить гражданство РФ в случае отказа со стороны Армении о прекращении гражданства?

Добрый день, Арам. У вас имеется основание получения гражданства РФ в упрощенном порядке, но необходимо оформить отказ от гражданства Армении при получении российского гражданства, это требование установлено в Федеральном законе от 31.05.2002 N 62-ФЗ «О гражданстве Российской Федерации» и без соблюдения данного условия нет возможности получить гражданство России.

  • Aram
  • Тоесть в посольстве ждут одобрение отказа или только "справке" об отказе от гражданства?

Одобрение отказа, уважаемый Арам.

Պատասխանել


  • Haykuhi
  • Բարև Ձեզ: Մի դեպքի եմ առնչվել, երբ ֆիզիկական անձը ունի գործող վարկ, որը բանկը տրամադրել է (եկամուտների )աշխատավարձի հիման վրա: Չունի սեփականություն, բայց գրանցված է բնակարանի սեփականության վկայականում : Խնդրեմ կարո՞ղ եք ինձ ասել՝ ինչ տույժ և տուգանք կարող է լինել վարկը չմարելու դեպքում:

Հարգելի Մարիամ, բարև Ձեզ: Անձը եթե գրանցված է բնակարանի սեփականության վկայականում, ապա նա ունի սեփականություն. իրենն է բնակարանը կամ ամբողջությամբ կամ որևէ մասով: Ինչ վերաբերում է տույժ-տուգանքներին, ապա դրանք սահմանվում են վարկային պայմանագրով: Առանց այդ պայմանագիրն ուսումնասիրելու հնարավոր չէ պատասխանել ձեր հարցին:

Պատասխանել


  • Արման
  • Barev dzez 3 tari chvacharac meqenai guyqaharki tuyj@ inchqan kkazmi ete tarekan guyqahark@ 38000 dram e ??,uxaki chem haskanum 0,15% da vor gumai tokosn e??38000/360=105,ays gumari tokosn e oreka,xndrum em ognel hashvel,????kanxav shnorhakalutyun.

Բարև Ձեզ, հարգելի Արման: Ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: ՀՀ Հարկային օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի մեկին։ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը: Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սկսված և Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկը Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչև հաշվարկի 365-րդ օրը լրանալը: Մինչև Հարկային օրենսգրքի օրինական ուժի մեջ մտնելը գործել է Հարկերի մասին ՀՀ օրենքը, համաձայն որի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում էր տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով։ Վերոհիշյալ տույժը կիրառվում էր ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար: Եվ Ձեր դեպքում նշված տույժերը հաշվարկվում են յուրաքանչյուր տարվա համար սահմանված և չվճարված գումարի (ապառքի) համար։

Պատասխանել


  • Anna Manukyan
  • Ete haycvor koxmy dimel e dataran haycov bayc datalsman jamanak chi nerkayacel dataran voch na voch el ir koxmic voreve meky angam canucum chi stacel, naev chen nerkayace patasxanox koxmy daty hetadzgvel e. Ete hajord nisterin el chnerkayanan Hnaravor e ardyoq aranc koxmeri nerkayutyan datarany bavarari haycy?

Բարև Ձեզ, հարգելի Աննա: Եթե պատշաճ կարգով չեք ծանուցվել, ապա գործը չի կարող քննվել մինչև այն պահը, երբ Դուք պատշաճ կերպով ծանուցված համարվեք: Հակառակ պարագայում դա Ձեր դատավարական իրավունքների կոպիտ խախտում կհամարվի: Սակայն այն պարագայում, երբ պատշաճ ծանուցված եք, սակայն նիստին չեք ներկայացել, առանց Ձեզ կարող են քննել գործը: Ձեզ նաև ներկայացնենք, թե ինչ է իրենից ենթադրում պատշաճ ծանուցումը, որպեսզի իմանաք Ձեր իրավունքները: Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե): Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ: Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: Սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված: Իսկ դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցն արձանագրության մեջ նշում է և ստորագրում: Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։

Պատասխանել


  • дима
  • У меня такой вопрос. Я на сайте юридической копмании читал такое. ''Мы... ....Выявляем и минимизируем налоговые риски, защищаем от налоговых доначислений. Помогаем подготовиться к визиту ФНС и сопровождаем налоговые проверки Оспариваем доначисления в досудебном порядке и в судах. Чаще всего бизнесу не приходится иметь дело с налоговыми органами ежедневно. Тем сложнее принять решение о том, как действовать, если контакта с налоговыми инспекторами все же не избежать — ведь эксперты ФНС постоянно совершенствуют методы контроля. Тактика защиты, которая обеспечивала успех вчера, сегодня уже может не работать. Налоговая проверка — не лучшее время для экспериментов. Незнание практики и методик ФНС нередко приводит к многомиллионным доначислениям и даже к уголовной ответственности собственников и топ-менеджеров компаний՛՛. И так, мне интересно ваши юристы, адвокаты в Армении могут помочь в таких ситуациях?

Конечно. У нас опытные адвокаты по налоговым вопросам, они могут выявить налоговые риски, подготовить вас к налоговой проверке, отстаивать интересы клиентов в досудебном порядке и в судах.

Պատասխանել


  • рузанна
  • пенсионер можеть работат beeline с договором

Здравствуйте, уважаемая Рузанна. Да, кончено, может. Но в этом случае законодательство позволяет заключить договор на определенный срок /срочный трудовой договор/.

Պատասխանել


  • Vazgen
  • Barev dzez unem vark vtb bankum qartayin .hima vor qart @ stugum em -500000 cuyc talis.et qart@ ashxatavardzis qartn ela.hnaravora ashxatavardzs nsteluc lriv ashxatavardzs pahi?

Բարև Ձեզ, հարգելի Վազգեն: Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Պատասխանել


  • Վազգեն
  • Barev dzez

Բարև Ձեզ, հարգելի Վազգեն:

Պատասխանել


  • Gurgen
  • Barev dzez mi harc ete es aprum em mi tan mech vorte voch grancvac em vochel anuns ka orderi mech bayc ka ktak vori mech grvac e hetevyal@. Indz patkanox guyq@, vor@ kpatkana indzar im mahvan or@, inchum el ayn kayana vortex el ayn gtnvi, ayd tvum Shushi qaxaqi Amiyan poxoci tiv 24 tun@ sepakanutyan iravunqov indz patkanox ansharj guyq@ amboxjutyamb ktakum e indz. Vorqan masn e im@ ete tan orderum urishi anunel ka.

Բարև Ձեզ, հարգելի Գուրգեն: Ձեզ կտակով կանցնի գույքի այն բաժինը, մասը, որը սեփականության իրավունքով պատկանել է կտակ գրող անձին: Եթե հստակ բաժնի չափ սահմանված չէ, կտակ գրող անձի բաժինը հասկանալու համար իմացեք, որ բոլոր առկա սեփականատերերին գույքը պատկանում է հավասար բաժիններով:

Պատասխանել


  • Mariam
  • Barev dzez . Knereq latinatar grelus hamar . Shat kxndrei vor harcis patasxaeq. Inchvormeky aranc im imacutyan mtel e im andznakan instagramyan ej . .. u entex im anunic xosel . Kxndrei aseq da qreoren patjeli ararq e?

Բարև Ձեզ, հարգելի Մարիամ: Այդօրինակ գործողություններն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը քրեորեն հետապնդելի արարք է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով։

Պատասխանել


  • tom
  • I՛ve read that working in Armenia without a residence permit may result in penalties for the employer and visa revocation, is that right? And are there lawers in Armenia, that are specialized in this field?

Yes, you are surely right. It will be important for you to know, that foreign workers can get a temporary residence permit /for one year/ on the basis of an employment agreement, it must be signed with the Armenian employer. For that process you can apply to our law firm.

Պատասխանել


  • woodiskingser
  • ich habe ein Problem mit diese

Wie können wir Ihnen helfen?

Պատասխանել


  • Անահիտ
  • Հարգելի իրավաբաններ: 6 ամիս է գտնվում եմ անաշխատունակության մեջ: Ցանկանում եմ ազատվել աշխատանքից և աշխատանքից ազատվելիս չեմ ուզում նշված օրերի համար ստանալ վերջնահաշվարկ գումար: Ցանկանում եմ դրա փոխարեն օգտվել իմ արձակուրդի իրավունքից, որպեսզի գրանցվի ստաժ: Կազմակերպությունն ինձ կարող է տալ նշված 6 ամիսների համար արձակուրդ` 12 օրով (նշեմ, որ աշխատում եմ շաբաթական 6-օրյա գրաֆիկով ): Շնորհակալություն օգնության համար

Բարև Ձեզ, հարգելի Անահիտ: Քանի դեռ գործատուի հետ գտնվում եք աշխատանքային հարաբերությունների մեջ, և պայմանագիրը լուծված չէ, կարող եք օգտվել արձակուրդի իրավունքից: Սակայն նաև հաշվի առեք, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով): Այսինքն՝ եթե այս հիմքով Ձեր պայմանագիրը գործատուի կողմից լուծվի, այդ պարագայում արդեն վերջնահաշվարկ պիտի արվի:

Պատասխանել


  • Armen
  • Բարև ձեզ, կարող եք ասել ՌԴ քաղաքացին, ով թոշակառու է, բայց բնակվում է ՀՀ-ում, այստեղ ունի հաշվառում, հնարավորություն կա այնպես անել, որ իր ռուսական թոշակը ստանա Հայաստանում ՌԴ դեսպանության միջոցով?

Բարև Ձեզ, հարգելի Արմեն: Ձեր հարցը ՌԴ օրենսդրությանն է վերաբերում: Ցավոք դրա վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել չենք կարող:

Պատասխանել


  • Mane
  • Hargeli iravabanner guyqi 2 hamasepakanatereric meky myusin karox e zrkel sepakanutyan iravunqic? Ete ayo apa, Vor depqerum?

Հարգելի Մանե, ոչ, չի կարող։

Պատասխանել


  • Hambardzum ohanyan
  • Barev dzez.2008 t hunisin dzerq e bervel kexc diplom ogtagorcvel 2018t ogostosin .2019t marti 27in harucvele qr gorc 325 ev 326 hodvacnerov.kirarvume vaxemutyan jamket kam hamanerum.

Բարև Ձեզ, հարգելի Համբարձում: Հերթով անդրադառնանք Ձեր հարցերին. 1. Վաղեմություն: Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. 1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. 2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. 3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. 4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից: Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ: 325-րդ, 326-րդ հոդվածները ոչ մեծ ծանրության հանցագործություններ են: Այսինքն՝ 2008թ.-ի հունիսին կեղծ դիպլոմ ձեռք բերելուն վերաբերող մասով կկիրառվի վաղեմություն, եթե ժամկետի ընդհատման հիմքեր չկան: Իսկ արդեն այն օգտագործելու մասով /2018թ.-ին/՝ ոչ: Կից նաև թողնենք հոդվածների տեքստերը Ձեզ համար. Հոդված 325. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Հոդված 326. Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Եվ անդրադառանք համաներմանը Այնտեղ առանձին կետով նշված է. քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ 1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում: Այսինքն՝ Ձեր նկարագրվածից կարելի է ենթադրել, որ համաներում կիրառվում է: Սակայն կան համաներման կիրառումը բացառող անհատական մի շարք դեպքեր, որոնք գուցե առկա են, գուցե ոչ: Որպեսզի հստակ և ամբողջական հասկանաք իրավիճակը կամ կարող եք ինքնուրույն ուսւոմանսիրել համաներման ակտը՝ ՀՀ օրենքը ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ /Ընդունված է 2018 թվականի նոյեմբերի 1-ին/ կամ դիմեք քրեական գործերով փաստաբանի օգնությանը:

Պատասխանել


  • Ալվարդ
  • Բարև Ձեզ,կներեք այսպիսի հարց.հնարավո՞ր է արդյոք առանց աճուրդային կարգով օտարման սեփականացնել համայնքային սեփ. հանդիսացող հողակտորը,հետո նվիրատվությամբ հանձնել ուրիշի:Շնորհակալություն

Բարև Ձեզ, հարգելի Ալվարդ: Համայնքի ավագանին յուրաքանչյուր տարի որոշում է ընդունում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը և այլն: Ընդհանուր սկզբունքը կայանում է նրանում, որ իրականացվում է աճուրդ կամ մրցույթ: Հիմնականում ուղղակի վաճառքի մասին նմանատիպ դրույթներ են սահմանվում. գույքը օտարվում է ուղղակի վաճառքի ձևով` 1) տվյալ Գույքի օգտագործողին 2) ձեռք բերողներին` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում 3) այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք փաստացի տիրապետում և օգտագործում են իրենց բնակարաններին և տարածքներին անմիջապես կից ոչ բնակելի տարածքները, որոնց մուտքերը բացառապես բնակարաններից և տարածքներից են և դրանք այլ մուտք չունեն 4) սոցիալական կամ բարեգործական կամ ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Որպեսզի Ձեր կոնկրետ դեպքը հասկանաք, ուսումանսիրեք հենց Ձեր համայնքի ավագանու տվյալ տարվա համար ամրագրված ծրագիրը: Կամ կարող եք դիմել մեր փաստաբաններին:

Պատասխանել


  • Ալեքսանդր
  • Բարև ձեզ կներեք ես մտել եմ ծառայության Բանակի։ ես բանկային քարտով պետքա աշխատավարձ բայց ես վարկաին խնթրի մեչեմ այսինքն ԴԱՀԿ կարողեք իմանալ աշխատավարձիցս քանի տոկոս կպահեն կամել միանքամից կսառեցնեն հաշվեհամարս Շնորակալություն

Բարև Ձեզ, հարգելի Ալեքսանդր: Եթե արդեն իսկ հաշվի վրա ունեք գումար, որը բավարարում է պարտավորությունները մարելու համար, ապա միանգամից այդ գումարի վրա է տարածվելու բռնագանձում: Իսկ աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե` 1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար. 2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ: Աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Պատասխանել


  • Satenik
  • Բարև ձեզ խնդրում եմ ասեք ինչպես է կատարվում տան նվիրատվությունհ

Հարգելի Սաթենիկ, նվիրատվությունն իրականացվում է համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով, եթե խոսքը գնում է անշարժ գույքի նվիրատվության մասին, ապա անհրաեշտ է պայմանագիրը վավերացնել նոտարական կարգով և իրականացնել իրավունքների պետական գրանցում կադաստրում: Ավելի կարճ տարբերակ կարող ենք առաջարկել միանգամից կադաստրում տիպային պայմանագիր կնքելն ու միանգամից պետական գրանցում իրականացնելը:

Պատասխանել


  • Anahit
  • Բարև Ձեզ ! Շնորհակալություն իմ երկու հարցերին պատասխանելու համար: Մի հարց ևս. իսկ դուք անվճար իրավաբանի ծառայություն ունեք, թե ռչ: Եթե այո, խնդրում եմ տրամադրեք իրավաբան: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի Անահիտ: Անվճար մեզ մոտ բանավոր խորհրդատվությունն է: Սակայն անվճար փաստաբան չենք տրամադրում:

Պատասխանել


  • Lilit
  • Բարև ձեզ,ներեցեք մի հարց ունեմ,մեր ընտանիքի անդամբերից. Մեկը հարկադիրում պարտք ունի մոտ 430000 դրամ,ու հանդիսանում է բնակարանի համասեփականատոր, հիմա հիմա պատրաստվում ենք վաճառել բնակարանը,արդյոք ամբողջ գումարը վճարելու ենք ,նոր կարողանանք բնակարանի վաճառքը կազմակերպել

Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ: Քանի որ գործը հարկադիրում է, ապա ամենայն հավանականությամբ գույքի վրա արգելանք է դրված: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ամրագրում է, որ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա: Այսինքն՝ օրենքի տրամաբանությունն այն է, որ ընդհանուր սեփականության վրա բռնագանձում տարածվում է, եթե պարտապանն այլ գույք չունի: Ձեր պարագայում որպեսզի հասկանաք, կարող եք օտարել թե ոչ, պետք է իմանաք՝ արգելանք կա՞ բնակարանի վրա թե ոչ: Եթե կա, ապա վաճառք իրականացնել չեք կարողանա մինչև պարտավորության ամբողջական, պատշաճ կատարումը:

Պատասխանել


  • Vazgen
  • Բարև Ձեզ, Իրավաբան դառնալու համար ինչ պետքա սովորել ( առարկաներ ).

Հարգելի Վազգեն, պետք է ստանալ բարձրագույն իրավաբանական կրթություն:

Պատասխանել


  • Մարինե
  • Բարի երեկո հարգելի իրավաբաններ. ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել,իմ նախորդ հարցին պատասխանելու եվ օգտակար լինելու համար:Ես ուզում եմ այդ թեմայով մեկ հարց էլ տալ: Ես նախորդ հարց ու պատասխանի մեջ տեսա,որ հնարավոր է,որ գույքը, երբ մեկ անձ տնօրինում է տաս տարուց ավել,այսինքն կատարում է բոլոր տեսակի վճարումները,նորոգում է գույքը եվ այլն: կարող է դառնալ տվյալ գույքի սեփականատեր: Հարցս.ինչպես կարող ենք օգտվել այդ տարբերակից եվ արտերկրում գտնվող մեր բարեկամին օգնենք,գույքը օտարել:Այսինքն,եթե չկարողանան նոր անձնագիր ստանալ ,այս ձեվով հնարավոր է գույքը ձեվակերպվի ուրիշի անունով??? Շատ շնորհակալություն:

Ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերելը շատ դժվար գործընթաց է և պահանջում է մի շարք պայմանների առկայություն: Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Սա է օրենքի ձևակերպումը. դատական մեկնաբանությունները տարբեր են: Մասնավորապես բարեխիղճ հասկացությունը երբեմն շատ խիստ մեկնաբանություններ է ստանում, հազվադեպ է տիրապետումը բարեխիղճ համարվում: Դրա համար այդ ճանապարհով սեփականության իրավունքի փոխանցումը, հիմական դեպքերում, նպատակահարմար չէ: Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալը կամ լիազորագիր ՀՀ հյուպատոսական հիմնարկում ձևակերպելը շատ ավելի հեշտ և ճիշտ լուծում է, կարծում ենք:

  • Մարինե
  • Շատ շնորհակալ եմ,օգտակար խորհրդի համար,հարգելի իրավաբաններ: Հաջողություն ձեզ ,ձեր բարի եվ շատ պահանջված ձեռնարկում:

Կլինենք շատ շնորհակալ եթե Դուք թողնեք Ձեր կարծիքը մեր ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/pg/personallawer/reviews/?ref=page_internal

Պատասխանել


  • Неважно не могу ска
  • Yes ziracrvelen jamanakic shut vres datakan gorc ka karan iranq sharunaken girc@ indz anhang@stacnen

Դատական գործը, իհարկե, պետք է ընթանա սովորական ընթացակարգով, և եթե ներգրավված եք որպես կողմ, ապա ստանալու եք համապասխան ծանուցումներ, խորհուրդ կտանք հետևել գործի ընթացքին:

Պատասխանել


  • RUBEN
  • ԲԱՐԵՎ ՁԵԶ ԻՄ ՀԱՐԵՎԱՆԻ ՏԱՆ ԽՕԽՕՎԱԿԱ ՊԱՅՏԵԼ ԻՄ ՏԱՆ ՎՆԱՍԱ ՀԱՍՑՐԵԼ ԱԲՕՂՋ ԱՌԱՍՏԱՂ ՊԱՏԵՐ ԳՈԻՅՔՍ ՎՆԱՍԵԼԱ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈԻՄ ԲԱՅՑ ՉԻԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՎՈԻՄ ԵՍՕՐ ՎԱԽ ՊԱՏԱՍԽԱՆ ԻՆՉ ԽՕՐՈԻՐՏ ԿՏԱՔ

Հարգելի Ռորհուրդ կտանք գնահատել վնասի չափը՝ դիմելով փորձագետին, ինչպես նաև ձեռք բերել փաստաթղթեր, որոնց միջոցով կհաստատվի, թե ում պատճառով է Ձեզ վնաս հասցվել: Այնուհետև կարող եք դիմել փաստաբանին, ով կնախազգուշացնի հակառակորդ կողմին, որ եթե վնասի հատուցում տեղի չունենա՝ դուք կդիմեք դատարան: Կամ ձեռնարկել այդ քայլերն ինքնուրույն:

Պատասխանել


  • Adriana
  • Barev dzez. Mek harc unem dzez.Ete im hajry mahacel e Erevani taracqic durs karox e nerkajacnel mahvan vkayakan ev stanal iren hasaneliq gumary.Naev exel e toshakaru ,bajc erkric bacakajel e 1 taruc avel ev chstoragrelu hamar toshak chi stacel motaka 6 amisy.Da karox e verakangnel?

Հարգելի Ադրիանա, առաջին հարցն անհասկանալի է. ի՞նչ հասանելիք գումարների մասին է խոսքը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա օրենքն ամրագրում է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է` սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում: Այս ձևակերպումից բխում է, որ ընդամենը կենսաթոշակ վճարելն է դադարեցվում, սակայն կենսաթոշակի իրավունքը՝ բնականաբար ոչ: Այսինքն՝ գումարը կուտակվում և չի վճարվում մինչև անձնի ներկայանալը: Առհասարակ տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ: Նաև հավելենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին: Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

Պատասխանել


  • Մերի
  • Բարև Ձեզ։Իմ հարցը այնքան էլ իրավական չէ, բայց որոշակի կապ ունի։Ուզում եմ իմանալ ռազմական իրավաբան դառնալու համար ո՞ր բաժնում պետք է սովորել և ինչ առարկաներ են պետք և ինձ ինչպիսի աշխատանք է սպասվում, հիմնականում ո՞րն է ռազմական իրավաբանի գործառույթները։

Հարգելի Մերի, առանձին որևէ բաժին իրավագիտության ֆակուլտետներում, մեր տեղեկությունների համաձայն, առկա չէ: Պետք է ունենաք ընդհանուր իրավական գիտելիքներ, ինքնակրթության միջոցով էլ ուսումնասիրեք Ձեր նախընտրած ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Ինչ վերաբերում է սպասվող աշխատանքին, ապա այն կարող է տարբեր լինել՝ աշխատանք պետական իրավասու մարմիններում /օրինակ՝ ՊՆ/, կամ փաստաբանական գործունեություն այդ ուղղվածությամբ:

  • Մերի
  • Շատ շնորհակալ եմ հարգելի իրավաբան։

Մենք ենք շնորհակալ:

Պատասխանել


  • Vika kazaryan
  • Barev dzez mer tun@ hima mamayis anunova ,uzum enk anvanapoxenk im anunov ,uzum em imanam da uxaki anvanappoxutyun e te nviratvutyun ?? Asem vor tun@ patkanuma miaym mayrikis urish hamasepakanater chka

Հարգելի Վիկա, եթե նպատակը Ձեզ գույքի սեփականատեր դարձնել է, ապա Ձեր մայրը կարող է նվիրատվություն կատարել, նվիրատվության գործարքը ենթակա է նոտարական վավերացման, որից հետո պետք է կատարել գործարքի կադաստրային գրանցում:

Պատասխանել


  • Քրիստինե Լազարյան
  • Հարազատիս՝ արյունակցիս, համար վերցրել եմ ապառիկ վաճառքով տրամադրվող հեռախոս, և տվյալ անձը ժամանակին չի կատարում իրեն հասանելի պարտավորվածությունները՝ վճարումները։ Որևէ տարբերակ կա որ Նոտարի անմիջական աջակությամբ վարկը հաստատվի սույն անձի անունով։

Առաջին տարբերակը՝ դատկան կարգով գործարքը շինծու ճանաչելն է: Շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս: Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Ոչ իրավական լեզվով պարզաբանենք. իրականում գործարքը կնքվել է Ձեր հարազատի և վաճառողի միջև, բայց փաստացի արտացոլված է Ձեր անունը: Ստացվում է՝ գործարքը շինծու է: Այն դատական կարգով եթե ճանաչվի առչինչ, հետևանքը կլինի այն, որ գործարքի կողմ կդառնա Ձեր հարազատը: Նաև կարող եք դիմել ոստիկանություն խարդախության հաղորդմամբ: Վարկի անվանափոխությունը այդքան էլ ռեալ տարբերակ չէ: Սակայն կարող եք փորձել բանկի հետ բանակցել, եթե Ձեր հարազատը համաձայն է:

Պատասխանել


  • Անահիտ Ավագյան
  • Ինչ է նշանակում` նորմատիվ իրավական ակտը պարունակում է վարքագծի կանոն: Կարո՞ղ եք բերել համատեղ նորմատիվ իրավական ակտի մեկ օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի Անահիտ, Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է: Ձեզ անհրաժեշտ է օրինակ, երբ նորմատիվ իրավական ակտը վարքագծի կանո՞ն է ամրագրում: Օրինակ՝ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է գործատուի համար պարտադիր վարքագծի կանոններ, օրինակ՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկել և վճարել աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Պատասխանել


  • Anahit
  • Եթե ցանկանում ենք դիմել դատարան, հայց ներկայացնել որևէ ֆիզիկական անձի կամ բանկի դեմ, արդյոք° պետք է վճարենք և որքան:

Հարգելի Անահիտ, այդ պարագայում պետական տուրք է վճարվում: Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. հայցադիմումների համար` ա) դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բ) ոչ դրամական պահանջով – 4000 ՀՀ դրամ: Սակայն, որոշ դեպքերում օրենքն ազատում է պետական տուրք վճարելու պարտականությունից, օրինակ՝ ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով դատարան դիմելիս:

Պատասխանել


  • Anahit
  • Բարև Ձեզ! Համատեղ ստացել ենք տուն`սեփական, Լոռվա մարզում, զագսավորված չենք, հայրություն է ճանաչել, երեքս էլ`ես, ամուսինս, դուստրս գրանցված ենք, բայց սեփականաշնորհման գրքում միայն ամուսինս է, մեզ բաժին հասնում է°:

Հարգելի Անահիտ, եթե տան հատկացման որոշման մեջ նշված է Ձեր բոլորի անունները, ապա դուք բոլորրդ ունեք սեփականության իրավունք դրա նկատմամբ: Սակայն պարզապես գրանցումը գույքի նկատմամբ սեփականության իրավունք չի տալիս: Առավել պարզ ներկայացնենք. այսինքն, եթե ի սկզբանե բնակարանում եղել եք գրանցված /սովետական շրջանում տան գիրք ասված փաստաթղթով/, ապա բնակարանը հատկացվել է Ձեզ, ապա բոլորդ, ովքեր եղել եք հաշվառված, սեփակաատեր եք: Սակայն եթե բնակարանը եղել է սեփականաշնորհված, դուք պազրապես գրանցում եք ունեցել, ապա սեփականատերը փոխվել է, այս պարագայում դուք որևէ իրավունք չունեք:

Պատասխանել


  • Գնունի
  • Բարև Ձեզ. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 185 հոդվածով նշված է, որ տոնական և հիշատակի օրերին կատարած աշխատանքի դիմաց աշխատողը վարձատրվելու է ժամային կամ գործավարձի կրկնակի չափով: 184 հոդվածի դեպքում (արտաժամյա աշխատանք) գործավարձի մասին խոսք չկա: Ասացեք խնդրեմ եթե ես աշխատում եմ գործավարձով և աշխատում եմ արտաժամյա ինձ վարձատրելու են գործավարձիս 50 %-ի չափով հավելում, թե ժամավարձի, ինչպես գրված է Աշխատանքային օրենսգրքում: Նշեմ, որ կատարելու եմ սեզոնային աշխատանք (8 ամիս) :Պայմանագրիս մեջ այս մասին գրված չէ: Սակայն օրենքը ունի գերակա ուժ, հետևաբար խնդրում եմ պարզաբանեք օրենքը: Շնորհակալություն

Բարև Ձեզ: Կարգավորումը իրապես այդպիսին է. «Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով»: Իհարկե, կարծում ենք, սա թերի կարգավորում է, քանի որ չկա գործավարձով աշխատողների համար կարգավորում: Բայց այնուամենայնիվ, քանի որ օրենքի ձևակերպումը այսպիսին է, որպես լուծում կարող ենք առաջարկել փորձել հաշվարկել Ձեր ժամային դրույքաչափը: Օրենքն ամրագրում է, որ աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով: Ձեր պարագայում կարող եք Ձեր միջին աշխատավարձը բաժանել աշխատած ժամերի թվին: Նաև եղեք, տեղեկացված, որ 1. Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: 2. Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում, եթե` 1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք. 2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն. 3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը. 4) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայողին այլ աշխատողով փոխարինելու համար. 5) կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` առաքման և նշանակման կետերում բեռների կուտակումը և տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար. 6) առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը: Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքերի:

Պատասխանել


  • Gevorg Hayrapetyan
  • guyqaharki gtsov 2008 t kutakvela partq,minchev aysor voch mi angam tsanucum chem stacel.arden ancnuma vaxemutyan 10 tarva shem@,inch karix em anel gumar@ boxoqarkelu hamar.naxoroq shnorhakalutyun.gumar@ hasnuma 700000 dram.

Մինչև 2012 թվականը գույքահարկի գծով կուտակված պարտավորությունից դուք կարող եք ազատվել, քանի որ մինչև այդ թիվը գործող օրենսդրության համաձայն դուք պարտավոր էիք կատարել միայն վերջին երեք տարվա հարկային պարտավորությունները:

Պատասխանել


  • Ashot
  • Barev dzez. Mer dprocy POAKE ev tnoreny 63 tarekan e darnum. Hnaravore sharunaki pashtonavarel?

Այո կարող է, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային պայմանագրով: Քանի որ աշխատանքային օրենսգիրքն ամրագրում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Այսինքն՝ գործատուն այս հիմքով կարող է ազատել աշխատանքից, միայն այն պարագայում, երբ այս հիմքը ամրագրված է Ձեր աշխատանքային պայմանագրում:

Պատասխանել


  • Tovmas
  • Barev dzez barekams 8 tarekanic Ispaniauma uni @ndamen@ cnndakan.hima 30 tarekana.xndrum em aseq inch petqe ani andznagir stanalu hamar .hashvarvac el chi.kam zin grquyki hamar

Բարև Ձեզ, հարգելի Տովմաս: Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից: Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Սա, իհարկե, այն պարագայում, եթե նա ՀՀ քաղաքացի է: Եթե քաղաքացի չէ, ապա նախ պետք է դիմի քաղաքացիություն ստանալու համար:

Պատասխանել


  • Ազատ
  • Բարև Ձեզ, Դուք փաստաբանի ծառայություն ունե՞ք

Բարև Ձեզ Ազատ, այո ունենք։ Մեր մասնագետների հետ կարող եք կապ հաստատել 012 24 24 24 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Հասմիկ
  • Եթե ընտանիքը բաղկացած է երկու հոգուց,երկուսն էլ գործազուրկ են և գրանցված են զբաղվածության տարածքային կենտրոնում,նպաստ հասնո՞ւմ է,թե՞ ոչ։

Նախ, դուք չեք նշել, թե ո՞ր տեսակի նպաստ ակնկալում եք ստանալ։ Եթե նկատի ունեք ընտանեկան նպաստը, ապա միայն գործազուրկ լինելը բավարար հիմք չէ, որպեսզի նպաստ ստանաք։ Հաշվի են առնվում բազմաթիվ այլ հանգամանքներ, ընդհուպ մինչև ավտոմեքենա կամ վարկեր ունենալը։ Եվ այդ ամենի արդյունքում է հաշվարկվում ձեր անապահովության միավորը։ Իսկ որպեսզի իմանաք, թե արդյո՞ք ձեր միավորները բավարար են նպաստ ստանալու համար, պետք է դիմեք սոցիալական ապահովության ծառայություն։

  • Nona
  • Menq goh chenq bjishkneri katarac stugumic ete generanii jamanak asenq noric kstugen vorofhetev mardn uni srti problem bayc iranq xolter chen arel??

Հարգելի Նոնա, եթե Ձեզ մերժել են նպաստ նշանակելը, և կարծում եք, որ դա իրավաչափ չի եղել, ապա կարող եք բողոքարկել մերժման որոշումը կամ վերադաստության կամ դատական կարգով: Արդյունքում կուսումանսիրվեն բոլոր մերժման հիմքերը, անհրաժեշտության դեպքում կնշանակվեն լրացուցիչ փորձաքննություններ:

Պատասխանել


  • DANA
  • Բարեվ ձեզ մի հարց։ծնողներիս մահից հետո եղբայրս ժառանգությունը ճանաչել առանց ինձ ու այդ ժառանգության մեջ մտելա իմ ունեցվացք@ որ ծնողներսն չեն հասցրել նվիրել ինձ։

Շատ հնարավոր է, որ ձեր եղբայրը ստացել է ձեր ծնողների ժառանգությունը, իսկ դուք ոչ, քանի որ ինքը, իմանալով օրենքը, դիմել է յուրաքանչյուր ծնողի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում նոտարին՝ ժառանգությունը ստանալու դիմումով։ Եվ եթե դուք նույնը չեք արել և չեք կարող ապացուցել, որ ընդունել եք ժառանգությունը այլ եղանակով՝ փաստացի տիրապետման հիմքով, ապա դուք զրկվել եք ժառանգությունից։

  • Dana
  • Բարեվ ստացել նկատի ունեք ծնողի կողմից?իսկ եթե այո ինչպես կարող եմ իմանալ ։իմ կացիքով ինք@ մահից հետոյա գնացել ճանաչել։ես կարող եմ վաղեմության ժամկետով հետ վերցնել իմ ունեցվացք@ որ@ ծնողի չի հասցրել նվիրել եվ մահացելա

Հարգելի Դանա, նկատի ունենք մահից հետո նոտարին դիմում ներկայացնելով և ժառանգությունն ընդունելով: Սակայն սա ընդամնեը վարկած է: Կարող եք կադաստրային գործն ուսումնասիրել, հստակ հասկանալ՝ ինչ հիմքով է ձեռք բերվել սեփականության իրավունքը: Ձեռքբերման վաղեմության ուժով գույքը սեփականացնելը, կարծում ենք, Ձեր տարբերակում հավանական չէ: Ձեզ համար հնարավոր տարբերակը, ինչպես արդեն նշել ենք, փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունելն ապացուցելն է, եթե իհարկե տիրապետել եք, կատարել եք ծախսեր գույքի պահպանման համար:

Պատասխանել


  • Nona
  • U erp ira 27@ tarekann lrana banakum iran tunen uxarkum te mnuma carayelu minjev verj?

Մինչև անձի 27 լրանալը, նրան կարող են զորակոչել և եթե նրա 27 տարեկանը լրանա արդեն ծառայելու ժամանակ, ապա միևնույն է նա պարտավոր է ծառայի մինչև վերջ։

Պատասխանել


  • Nona
  • Barev dzez mi harcov kogneq ete mardun 27@ lranum e 1 amsic iravunq ka banak tanelu?

Մինչև անձի 27 լրանալը, նրան կարող են զորակոչել և եթե նրա 27 տարեկանը լրանա արդեն ծառայելու ժամանակ, ապա միևնույն է նա պարտավոր է ծառայի մինչև վերջ։

Պատասխանել


  • Մարինե
  • Շնորհակալություն հարգելի իրավաբաններ: Դուք ճիշտ նկատեցիք,որ հայկական անձնագրի ժամկետը լրացել է:Այդ դեպքում,ՀՀ դեսպանատուն դիմելու դեպքում խնդիր չի առաջանա,թե ինչպես են ապրում այդ երկրում??:Այսինքն կարող է արտահանձնման խնդիր առաջանալ, թե օրենքը թույլ է տալիս ,ՀՀ քաղաքացուն անկախ իր կաց ության երկրի տվյալների,նոր անձնագիր ստանալ:

Եթե դուք հանդիսանում եք այլ երկրի քաղաքացի և այդ երկրի օրենսդրությամբ արգելվում է լինել այլ երկրի քաղաքացի, ապա տեսականորեն ձեզ մոտ կարող են խնդիրներ առաջանալ այլ երկրի քաղաքացի դառնալուց հետո։ Բայց քանի որ դուք չեք հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի /անկախ անձնագրի վավերականության հանգամանքից/, ապ ձեզ այդ հանգամանքը չի կարող սպառնել։

Պատասխանել


  • Игорь
  • У налогоплательщика проводится налоговая проверка. Запрошена информация, не относящаяся к проверяемому налоговому периоду. Можно ли не предоставлять такую информацию? У налогоплательщика проводится налоговая проверка. Запрошена информация, не относящаяся к проверяемому налоговому периоду. Можно ли не предоставлять такую информацию? Официальная позиция заключается в том, что НК РФ не установлены ограничения по периоду, за который могут быть истребованы документы. Это следует из писем Минфина и отсутствия прямого запрета в кодексе. При этом отказ от представления запрашиваемых документов признаются налоговым правонарушением. Вместе с тем в каждом конкретном случае нужно оценивать качество составления требования. Если отсутствует указание на то, какие конкретно документы должен предоставить налогоплательщик или цель их предоставления, то это может послужить поводом не исполнения такого некорректного требования.’’ У меня такой вопрос: занимаются ли ваши юристы в Ереване налоговыми вопросами похожими на эти?

Да, конечно. У нас есть адвокаты по налоговому праву. Они могут обеспечить досудебное урегулирование налоговых споров, юридическое сопровождение налоговых проверок, избрание защиты, оценка законности действий, бездействий налогового органа, оспаривание действий инспекции в административном и судебном порядке.

Պատասխանել


  • Lili
  • Barev dzez mi harc unem 6 tari araj hayrikis mahic heto menq gnacinq notar ev es quyrs u expayrs hrajarvecink mer jarangutyunic ev amboxch@ tvecink mer mamayin.bayc qani vor mayrikis anunov harkadirum xndir kar menk kadastric tan vkayakan@ chenk vercrel.hima el xndir chka uxum em imanal ete mamas vercni vkayakan@ ir anunov heto karox e tun@ anvanapoxel im anunov, uzum rm haskanam ete jamanakin quyrs u expayrs hrajarvel en jarangutyunic ,hima chen karox che voreve xochndot handisanal ,xndrum em patasxaneq sa shat karevo r e indz hamar,shnorhakalutyun

Եթե անձը հրաժարվում է ժառանգությունից հօգուտ ինչ-որ մեկի, և տրվում է ժառանգության վկայագիր, ապա այլևս այդ անձը չի կարող վերանայել իր որոշումը։ Ձեր մայրիկը կարող է հանգիստ ստանալ սեփականության վկայական և նվիրել տունը ձեզ։

Պատասխանել


  • Արփի
  • Բարև Ձեզ, հարցս այսիսինն է, ծնողիս մահից հետո կադաստրից ստացել եմ տեղեկատվություն թե ինչ գույք է առկա ծնողիս անունով, ցանկի մեջ կա մի բան որը չեմ հասկանում , մի քանիսն գրված է իրավունքի տեսակը ՝ սեփականաշնորհված իսկ մեկը գրված է գույքագրված, ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում գույքագրված, այսինքն դա սեփական չե թե ինչ որ մի ուրիշ տեսակ է:

Այո, հավանաբար գույքագրված ասելով կադաստրը նկատի է ունեցել ոչ սեփականաշնորհված գույքը։ Հետևաբար այն ենթակա է սեփականաշնորհման։

Պատասխանել


  • Azat
  • Im quyr@ xabeutyan zoh e darcel ev ardshin bankic ir anunov varker en vercrel arten 2 tariy u na vochmi koteq chi vcharel bankin es kuzenayi imanayi bank@ inch karoxe anel ...ardyoq karox en mer tun@ d.h.k.-i mijocov vacharel kam vercnel ...

Եթե խաբեություն է տեղի ունեցել, ապա դուք պետք է դիմեք իրավապահ մարմիններին։ Եթե այդ խաբեությունը չի հաստատվել որևէ պետական մարմնի կողմից և Ձեր բարեկամը շարունակում է համարվել պարտապան, ապա այո՝ հարկադիրի միջոցով ձեր տունը կարող է բռնագանձվել կա հանվել հարկադիր աճուրդի։

Պատասխանել


  • Մարտիրոս
  • ՀՀԱշխատանքային օրենսգիրք Հոդված 189. Աշխատանքի վարձատրությունը աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում Կրճատ տևողությամբ աշխատաժամանակով աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Շատ եմ խնդրում ասել որ օրենսդրությունն է սա, այսինքն որտեղ կարող եմ տեսնել վարձատրության մասին օրենսդրությունը: Շնորհակալություն

Այդ աշխատանքի վարձատրության հատուկ կարգը կարող է սահմանվել այլ իրավական ակտերով կախված մասնագիտությունից և աշխատանքի տեսակից։ Օրինակ, առանձին իրավական ակտեր կարգավորում են դպրոցի ուսուցիչների աշխատանքային ռեժիմը։ Ձեզ օգնելու համար պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ մասնագիտությամբ աշխատողի մասին է խոսքը:

  • Մարտիրոս
  • խոսքը քիմիական ռեակտիվներով աշխատող լաբորանտի և լաբորատորիայի վարիչի մասին է : Կանխան շնորհակալ են

Հարգելի Մարտիրոս, շնորհակալ ենք մանրամասնելու համար: Սա հարցնում էինք, քանի որ որոշ ոլորտների համար հստակ սահմանված են յուրահատուկ կարգավորումներ /օրինակ՝ փրկարարների, ուսուցիչների համար/: Ձեր մասնագիտությանն առնչվող յուրահատուկ կարգավորումներ գտնել մեզ չհաջողվեց: Ձեզ օգտակար կլինի իմանալ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի կարգավորումները: Ըստ այդ օրենքի՝ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ: Ձեր ոլորտը կարգավորող իրավական ակտի բացակայության հարցում լիարժեք վստահ լինելու համար կարող եք հարցմամբ դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Պատասխանել


  • Armine
  • Barev zez. Unecel em axjik vor@ mahacel e erkrasharji jamanak. Rusastanum thoshaki hamar thxters hanzneluc uzel en texekank vortex grvi vor erexan erb ev vortex e cnvel. Vortexic karox em vercnel ayd texekank@? Ev ethe es chkarixanam im phoxarenvoreve

Հարգելի Արմինե, բարև Ձեզ: Ծննդի պետական գրանցումն իրականանցում է ՔԿԱԳ մարմինը: Իրենից կարող եք վերցնել համապատասխան տեղեկություններ:

Պատասխանել


  • Մարինե
  • Բարի օր հարգելի իրավաբաններ Հարցս հետեվյալն է. ՀՀ քաղաքացին մեկնել է արտ երկիր ,այնտեղ ստացել կացու թյան կարգավիճակ,բայց անունը փոխված:Հայաստանում ունի բնակարան,որը ուզում է վաճառել:Արտերկրում է մոտ 20 տարի: Ինչպես կարող է տնօրինել իր գույքը: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի Մարինե, կարող է իրականացնել գույքի տնօրինումը՝ լիազորելով այլ անձի՝ կատարել առուվաճառքի հետ կապված գործողությունները: Լիազորագիրը պետք է լինի նոտարական կարգով հաստատված, և լեգալիզացված: Եթե այն երկիրը, որտեղ նա գտնվում է, Հաագայի կոնվենցիայի անդամ է, ապա լեգալիզացիան իրականացվում է ապոստիլ դնելու միջոցով: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով: Այստեղ անդամ պետությունների ցանկն է՝ https://www.hcch.net/en/states/hcch-members:

  • Մարինե
  • Շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար: Բայց ,կա մի հանգամանք. Ես նշել էի,որ,տվյալ երկրում այդ անձը կացության կարգավիճակ է ստացել,ուրիշ անունով:Եվ բնակարանի սեփականաշնորհմսն մեջ գրված է իր ՀՀ քաղաքացու տվյալները:Կարծում եմ այդ տարբերակը չի լինի չէ:Խնդրում եմ ասացեք,կա այլ տարբերակ,որով հնարավոր կլինի ,իր իրավունքը անշարժ գույքի նկատմամբ անցնի նրա հարազատներից որեվէ մեկին եվ այդ ձեվով վաճառվի գումար նրան փոխանցվի: Եթե կարիք կա ,ես կարող եմ այցելել ձեր գրասենյակ: Շնորհակալ եմ նախապես:

Այդ դեպքում նա կարող է լիազորագիր ձևակերպել իր հայկական անձնագրով՝ նույն ՀՀ դեսպանատանը։ Իսկ եթե իր անձնագրի ժամկետը լրացել է, ապա կարող է ստանալ նաւ նոր անձնագիր։

Պատասխանել


  • Qyamo
  • Iravabani ognutyun em xndrum

Կարող եք գրել Ձեր հարցը կամ զանգահարել 012 24 24 24 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Մելքոնյան Հասմիկ
  • Բարև Ձեզ,ես ցանկանում եմ հեղափոխությունից հետո իմ և քրոջս հանդեպ 2000,2002,2008թթ-ին տեղի ունեցած անարդարությունները ,որոնք կատարվել են պետական պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով, ժամանակին եղել են դատական անարդար որոշումներ ,նորից դնել քննարկման և մեր նկատմամբ հաստատել օրինականությունը։Ես դա այսօր կարո՞ղ եմ անել,թե՞ ոչ։Եթե կհետաքրքրի Ձեզ, ես ամբողջ պատմությունը կներկայացնեմ։Շնորհակալություն։

Բարև Ձեզ, հարգելի Հասմիկ: Դատական ակտերի բողոքարկման օրենսդրական ժամկետը մեկ ամիս է: Օրինակ՝ Վարչական դատավարության մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Այսինքն՝ Ձեր պարագայում 2000,2002,2008թ.-ի դատական ակտերի հետ ինչ-որ բան անել չենք կարող:

Պատասխանել


  • Armine
  • Բարև Ձեզ մի հարց ինձ կասեք (դեպոզիտային պարտք) ինչ է նշանակում։Եվ կարող եմ Master Card ամսական վճարումը չկատարելու համար սև ցուցակ ընկնել։Հիմա վճարել եմ և քարտը փակել ինչքան ժամանակ հետո կարող եմ գործարք անել։Ոնեմ լավ վարկային պատմություն, բայց այդ դեպոզիտային պարտքի պատճառով մերժում են։Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Արմինե, դեպոզիտային պարտք հասկացություն օրենքում առկա չէ: Ինչ վերաբերում է սև ցուցակին, ապա այդպիսի ցուցակ, այդ ցուցակից դուրս գալ հասկացություններ որպես այդպիսին առկա չէ: Պարզապես Ձեր ամբողջ վարկային պատմությունը պահպանվում է ԱՔՌԱ համակարգում, որտեղ արձանագրվում են ուշացումները, ճիշտ ժամանակին վճարումները: Եվ բանկերը, նախքան վարկ տրամարդելը ուսումնասիրում են այն և որոշում կայացնում:

Պատասխանել


  • Արտակ
  • Խնդրում եմ ասացեք, եթե տանը 3 անձ են, մեկը կենսաթոշակառու, 1 երրորդ կարգի հաշվանդամ և զինակոչիկը, 18 տարեկան, նրան բանակ տանում են թե ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Արտակ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի` 1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)` ա. չունեն այլ զավակ կամ բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ. 2) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից թվարկվածներից զատ, այլ՝ չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Թվարկվածներից 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը: Մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Պատասխանել


  • Անի
  • Աշխատողին 42 օր առաջ (հաշվի առնելով աշխատանքային ստաժը) ծանուցվել է, որ նա այլևս չի կարող աշխատել տվյալ կազմակերպությունում `ելնելով բժշկական եզրակացությունից: Այլ աշխատանքի առաջարկի հնարավորություն չունի ընկերությունը: 42 օր ինչ է անելու տվյալ աշխատողը (տանը նստի ստանա միջին աշխատավարձ, կամ գա աշխատանքի, բայց ինչ անի??) Ինչպես պետք է վարվի նաև Գործատուն` հաշվի առնելով աշխատանքի կարևորությունը ընկերության համար (իրավունք ունի թե ոչ աշխատող ընդունել տվյալ հաստիքում և ինչ անի հիվանդ աշխատողի հետ???) Շատ եմ խնդրում պարզաբանել այս վիճելի հարցը: Կանխավ շնորհակալություն

Հարգելի Անի, աշխատողին ավելի շուտ ազատել չեք կարող, քանի որ դա կհամարվի օրենսդրության խախտում: Աշխատանքային օրենսդրության սկզբունքներից և տրամաբանությունից է բխում ազատել նրան աշխատանքային պարտականությունները կատարելուց, եթե ի վիճակի չէ կատարել դրանք, սակայն այդուհանդերձ պարտավոր եք վճարել աշխատավարձը: Այլ տարբերակ չկա:

Պատասխանել


  • Naira
  • Barev dzez.xndrum em indz texeka creq hanrayin pashtpani partavorutyunneri masin.

Հանրային պաշտպանը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն: Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է` 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով: Սակայն դա չի նշանակում, որ այդպիսի օգնություն կարող է տրամադրվել բոլոր անձանց: Օրենքով հստակ սահմանվում է այն անձանց խումբը, որոնք կարող են օգտվե նման ծառայությունից:

Պատասխանել


  • Մարինե
  • Բարև Ձեզ Ես ավարտել եմ մանկավարժական ուսումնարան աշխատել եմ դաստիարակ 7 տարի: մանկավարժի ստաժս այդքանն է, սովորելու և աշխատելու ընթացքում էլ 2 երեխա եմ ունեցել,արդյոք դա էլ է համարվում ստաժ՞ 55 տարեկանից կարող եմ թոշակ ստանալ՞ Շնորհակալություն

Հարգելի Մարինե, Ձեր նշածից ենթադրում ենք, որ խոսքը մասնակի կենսաթոշակի մասին է: Մասնակի կենսաթոշակ նշանակվում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: 2) առաջին կետում նշված այն անձանց, ովքեր մինչև օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց` մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» կարող եք տեսնել ՀՀ կառավարության՝ 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ: Իսկ Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են` 1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները. 2) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Ձեր պարագայում ստաժը, ստացվում է, չի բավականացնում կենսաթոշակի համար:

Պատասխանել


  • Serine
  • Barev dzez. Xndrum em bacatrel incha nshanakum gorc@ avartvac e , ev gorc@ karchvac e. Vorn e tarberutyun@ erkusi mijev

Եթե խոսքը գնում է ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթների մասին, ապա ավարտված վարույթը կարող է վերսկսվել, եթե պարտապանի մոտ գումար կամ գույք հայտնաբերվի , իսկ կարճված վարույթը՝ ոչ:

Պատասխանել


  • Lusune
  • Barev dzez.uzum em imanal aliment@ inch hasvarkova trvum,ev mi espisi harc,amusnalucutynic heto ardyoq karox em amusnus tnic bajnemas pahanjem.amusins irenc tan@ hamasepakanater e ev unenq 2 txa

Հարգելի Լուսինե, երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը. բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը. գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։ Նշված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։ Դատարանն նաև իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և' դրամական կայուն գումարով, և' բաժիններով: Այն պայմանավորված նրանով, որ եթե ծնողի վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը՝ ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ. բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով. գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի: Դուք կարող եք նաև պահանջել բաժին ամուսնու գույքից, եթե տվյալ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում, և ձեռք է բերվել ոչ ժառանգություն կամ նվիրատվություն ստանալու արդյունքում:

Պատասխանել


  • Անի
  • Բարև ձեզ ասացեք խնդրեմ ,ես ունեմ երեք անչափահաս երեխաներ,ապրում ենք վարձով ,ամուսնուս անունով ավտոմեքենա ունենք որը չի օգտագործվում ,միթե 2000$ավտոմեքենայի պատճառով ես նպաստ չպետք է ստանամ՞,այն էլ այն դեպքում երբ այդ մեքենան անսարք վիճակում գտնվում է ռուսաստանի դաշնությունում,,,ուղղակի խնդրանք ասացեք ինձ նպաստ հասնում է թե ոչ՞

Հարգելի Անի, Ձեր նկարագրածից ենթադրում ենք, որ ստացել եք ընտանեկան նպաստ: Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Սա այն կարգավորումներն է, որ կարող էինք Ձեզ ներկայացնել: Իսկ հարցին ամբողջական պատասխանել արդեն չենք կարող, քանի որ համապատասխան մարմինը գնահատում է Ձեր անապահովության միավորը՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Պատասխանել


  • Օվսաննա Թադևոսյան
  • Բարև Ձեզ,որդիս 18 տարեկան էսովորում է 12-րդ դասարանում,միածնողազուրկ է:Մենք ապրում ենք տնակում,որտեղ գազ չկա և մեր առորյա կարիքների համար միայն էլեկտրաեներգիա ենք օգտագօրծում: մենք ստանում էինք աղքատի նպաստ 24 հազար դրամ նպաստ , որը դաթարեցրին պատճառանանելով,որ շատ եմ ծախսում էլէկտրաեներգիա և այն,որ տղաս չափահաս է ,Հաշվի չառնելով որ դպրոցական է: Խնդրում եմ ասեք ճիշտ են վարվել մեր նպաստը կտրելով,երբ ես չեմ աշխատում,և չունենք կողմնակի եկամուտ:

Հարգելի Օվսաննա, Ձեր նկարագրածից ենթադրում ենք, որ ստացել եք ընտանեկան նպաստ: Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Այս նպաստը բնականաբար կդադարեցվի, երբ ընտանիքի անդամի 18 տարին լրանա: Կա նաև երկրորդ տեսակը. սոցիալական նպաստ: Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝ ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում: Սա այն կարգավորումներն էին, որոնք կարող էինք Ձեզ ներկայացնել: Իսկ հարցին ամբողջական պատասխանել արդեն չենք կարող, քանի որ համապատասխան մարմինը գնահատում է Ձեր անապահովության միավորը՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Պատասխանել


  • Անի
  • Barev dzes, es arden 12 tari e amusnalucvac em, unem axchik , zags chenq unecel uxaki hayrutyun e chanachvel, arden 9 tari hatkacvel e 7000 dram amsekan aliment, hima uzum em imanal hnaravor e veranayel ev alimenti chap poxvi, ev inchqan piti lini maxsimum alimentii chap@, mi harc evs hnaravor e bnakaran pahanjel

Հարգելի Անի, երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը. բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը. գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։ Ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից /10000 ՀՀ դրամ/, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: Ալիմենտի բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։ Սա ալիմենտի չափերի վերաբերյալ: Սակայն բնակարան պահանջել չեք կարող:

Պատասխանել


  • ՎԵՐՋԻՆԵ
  • Դպրոցից ամառային արձակուրդներից հետո Սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելուց վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ չի տրվում։

Բարև Ձեզ, հարգելի Վերջինե: վերջնահաշվարկ ցանկացած պարագայում կատարվում է: Սակայն Ձեր պարագայում նպաստ չի վճարվում:

Պատասխանել


  • Նարինե
  • Բարև Ձեզ։ Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը։ Ես տղայիս մեծացնում եմ միայնակ։Օրինական ամուսնություն չի գրանցվել, սակայն հանրությունը ճանաչվել է։Տղաս հոր ազգանունն է կրում։ Հարց. _Կարող եմ տղայիս անձնագիր հանել(նշեմ,որ հոր հետ կապ չունենք ու չեմ էլ ուզում առնչվել) Ու կուզեի իմանալ, կարող են նրան Հայաստանից դուրս տանել??.Ես լսել եմ,որ ԱՄՆ չեմ կարող առանց հոր համաձայնության։ որքանով է դա ճիշտ։

Բարև Ձեզ, հարգելի Նարինե: Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից ՄԵԿԻ կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Այսինքն՝ մի ծնողի դիմումը բավարար է անձնագիր տրամադրելու համար, բացառությամբ վերը նշված դեպքի /Ձեր պարագայում այն առկա չէ՝ ըստ Ձեր ներկայացրածի/: Ինչ վերաբերում է արտերկիր տանելուն, ապա ՀՀ ոստիկանության պետի «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» 15.08.2008 թ․ թիվ 12-Ն հրամանի համաձայն՝ անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից: Այսինքն՝ երեխայի ելումուտը կարող է խոչընդոտվել այն պարագայում, երբ առկա չէ երկու ծնողների համաձայնությունը: Ոլորտն իրականում շատ թերի կարգավորված է, դա էլ առաջ է բերում մի շարք խնդիրներ:

Պատասխանել


  • Կարւնե
  • Բարև ձեզ,հարցս հետևյալն է,ես2010թ.ինիմձ պատկանող վարելահողս վաճառել եմ,բայց գնորդի վստահված անձի հետ պայմանավորվեցինք որ զերոյացնենկ հողի վարձավճարը ։ես պառտավովածւթյւն ւնեի բակում չկատարած,իրենկ ինձ ասացին գումարը մենկ կտանկ հետո առք վաճառք կանենկ,համաձայնության եկանկ,ես զրոյական անդորրագիրը տվեցի 1000$ տվեցին,ինձ խաբելով այսքան տարի օգտվում են իմ վարելահողից ,իմ պառտավովածւթյւն թերի մնաց,գնորդը մահացավ ,իմա կնոջը խնդրում եմ մնացած գումարը տվեք հարկադիրից պրծնեմ գրանցում անեմ չի տալիս,արդեն ինը տարի է ես աղաչում եմ խնդրում եմ գյուղապետին ել եմ դիմել ապառդյւն։Խնդրում եմ օգնեք

Հարգելի Կարինե, ձեր նկարագրածից բխում է, որ վարելահողը դեռևս Ձեզ է պատկանում, սեփականության իրավունքը դեռ չեք փոխանցել նրանց: Այդ պարագայում կարող եք պրազապես դիմել ոստիկանություն՝ խնդրելով նրանց վտարել այդտեղից: Կամ դատական կարգով իրականացնել վտարումը: Իսկ եթե սեփականության իրավունքը կադաստրով արդեն իսկ փոխանցել եք նրանց, նրանց է պատկանում տարածքը, առաջին տարբերակով առաջնորդվել չեք կարող: Ձեր քայլերն այս պարագայում հասկանալու համար պետք է հասկանանք՝ ինչ փաստաթղթեր եք ստորագրել, դրանց բովանդակությունը: Կարող եք զանգահարել մեզ 012 242424 հեռախոսահամարով, զրուցենք:

Պատասխանել


  • Armine
  • Ete gumar em tvel mekin,u na chi veradarcnum gumars,inch e anhrajesht anel,xndrum em ogneq

Հարգելի Արմինե, եթե ունեք գումար տալը հավաստող փաստաթղթեր, ապա պահանջ պետք է ներկայացնեք դատական կարգով՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Իսկ եթե եղել է բացառապես բանավոր պայմանավորվածություն, ապա կարող եք դիմել ոստիկանություն՝ խարդախության հատկանիշներով: Եվ եթե հակառակ կողմը ոստիկանությունում չհրաժարվի իր պարտավորությունը կատարելուց, ապա կարող եք նրա տված բացատրությունը օգտագործել գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական դատարան հայց ներակայացնելու համար:

Պատասխանել


  • Armine
  • Karox eq ognel haycadimum inchpes lracnem,ete hamazayn chem qaxaqaciakan harcerov zbaxvox datarani voroshman het

Հարգելի Արմինե, բարև Ձեզ: Ձեր ձևակերպումից բխում է, որ խոսքն ըստ էության ոչ թե հայցադիմումի, այլ վերաքննիչ բողոքի մասին է: Ձեզ ենք ներկայացնում այն պահանջները որ սահմանում է օրենքը. վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի: Վերաքննիչ բողոքում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը, 2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, 3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, 4) վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, 5) վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, 6) բողոք բերող անձի պահանջը, 7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը: Եթե բողոք բերած անձը դատարանում զրկված է եղել բողոքի հիմնավորումների մեջ նշված որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։ Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի:

Պատասխանել


  • Անուն
  • Բարև ձեզ հարցերս փոքր ինչ շատ են, կարող ե՞նք մեսենջերով գրել և պատասխան ստանալ

Բարև Ձեզ: Այո, կարող եք նաև գրել մեր ֆեյսբուքյան էջին անձնական նամակով:

  • Armine
  • Ayo,bayc inchpes kapvem?
  • Իրավաբան 24
  • https://www.facebook.com/iravaban24/ - ահա էջը:

Պատասխանել


  • Okarapetyan1
  • Если приняты меры предотвращения воровства и перепродают моего электричества со стороны электрика ( ,,арабкир,, участок 9 , но ничего не меняется вот уже 24 года его ,,правления на нашем участке , то что делать дальше .....остается ,,подать на него и всю цепочку фальшивых организаций ( примыкающих к зао,,кентрон,, ,куда. Отовсюду отправляются все твои ,,жалобы,,??????????? Ответьте ,пожалуйста...........

Извините, но Ваш вопрос непонятен. Пожалуйста перефразируйте его.

Պատասխանել


  • Anna
  • Barev zes vor xndrem hamar ktoxneq zangem

Ողջույն Աննա, մեր հետ կարող եք կապ հաստատել 012 24 24 24 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Artur
  • Barev dez mi harc dez sparoxakan vark 6 tari chpvcharelu depkum inche linum yv vark ichkan jamanak kara linel gorcox yerb bacardak ches vjarum

Հարգելի Արթուր, Ձեր բոլոր հարցրերի պատասխանները առկա են Ձեր վարկային պայմանագրում: Պետք է ուսումնասիրել դրանք պատասխանները հասկանալու համար:

Պատասխանել


  • Chant Aljian
  • I have a personal case that I would like to have a consultation of my legal options.In summary, I have a small contract made and signed with 2 parties (general contractor and the carpenter) for completing the work in my house. I have paid all the money in advance and I am not getting the result I require. I want to know if you offer advice or have the competency to have a look at the contract and advise me on the way forward to protect my right. I prefer if I would deal with someone who speaks fluent english. Please contact me if your firm deal with such issues. Ideally, I would like to send you the contract for you to have a look and then tell me the way forward.

Hello Chant, of course we have an appropriate specialist. You can send the contract to our e-mail info@iravaban24.com and the lawyer will contact you when the contract will has been reviewed.

Պատասխանել


  • Անահիտ
  • Բարև Ձեզ․, Կարող է արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողը նաև աշխատի մինչև ծննդաբերությունը ասենք մինչև 8-րդ ամիսը։

Բարև Ձեզ, հարգելի Անահիտ: Այդպես հնավավոր չէ: Գործատուն պարտավոր է Ձեզ ուղարկել արձակուրդ, հակառակ պարագայում պատասխանատվության կարող է ենթարկվել:

Պատասխանել


  • Նինա
  • Բարև Ձեզ 2014 թվականի հունիսին ամուսինս մեկ ամսով ոմն Մհերի տվել է գումար։ Մեկ ամսվա ընթացքում ամուսինս մքհացավ։ Գումարը չեմ կարողացել հետ վերադարձնել, դիմելնեմ դատարան։ Դատը եղել է Մարտունիում և վճիռ է կայացվել,որ վերադարձվի գումարը։ 2017-ին տեղափոխվում է դատը Սևքն։ 2 անգամ դատ լինելուց հետո Սևանում վճիռը չեղարկվում է։ Դիմել եմ վերաքննիչ դատարան մերժվել եմ։ Ես կարող եմ դիմում ներկայացնել վերաքննիչ կամ վճռաբեկ??

Բարև Ձեզ։ Նախ անհասկանալի է, թե եթե վճիռ է կայացվել, ապա ինչու՞ գործը տեղափոխվել է Սևան և իր հերթին Սևանի դատարանը վճիռ կայացրել։ Ինչ վերաբերվում է վերաքննիչի որոշմանը, ապա այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։

Պատասխանել


  • anna
  • մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 4 ամիս հետո ապրանք է մատակարարվել, որ խիստ անհրաժեշտ է ֆիրմայի պատշաճ գործունեության համար: Ինչպես կարելի է օրենքի շրջանակներում ձևակերպել ապրանքի ընդւոնումը???

Հարգելի Աննա, հնարավոր է կնքել համաձայնագիր նախատեսելով, որ մատակարարված ապրանքը նախկինում ոչ պատշաճ կատարված պարտականություններ շտկում է և կողմերն այլևս չունեն տվյալ պայմանագրի հետ կապած փոխադարձ պահանջներ:

  • Իրավաբան 24
  • Հարգելի Աննա, հնարավոր է կնքել համաձայնագիր նախատեսելով, որ մատակարարված ապրանքը նախկինում ոչ պատշաճ կատարված պարտականություններ շտկում է և կողմերն այլևս չունեն տվյալ պայմանագրի հետ կապած փոխադարձ պահանջներ:

Պատասխանել


  • Arsen
  • Barev dzez,I'm andznagir@ lranum myus tari amran @,isk vizan lranum e myus tarva skizb.indz petq e poxel andznagirs, bayc es tareketman me em minchev 21tvakan, hima ayspisi harc..es karox em dimumi himan vra zinkomisaryatic vercnem tuxt vor andznagir stanam voch te minchev 21 tiv @ ayl 10tarov uxaki minchev 27 to lranals nerkayanam zinkom

Հարգելի Արսեն, օրենքի կարգավորումը այսպիսին է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով: Որևէ բացառություն սահմանված չէ:

Պատասխանել


  • Varduhi
  • Barev dzez kaseq xndrum em.ete tariner sharunak bnakvel en tvyal tan@. Bayc chunen nor sepakanutyan grkuyk.inchpes lucel ayd xndir@ um dimel.asem vorbnakaran@ exele papiki anunov ev ka hin grkuyk@.papiki mahvanic heto 15tari e ancel bayc tun@ der ir anunova tatik@ kendanie

Եթե տունը սեփականաշնորհվել է, ապա նոր սեփականության վկայական ստանալու համար պետք է դիմել Կադաստր։ Սակայն պետք է նաև ընդունել պապիկի ժառանգությունը՝ փաստացի տիրապետման հիմքով, քանի որ բաց եք թողել ժառանգության ընդունման ժամկետը։ Այսինքն ձեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ տատիկը իր ամուսնու մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ընդունել է ժառանգությունը, կատարելով ծախսեր տվյալ գույքի հետ:

Պատասխանել


  • Ani
  • Hnaravore orenqov hxiutyan 8 ev 9-rd amsum ashcatel te voch?

Հարգելի Անի, հնարավոր չէ: Գործատուն պարտավոր է Ձեզ ուղարկել արձակուրդ, հակառակ պարագայում պատասխանատվության կարող է ենթարկվել:

Պատասխանել


  • Мирзоян Сильва
  • Добрый день. Я являюсь гражданкой РФ, но проживаю в Армении. Расписались с супругом в Тбилиси, но фамилия осталась девичьей. На данный момент есть желание сменить фамилию на фамилию мужа. Подскажите пожалуйста, как именно это необходимо сделать, при условии, что в свидетельстве о заключении брака фамилии у нас с супругом разные. Заранее благодарю за ответ.
  • Իրավաբան 24
  • Здравствуйте, Сильва! Уточните, пожалуйста, является ли Ваш муж гражданином Армении?

Պատասխանել


  • Ruben
  • Barev dzez es unem hayrakan tat vor@ uni 2 senyakanoc bnakaran uzum em imanal nra mahic heto es karox? em jarang handisanal ayn depqum erb hayrs chka ev unem horexbayr:tun@ stacel e petutyunic hors mahvanic heto

Եթե ձեր հայրը մահացել է, ապա դուք նույնպես հանդիսանում եք ձեր տատիկի ժառանգը ներկայացման իրավունքով։

Պատասխանել


  • Ananun
  • Barev dzez,espisi harc ,anhat@ indz gumare part u chi veradarcrel voch ir xostacac jamketum voch im koxmic avelacrac jamketum, skzbum nuynisk agreaim grec vor ete indz gumare petq vortexic uzumem gtnem,,dranic heto chi patasxanum zangeris ,gracneris,isk ayn banic heto erp gnaci gumari hetevic,xostacav qich qich marel,bayc eli ancela mi amis u eli che, karoxanum voch kapnvel voch gumar vercnel,harcs hetevyalne ete chga ir koxmic storagrvac pastatuxt bayc ka et a,boxj nakakner@ elektronain,vortex chi herqum vor parta ,ay asuma kta erp kunena,u ka vkaner voronc nerkayutyamb vercrela et haquatner@,hnaravor inchvor kerp iravakan himqerov gandzel es gumar@

Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու։ Սակայն դուք կարող եք դիմել ոստիկանություն, խնդրելով որպեսզի խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվի։ Եվ եթե նույնիսկ այդ գործը չհարուցվի, սակայն տվյալ անձը գա և խոստովանի իր բացատրության մեջ, որ իրոք ձեզ փող է պարտք, ապա այդ բացատրությունը դուք կկարողանաք օգտագործել որպես ապացույց և դիմել քաղաքացիական դատարան գումարի բռնագանձման հայցով։

Պատասխանել


  • Ռուզաննա
  • Բարև ձեզ կասեք խնդրում եմ եթե անձը ցանկանում է դուրս գալ տան գրանցումից բայց ինչ պատճառով չի կարող գալ տվյալ տարածքի անձնագրային բաժին կարող է ասենք նոտարով լիազորագիր տալ որպեսզի իր մայրը կատարի իր փոխարեն այդ գործողությունը

Հաշվառումից կարող է հանել տվյալ անձին տան սեփականատերը, իսկ եթե այդ տարբերակը չա, ապա տան հաշվառումից դուրս գալու համար անհրաժեշտ այդ անձի ներկայությունը անձնագրային բաժնում։

Պատասխանել


  • Արթուր
  • Ես ՝Արթուր Մարտիրոսյանս ցանկանում եմ ձեռք բերել անշարժ գույք ՝ վաճառելու եւ որոշակի եկամուտ ստանալու Նպատակով ։Մանրամասնեմ. Ցանկանում եմ ձեռք բերել կիսակառույց բնակելի բազմաբնակարան շենք,որպես մեկ միավոր գույք, առանձնացնել առանձին մի քանի բնակարանների եւ վաճառել։ հարցս հետեւյալն է. 1) Որպես ֆիզ անձ ձեռք բերելու դեպքում եթե գնեմ 2019-թվականին եւ սկսեմ վաճառել արդեն 2020-ից(թվուվ 8 բնակարան) առաջանալո՞ւ է արդյոք հարկային պարտավորություն ,եթե այո ապա ի՞նչ տոկոսադրույքով։ 2) Եթե ձեռք բերեմ որպես Ա/Ձ՝ շրջանառության հարկով, ի՞նչ տոկոսադրույքով պետք է հարկվեմ եթե չեմ անցնում ԱԱՀ-ի շեմը՝ 58.3մլնը։ Շատ կարեւոր է ,որ ինչ որ հոդվածի ինչ որ օրենքի հղում չկատարեք, ուղղակի խնդրում եմ պատասխանեք հստակ ,կոնկրետ եւ հասկանալի լեզվով։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Արթուր, գույքը, որպես ֆիզ. անձ ձեռք բերելու դեպքում դրա ձեռբերմանը հաջորդող 1 տարվա ընթացքում օտարելու դեպքում միանման գույքի օտարման 1-ից ավելի գործարքների դեպքում հարկվելու եք 20 տոկոս դրույքաչափով, պարտավոր եք ներկայացնել հարկային հաշվետվություն մինչև հաջորդող տարվա ապրիլ ամիսվա 20-ը: Ապրանքների գինը չի կարող շուկայական գնի 80 տոկոսց նվազ լինել: Որպես Ա/Ձ գործարքը կնքելու դեպքում հարկումն առաջանում է տվյալ Ա/Ձ-ի հիմնական հարկման տեսակին համապատասխան նույն դրույքաչափով, եթե շրջանառոււթյան հարկով է աշխատում ապա համապատասխանաբար՝ 5 տոկոս:

Պատասխանել


  • Mariam Daldabanyan
  • Որ դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից ։

Բարև Ձեզ, հարգելի Մարիամ: Ներկայացնենք օրենսդրական հիմքերը՝ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը` 1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար. 2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն. 3) ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Բացի այդ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Եվ ևս մեկ դեպք, երբ տրվում է տարկետում, իսկ այնուհետ՝ ազատում: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի` 1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)` ա. չունեն այլ զավակ կամ բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ. 2) առանց մոր մեծացող երեխա. 3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների. 4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին. 5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է: 2. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Պատասխանել


  • Lilit
  • Բարև ձեզ, խնդրում եմ ասեք աշխատանքային օրենսգիրքը սահմանափակում է 3 կարգի հիվանդների գիշերային հերթափոխը։

Հարգելի Լիլիթ, գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի: Բացի այդ՝ գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան:

Պատասխանել


  • Samvel Mekomyan
  • Yandex taqsiyum grancvac varordem im ashxatac gumaric pahumneren arvum ashxatanqayin jamkets hamarvume ashxatanqayin staj te voch ?.

Հարգելի Սամվել, նախ աշխատանքային պայմանագրի շրջանակներում պահումներ անելը իրավաչափ չէ: Ինչ վերաբերում է ստաժին, ապա ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն ամրագրում է, որ. աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել` 1) ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում. 2) հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում. 3) որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում. 4) անընդմեջ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է միևնույն կազմակերպությունում (գործատուի մոտ) կամ մի քանի կազմակերպություններում (գործատուների մոտ) աշխատանքի ժամանակահատվածը, եթե մի աշխատատեղից մյուսի փոխադրումը կատարվել է գործատուների փոխադարձ համաձայնությամբ կամ աշխատանքային ստաժը չընդհատող այլ հիմքերով, կամ եթե մի աշխատանքից մյուսին անցնելու ընդմիջումները չեն գերազանցել մեկ ամիսը. 5) ապահովագրական ստաժ, որում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարը, որի ընթացքում քաղաքացին ենթակա է եղել ապահովագրության, նրա համար և (կամ) նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ: Այսինքն՝ այն ամբողջ ժամանակահատվածը , երբ աշխատանքային պայմանագիրը առկա է, ստաժը շարունակվում է հաշվարկվել:

Պատասխանել


  • Ժաննա
  • Վարձակալողի համար ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ կալանքի տակ գտնվող գույքը վսրձակալելիս?

Բարև Ձեզ: Նախ, հնարավոր է, լինեն դեպքեր, երբ առհասարակ արգելանքի բնույթն այնպիսին լինի, որ վարձակալելը չթույլատրվի: Եթե թույլատրվի վարձակալությունը, ապա ռիսկեր չունեք, քանի որ անգամ այն պարագայում, երբ գույքը օտարվի, այլ սեփականատեր ունենա, վարձակալության պայմանագիրը ուժը կպահպանի: Ձեզ պարզապես պետք է ուշադիր լինել արգելանքի բնույթին՝ կարո՞ղ եք վարձակալել թե ոչ: Որպեսզի գործարքը օրինաչափ լինի:

Պատասխանել


  • Արսեն
  • Բարև Ձեզ, զին ծառայության հետ կապված կարող եմ հարց ուղել?

Բարև Ձեզ, իհարկե:

Պատասխանել


  • Anahit Avagyan
  • ուզում եմ սեփականացնել այն տւնը,որտեղ ապրւմ ենք,սակայն այն պետական է,40-ականների ջրհեղեղից հետօ վարկ են ստացել,կառուցել են,վճարումը լրիվ չկատարելու պատճառով պետականացրել են:Սկեսւրս67 տարեկան է,ամուսինս 45,տղաս 21,բոլորն էլ ծնված օրվանից ապրել են այդ տանը:կարող ենք արդյոք սեփականացնել այն տառածքը,որտեղ ապրում ենք,վճարումներ կատարում:կարծեմ հոդված կա-եթե 10ևավելի տարիներ ապրում և վճարումներ են կատարում,կարող են սեփականացնել:մեր պարագայում հնարավոր է:Խնդրում եմ նշել քայլերը ևանհրաժեշտ փաստաթղթերը

Բարև Ձեզ, հարգելի Անահիտ: Կարգավորումն այսպիսին է. 1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): 2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: 3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք: 4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից: Դատական պրակտիկան այս պարագայում շատ տարաբնույթ է, ունի բազմաթիվ մեկնաբանույթուններ, նույնիսկ՝ իրար հակասող: Այսինքն՝ միանշանակ ասել, թե դատարանը ինչ կորոշի, հնարավոր չէ: Ձեզ անհրաժեշտ է լինելու դիմել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ներկայացնելով հայցադիմում, դրան կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: Հայցադիմումին կցվում են` 1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը. 3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը. 4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն. 5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան օրենքով նախատեսված դեպքերում. 7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ: Հայցադիմումումը պետք է լինի գրագետ կազմված, համապատասխանի օրենքի պահանջներին, հիմնավորի Ձեր պահանջի իրավաչափությունը: Կարծում ենք՝ փաստաբանի կարիք կունենաք այս գործում:

Պատասխանել


  • Naira
  • Barev dzez, indz hetaqrqrum e te inchpes ev vortex e petq dimel ansharj guyq nviraratelu hamar.

Բարև Ձեզ, հարգելի Նաիրա: Նախ անհրաժեշտ է կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր նոտարական վավերացմամբ, այնուհետև իրականացնել իրավունքների պետական գրանցում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: Տեղեկացնենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում: Կարող եք նաև միանգամից կատարել կադաստրում գրանցում, առանց նոտարական վավերացման, եթե օգտվեք ՀՀ կառավարության սահմանած օրիակելի պայմանագրերի ձևերից /ՀՀ Կառավարության 22 դեկտեմբերի 2011 թվականի N 1851-Ն ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում/: Այդ պարագայում ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագիրը ստորագրող անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակ պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրին համապատասխան կազմված պայմանագրի մեկ օրինակ, անձը հաստատող փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում՝ լիազորությունները հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքը:

Պատասխանել


  • AREV
  • բարև ձեզ. մի հարց ունեմ եթե ժառանգության ժամկետն անցել է 13 տարի է արդեն. ինչ կարող եմ անել և ինչքան գումար է անհրաժեշտ վճարումները կատարելու համար

Հարգելի Արև, նախ նշենք, որ ժառանգությունը միայն նոտարին դիմում տալով չեն ընդունում. Եեթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը` 1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար. 2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր. 3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: Եթե նման գործողություններ կատարել եք, ապա համարվում եք ժառանգությունը պատշաճ ընդունած: Դիմում եք նոտարին՝ ներկայացնելով պատշաճ ապացույցներ, ստանում վկայական և կատարում գրանցում: Իսկ եթե չեք ընդունել ժառանգությունը, ապա Ձեզ կօգնեն հետևյալ կարգավորումները՝ 1. Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար: 2. Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: 3. Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Պատասխանել


  • Հասմիկ
  • խնդրում եմ պարզաբանել արդյոք կարելի է դատական դիմել անվավեր ճանաչելու աճուրդը չկայացած համարելու մասին արձանագրությունը, եթե այն կազմվել է աճուրդի անցկացման նույն օրը սակայն համաձայն հրապարակային սակարկությունների օրենքի 15 հոդվածի պետք է կազմվեր աճուրդի հաջորդ օրը: միաժամանակ հայտնեմ որ այս հանգամանքը աճուրդի տունը բացատրում է այն հանգամանքով որ նախորդ օրը աճուրդի մասնակցության հայտ չի ներկայացվել և ըստ էության այդ օրը համարել են նախորդ օրվա հաջորդ օրը, կանխավ շնորհակալություն

Հարգելի Հասմիկ, կանոնակարգումը, որը դուք ներկայացնում եք, այսպիսինն է. եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած: Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը: Միևնույն ժամանակ նույն օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է, որ արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը: Այսինքն՝ արձանագրությունը նույն օրը կազմելը իրավաչափ է: Միևնույն օրենքն ամրագրում է այն դեպքերը, երբ աճուրդի արդյունքները կարող են անվավեր ճանաչվել. լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Սույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր: Ամփոփելով նշենք, որ 15-րդ հոդվածի խախտման դեպքում անվավեր ճանաչելու հնարավորություն օրենքը չի տալիս: Բացի այդ, ըստ էության, 15-րդ հոդվածի խախտում Ձեր պարագայում առկա չէ, քանի որ նույն օրը կազմել են արձանագրությունը: Եթե այդուհանդերձ կարծում եք, որ կան խախտումներ, որոնք էլ բերել են Ձեր որևէ իրավունքի խախտմանը, գրեք մեզ /https://www.facebook.com/iravaban24/, կփորձենք ավելի խորքային հասկանալ իրավիճակը, որևէ կերպ օգնել Ձեզ:

Պատասխանել


  • Մարի
  • Բարև Ձեզ: Ես ապրում եմ բազմաբնակարան շենքում, որը համատիրության մեջ է: Կարող եմ ես դուրս գալ համատիրության կազմից :

Բարև Ձեզ: Հարգելի Մարի, համատիրության մասին ՀՀ օրենքն ամրագրում է, որ համատիրության անդամներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ դուրս գալ համատիրությունից: Համատիրության անդամությունից դուրս գալու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին տալիս է գրավոր դիմում: Նախագահը, համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմումն ստանալու, ինչպես նաև համատիրության անդամի` ֆիզիկական անձի մահվան կամ նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչելու կամ համատիրության անդամ` իրավաբանական անձի լուծարման կամ համատիրության անդամի կողմից համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրվա ընթացքում, անդամի անդամակցության մասին գրանցում է կատարում համատիրության անդամակցության գրանցամատյանում: Համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմում տված անձի անդամությունը դադարում է համատիրության անդամակցության գրանցամատյանում գրառում իրականացնելու պահից:

  • Մարկ
  • Շնորհակալություն պատասխանի համար: Ես ուզում եմ իմանալ, եթե մեր բազմաբնակարան շենքը համատիրության մեջ է , ես առանձին կարող եմ դուրս գալ համատիրությունից:

Այո, կարող եք։ Համաձայն Համատիրության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի գ կետի և 26-րդ հոդվածի համատիրության անդամը իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ համատիրությունից՝ մարելով դուրս գալու պահին առկա բոլոր պարտքերը։ Այլ բան է, որ նման կետը շատ դեպքերում չի ընդունվում համատիրությունների ղեկավարության կողմից, բայց նրանք պետք է չմոռանան, որ ընդամենը բնակիչների կողմից նշանակված կառավարիչներ են և պարտավոր են գործել օրենքով։ Իսկ եթե ոչ, ապա համատիրության անդամության դադարումը կարող է կատարվել նաև դատական կարգով։

Պատասխանել


  • Հովհաննես Իսկենյան
  • Բարև ձեզ: Ես 2 օր է փորձում եմ գրավոր խորհրդատվության համար վճարում կատարել ձեր կայքից, բայց ֆիզիկական անցանց բաժնից փաթեթները չի բացում: Խնդրում եմ կասե՞ք եթե ուրիշ ձև կա վճարումը կատարելու: Շնորհակալություն:

Բարև Ձեզ, հարգելի Հովհաննես: Վճարում կարող եք միանգամից կատարել մեզ մոտ՝ գրասենյակում /Օրբելի 45 հասցեում/: Կամ՝ easy pay տերմինալով: Նաև կարող եք զանգահարել 012 242424 հեռախոսահամարով, բանկային վավերապայմաններ կտրամադրենք Ձեզ:

Պատասխանել


  • syuzi
  • ԻՆՉՊԻՍԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ և ԱՅԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Բարև Ձեզ, հարգելի Սյուզի, գործող օրենքի անունը հետևյալն է. ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ: Այդ օրենքի 65-րոդ հոդվածն ամրագրում է, որ. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս` հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող չեն համարվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից: Նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց բնակարան հատկացնելիս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում նաև նրանց ընտանիքի՝ նշված պայմանները բավարարող հետևյալ անդամները. 1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները. 2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը. 3) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից. 4) զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում: Զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին: Իսկ առավել մանրամասն ընթացակարգ սահամնված է ՀՀ Կառավարության 10 օգոստոսի 2017 թվականի N 1016-Ն որոշման մեջ /ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ/:

Պատասխանել


  • Samvel Birinyan
  • Բարև Ձեզ Դուք զբաղվու՞մ եք Ռուսաստանի քաղաքացիության ձեռք բերման հարցերով։ Կանխավ շնորհակալ եմ, Հարգանքով

Բարև Ձեզ, հարգելի Սամվել: Իհարկե զբաղվում ենք: Կարող եք զանգահարել 012 242424 հեռախոսահամարով, պայմանավորվել մասնագետի հետ:

Պատասխանել


  • Մաթեւոս
  • 2017թ մարտին Շենգավիթի դատարանը որոշում է կայացրել բռնագանձել Մ.Իվաշկովայից իմ օգտին 230հազ.դրամ։Որոշումից շատ չանցած պարտապանը մահացել է։Մ.Ի.ն ունի իր անունով անշարժ գույք,առ այս պահը ոչ մի ժառանգորդ չկա,ամուսնացած չի եղել Հայաստանում ոչ մի հարազատ չունի։ԴԱՀԿ-ի կողմից նրա բնակարանի վրա արգելանք է դրված,սակայն այնտեղ ապրում են տունը զավթած Մ.Իի ընկերուհին եւ նրա որդին։Արդյոք ԴԱՀԿ-ն չի կարող վտարել այդ անձանց,բնակարանը վաճառել եւ վճարել պարտապանի իմ 230հազար դրամը?????

Բարև Ձեզ, հարգելի Մաթևոս: Քաղաքացիական օրենսգիրքը ամրագրում է, որ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Բացի այդ կա դրույթ այն մասին, որ պարտատերերին տեղեկացնելու նպատակով նոտարը մամուլում հաղորդագրություն է հրապարակում ժառանգության բացման վերաբերյալ` պարտատերերին առաջարկելով հաղորդագրությունը հրապարակելու օրվանից վեցամսյա ժամկետում ներկայացնել ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները: Այսպիսով, Ձեզ խորհուրդ տալու համար կարևոր է հասկանալ՝ դիմե՞լ եք նոտարին, ներկայացրե՞լ եք պահանջները: Եթե ոչ, ապա անպայման դիմեք: Եթե դիմել եք, ապա Ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են ժառանգները: Գուցե արդեն անցել է համայնքի սեփականությանը: Այդ դեպքում բարդություններ կունենաք: Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ին, ապա տանը ապրող մարդկանց դուրս հանել կարելի է միայն սեփականատիրոջ պահանջի դեպքում: Դուք քանի սեփականատեր չեք, նման պահանջ ներկայացնել չեք կարող: ԴԱՀԿ-ն էլ, ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է հասկանա, թե ում սեփականությանն է անցել գույքը: Ընդհանուր նշենք, որ հարցը բարդ է, կան բազմաթիվ օրենսդրական բացեր: Այն հազվադեպ դեպքերից է, երբ բացի ֆորումում հարցին պատասխանելուց խոհրուրդ կտայինք կապ հաստատել մեզ հետ, խոսել ժառանգության հարցերով փաստաբանի հետ:

  • Մաթեւոս
  • Հարգելի իրավաբան,նշեմ,որ դիմել եմ նոտարի գրավոր եւ նա պարտավորվել է ինձտեղեկացնել ժառանգների ի հայտ գալու մասին,սակայն առ այս պահը չկա եւ չի լինելու ժառանգորդ,համայնքն էլ չի վերցրել բնակարանը։Կադաստրից տեղեկանք կա,որ սեփականատերը մահացածն է։Ինչպես բռնագանձել գումարը ??????

Հարգելի Մաթևոս, այդ պարագյում, ցավոք որևէ գործողություն անել չեք կարող: Քանի որ իրավահաջորդներ չկան, պահանջը մնում է օդում, ոչ ոքի ներկայացնել հնարավոր չէ: Օրենսդրական բացի պատճառով է նման իրավիճակ առաջանում:

Պատասխանել


  • Ani
  • Կազմակերպության իրավաբանական հասցեն գրանցված է պետական ռեգիստրում, իսկ գործունեության հասցեն, որը այլ է ` ոչ: Խնդրում եմ ասել կա այստեղ օրենքի խախտում: Շնորհակալություն

Ողջույն, հարգելի Անի: Խախտում այս պարագայում առկա չէ:

Պատասխանել


  • Tony
  • What kind of residence permits may foreigners investing in the Armenian economy qualify for?

There are three types. First one is special residence permit, and that is issued in the form of a passport and is valid for 10 years The next one is permanent residence permit, that is issued in the form of a card and is valid for 5 years. And temporary residence permit, that is also issued in the form of a card and is valid for only 1 year. I՛ve also read that working in Armenia without a residence permit may result in penalties for the employer and visa revocation, is that right? And are there lawers in Armenia, that are specialized in this field

Պատասխանել


  • ARMINE
  • BAREV CEZ,XNDRUM EM OGNEK INC XORHRDOV INCHPES KAROX EM ANEL?AXJIKS 5 TAREKAN E,AMUSNALUCVAC EM,YZYM EM POXEL EREXAYI ANUN@,EREXAN 2 AMSAKANIC ANVANVYM E AYN ANYNOV VOROV YZYM EM PASHTONAPES KOCHEL PASTATXTAYIN AYSINKN,,ARDARADATYTYAN NAXARARYTYUNN YXORDUM E DEPI XNAMAKALYTYAN HOGABARCYI TVAC HAMACAYNYTYAN DIMUMI HIMAN VRA,ISK GYUMRY HOGABARCYI XORHRDI NAXAGAN ANGRAGET E CHGITI INCH E GRELY EV HRAJARVYM E GREL INC YXORDYME GNAL PASTABANI MOT EV DATARANI MIJOCOV AYN ANEL,EREXAYI HOR HET KAP CHYNEM EV HAMACAYNYTYUN CHI TA,EREXAN YNI ANCNAGIR EV SAHMAN@ HATELY TYITVYTYUN ARANC HOR HAMACAYNYTYAN EL ORENKI SHRJANAKYM STACEL E HAYASTANI KAXAKACIYTYUN,HAYRN YKRAINAI KAXAKACI E,ERXAN CNVEL E LENINGRADYM,EREXAYIN JAMNAKIN CHGRANCELOV UKRAINAI DESPANATANN KAROXACAV STANAL HH KAXAKACI,ASACEK XNDREM KAROX ENK AYS HANGAMANK@ TEKUZ OGTAGORCELOV POXEL EREXAI ANYN@?KAM INCHPES KAROX EM AYN ANEL KANXAV SHNORHAKALYTYUN,ASEM VOR SHAT ANHRAJESHT E POXEL ANYN@ GREK INCH VOR MI TARBERAK LYCYM GONE,,,

Հարգելի Արմինե, կարգավորումը հետևյալն է. 1. Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ: 2. Մինչև 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ 4. Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝ ա) անվան, ազգանվան անբարեհնչունության. բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության. գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու. դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու. ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից. զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։ Այսինքն՝ Ձեր պարագայում կամ պետք է ունենաք հոր համաձայնությունը, կամ դիմեք խնամակալության և հոգաբարձության մարմնին: Նաև՝ անունը փոխելու համար թվարկված հիմնավորումներից մեկը պետք է անպայման առկա լինի: Այնուհետ արդեն դիմեք ՔԿԱԳ մաիմին՝ գրանցման համար: Անհիմն մերժում ստանալու դեպքում, իհարկե, կարող եք բողոքարկել արդյունքները:

Պատասխանել


  • Լարիսա
  • 5 տարի առաջ կատարված անհաջող վիրահատության պատճառով դարձել եմ հիվանդության հաշմանդամ՝ (4 տարի || կարգի, այս տարվանից ||| կարգի անժամկետ) ։ Այդ վիրահատությունից հետո առաջ են եկել բազում խնդիր ներ, որոնց թվում երկու երիկամներում մարջանաձև խոշոր քարեր ։ Դրանց հեռացումը խորհուրդ է տրվում կատարել վիրահատական միջամտության՝ պերկուտան նեֆրոստոլիթոտրիպսիայի եղանակով ,որի իրագործման համար անհրաժեշտ է բավականին մեծ գումար(մոտ 1500000-2000000 դրամ), որը ես ի վիճակի չեմ վճարել ։ Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ես կարող եմ այդ գումարները օրենքով պահանջել այն բժշկից, որի կատարած վիրահատությունից հետո ես դարձել եմ հաշմանդամ։

Հարգելի Լարիսա, պահանջը՝ հայցադիմումը, պետք է ներկայացնեք դատական կարգով՝ ընդհանուր իրավասության առաջին դատարան: Հայցադիմումը կազմելիս պետք է հենվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վնասի հատուցման մասին դրույթներով, հիմնավորել բժշկի մեղքը, պատճառական կապը վնասի առաջացման և նրա գործողությունների միջև: Կից ներկայացնում ենք նաև օգնող դրույթներ ՀՀ քաղ. օրենսգրքից: 1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը: 2. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: 3. Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք: 4. Քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամասային կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից և այլն:

Պատասխանել


  • Ոսկան
  • Ցանկանում եմ սկսել ընտանեկան փոքր բիզնես՝ կապված սննդի աըտադության հետ։ Խնդրում եմ պարզաբանել՝ ինչ կերպ պետք է գրանցվել հարհային մարմիններում' ինչ հարկատեսակներ են սահմանված?։ Խնդրում եմ ասել նաև թե ինչ պահանջներ են ներկայացվոըմ սանէպիդկայանի կողմից տվայալ տիպի արտադրություններին։

Հարգելի Ոսկան, ձեզ անհրաժեշտ է գրանցել ԱՁ կամ ընկերություն ՀՀ պետական ռեգիստրում։ Հարկման տեսակը կախված կլինի ձեր արտադրության կոնկրետ տեսակից և ծավալից։ Ինչ վերաբերվում է պահանջներին, ապա կարող եք դիմել ՀՀ սննդի անվտանգության տեսչություն հավելյալ տեղեկատվության համար կապված կոնկրետ ձեր արտադրության տեսակից։

Պատասխանել


  • Արթուր
  • Բարև Ձեզ։ մեքենայիս երկու անվադողերը Մարտունի-Վարդենիս ճանապարհին վնասվել են։ Երկուսն էլ պետք է դեն նետեմ, քանի որ նորոգման ենթակա չեն։ Ճանապարհը բավականին մութ էր, ճանապարհը խոնավ, տեսանելիությունը թույլ, փոսերն էլ չէին երևում։ Կա նաև վիդեոռեգիստրատորի տեսագրություն, փոսն ընկնելու պահը։ Հնարավոր է ? արդյոք, որպեսզի փոխատուցման պահանջով դիմեմ տվյալ հատվածի սպասարկող կազմակերպությանը, և որքան է հավանականութնունը, որ փոխհատուցման պահանջը կբավարարեն։ վնասի չափը կազմում է մոտավորապես 40000 դրամ։

Հարգելի Արթուր, Այո, հնարավոր է պահանջել։ Պետք է պարզել ում պատասխանատվության ներքո է գտնվում այդ ճանապարհը։ Դրանից հետո, պետք է դիմում ներկայացնել այդ պետական մարմնին։ Մերժելու դեպքում անհրաժեշտ է դիմել դատարան։ Դրական արդյունքի հավանականությունը 50% է։

Պատասխանել


  • Naira
  • Barev dzez es meqenayu daheka ynem shat vaxuc guygaharku hamar ev chen ashxarunm 2013 tv ic uji meje der ev kavelana hark@?

Հարգելի Նաիրա, այո, գույքահարկը կավելանա յուրաքանչյուր տարի։

Պատասխանել


  • Անուշ
  • Բարև Ձեզ։ խնդրում եմ մի հարցի պարզաբանում։ Կարող է կազմակերպությունը քաղաքացիաիրավական պայնանագիր կնքած անձին գործուղել և վճարել դրա համար։Շնորհակալություն։

Հարգելի Անուշ, այո, դա չի հակասում օրենսդրությանը։

Պատասխանել


  • Շուշան
  • Բարև Ձեզ, կասեք, խնդրում եմ, փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունների պահով զինվորականների համար ՀՀ օրենքն ինչ է սահմանել։

Հարգելի Շուշան, Զինվորականների համար ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է հետևյալ փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ. գույքահարկից ազատվում են` 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը. 2) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով: Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման. 3) պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:

Պատասխանել


  • Մանե
  • Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է արդյոք հնարավոր է, որ անչափահասը հրաժարվի իրեն որդեգրած ծնողներից և տեղափոխվի իր հարազատ հոր մոտ ։ Եվ կխնդրեյի մանրամասնել ինչպես է կատարվում այդ ամենը և ինչքան ժամանակում։

Հարգելի Մանե, անչափահասը չի կարող ինքնուրույն նման գործունեություններ իրականացնի։ Դրա համար անհրաժեշտ է, որպիսի հարազատ մայրը դիմի համապատասխան պետական մարմիններ։

Պատասխանել


  • Մանե
  • Ուսումնական կենտրոն բացելու համար պե՞տք է ԱՁ բացել։ Եվ հարկումն ինչպե՞ս է տեղի ունենում։

Հարգելի Մանե, այո պարտադիր է։ Իսկ հարկումը կախված է ձեր գործունեության ծավալներից։

Պատասխանել


  • Ռուզաննա
  • Բարև ձեզ։ Եթե տուժողը գումար չունի փաստաբան վարձելու համար, հնարավոր չէ՞ շահերը պաշտպանելուց հետո վճարել փաստաբանին։ Նամանավանդ եթե քրեական գործ է հարուցվել, և մեղավորները իրենց պատիժը ստացել են։ Հիմա քաղհայց պետք է ներկայացվի, որ վերադարցվի տուժողի աշպատավարձը, որը յուրացվել եր խաբեությամբ։ Շնորհակալ եմ։

Հարգելի Ռուզաննա, դա ձեր և փաստաբանի հայեցողությունից է կախված։

Պատասխանել


  • Էլմիրա
  • Բարև Ձեզ,մ հարցը հետևյալն է, եթե 2012 էվականից ԴԱՀԿ ունեմ և մինչև հւմա չեմ աշխատել և չեմ վճարել,դա շարունակվում է ուժի մեջ մնալ:

Հարգելի Էլմիրա, դա ճշտելու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԴԱՀԿ ծառայության հետ և կատարողից ճշտել։

Պատասխանել


  • Կարեն
  • եթե խանոթը,բնակարանը բանկում գրավադրված է հնարավոր է այդ անշարժ գույքի հետ առք ու վաճառքի գործարք

Հարգելի Կարեն, հնարավոր է, սակայն բանկի համաձայնությամբ: Հավելենք նաև, որ սեփականտերը փոխվելիս ևս բնակարանը շարունակելու է մնալ գրավադրված: Իսկ ձեռք բերողին պարտավոր եք տեղեկացնել այդ հանգամանքի մասին:

Պատասխանել


  • Anushavan
  • Barev dzez ayspisi mi harc ete es erashxavor em kanganc u gorcy gnum a dahky inj vor qartis gumar poxancen shxatvaarc qasshelu a tani ayt partyq

Հարգելի Անուշավան, այո, ձեր բոլոր հաշիվների վրա կարող է բռնագանձում տարածել։

Պատասխանել


  • Թեհմինե
  • Բարև Ձեզ: Արդյո՞ք ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը կարող է ՀՀ-ի կողմից տրված լիցենիզայով գործել նաև այլ պետությունը, օրինակ Վրաստան, ԼՂՀ...

Հարգելի Թեհմինե, ցավոք, ոչ:

Պատասխանել


  • Մարտիրոս
  • Գործատուն և աշխատողները ցանկանում են կնքել կոլեկտիվ պայմանագիր` աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված որոշակի հարցերի հիմնավորմամբ: (համաձայն պայմանագրի, աշխատողների աշխատավարձից օրինակ կգանձվի ամեն ամիս 0.5 տոկոսի չափով գումար, որը կուղղվի աշխատողների սոցիալ-մշակութային և այլ հարցերի լուծմանը կամ ինչ որ մի աշխատողի օգնությանը, Գործատուն ևս ընկերության միջոցներից իր կողմից կկատարի փոխանցում օրինակ 1 %)Պարտադիր է արդյոք այս պարագայում միանալ ճյուղային, տարածքային կառույցների կամ գործատուների միության և այլն: Կամ գրանցվել ինչ-որ մի տեղ, ստանալ փաստաթուղթ, թույլտվություն և այլն: Ասեմ որ ընկերությունը չի սնվում պետ բյուջեից :Ճիշտն ասած աշխատանքային օրենսգրքում կարդում եմ բայց չեմ կողմնորոշվում: Ուզում եմ դուք ավելի մատչելի և իրավական տեսանկյունից պարզաբանեք: Կանխավ շնորհակալություն

Հարգելի Մարտիրտոս, նախ աշխատանքային օրենսդրության սկզբունքներից է գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ԱԶԱՏՈՐԵՆ միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը): Բացի այդ՝ նույն օրենսգիրքն ամրագրում է, որ իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով գործատուները և աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ԱԶԱՏՈՐԵՆ միավորվել` ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ: Այսինքն՝ դուք պարտավոր չեք միանալ որևէ կառույցի: Անդրադառնանք նրան նաև, թե արդյո՞ք կնքված պայմանագիրը կտարածվի Ձեզ վրա, եթե չանդամակցեք արհմիությանը: Օրենքն ամրագրում է, որ ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագում է, եթե ներկայացուցիչը ներկայացնում է աշխատողների կեսից ավելիի կամքը: Նման ներկայացուցչության միջոցով ստանձնած ընդհանուր բնույթի պարտավորությունները պարտադիր են նաև կոլեկտիվի ներկայացուցչին հատուկ լիազորություններ չվերապահած բոլոր այն աշխատողների համար, ովքեր ստանձնած պարտավորությունների գործողության ոլորտում են: Իսկ աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը: Կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է այդ կազմակերպության բոլոր աշխատողների վրա: Ընդհանրացնելով նշենք, որ այն պարագայում, երբ կոլեկտիվ պայամանգիր կնքող աշխատողների ներկայացուցչությունը ներկայացնում է աշխատողների կեսից ավելիի շահերը /ստացել է նրանց հավանությունը իրենց ներկայացնելու համար/, ապա նրանց կնքած կոլեկտիվ պայմանագիրը կտարածվի նաև Ձեզ վրա: Եթե իհարկե պայամանգիրը կնքվի պատշաճ, օրենքով սահմանված կարգով: Այսպիսով՝ կարող եք չանդամակցել արհմիությանը, կարող եք անդամակցել, մասնակցել բանակցություններին, արտահայտել Ձեր տեսակետը:

Պատասխանել


  • Ashot
  • uzumei imanai yete yes jaranguciunem undunel mamais michev 6amis karam banki mamais hashiv pagem yev hanem gumar???yev yes eli expayr unem bayc expayrs anhayta korac

Հարգելի Աշոտ, ընթացակարգը հետևյալն է: 1. Անհրաժեշտ է վեց ամսվա ընթացքում ընդունել ժառանգությունը՞ 2. Ապա ստանալ ժառանգության վկայագիր: Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա: Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո: Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան: Այսինքն՝ Ձեր պարագայում, վկագայիր ստանալ և մահացածի սեփականությունը տնօրինել կարող եք վկայագիրը ստանալուց հետո: Դա լինում է վեց ամիս հետո ընդհանուր կանոնով: Իսկ բացառության մասին ևս նշել ենք: Դա, սակայն, նոտարի հայեցողության շրջանակներում է:

Պատասխանել


  • Henry
  • Hello. The most of the russsian law firms provide services like this, I’m giving a quote from other web page: 1. ‘’legal advice from professionals with profound and comprehensive knowledge of corporate and registration laws that will help you select a legal form and codes in accordance with your business objectives and goals; 2. necessary support at all stages of the registration procedure: you will have all necessary documents drafted correctly in compliance with all applicable requirements, while being involved in the registration procedure as little as possible; 3. your documents adjusted for both your current and future business needs with account of applicable legal requirements; 4. a choice of additional services to save your precious time: we will select a registered address and a bank for you, provide you with tax advice, and help organize and maintain proper bookkeeping’’. So I’m interested if your lawyers in Armenia can provide such services for my business in Armenia?

Yes, of course we have corporate lawyers in Armenia, who will help you with all of these matters.

Պատասխանել


  • Eliza Antonyan
  • Հինգ տարի անընդմեջ "Հատուկ կարիքով երեխաների համայնքային կենտրոն"ում աշխատել եմ որպես հոգեբան, ստացել եմ աշխատավարձ,սակայն սոց վճարի փոխարեն ինձնից գանձել են եկամտահարկ Այժմ թոշակի անցնելու կապակցությամբ այդ տարիները ստաժ չեն հաշվրկում ,ինչպես վարվել........Կանխավ շնորհակալ եմ

Հարգելի Էլիզա, օրենքն ամրագրում է, որ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են. 1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու, այդ թվում` 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները. 2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից. 3) զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի). 4) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Բացի այդ՝ մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե` 1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և ստացել է աշխատավարձ. 2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և վճարել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար): Իսկ 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝ 1) անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ). 2) անձը վճարել է եկամտային հարկ: Այս կանոնները համեմատելով Ձեր աշխատանքային տարիների, թվականների ժամանակահատվածի հետ՝ կարող եք հասկանալ, թե որ ժամանակահատվածն է Ձեր դեպքում համարվում ստաժ:

Պատասխանել


  • Գևորգ
  • Բարև ձեզ ես գրել էի ձեզ բնակարանի նվիրատվության հետ կապված, կխնդրեի կրկնեք արդյոք կարող է եղբայրը նվիրել եղբորը բնակարանի իր մասնաբաժինը այն դեպքում երբ համասեփականատեր մյուս տան անդամները Հայաստանում չեն։Հայրը,մայրը և մյուս եղբայրը։ Ընդանուր 5 հոգի,երեքը Հայաստանում չեն։

Հարգելի Գևորգ, գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): Օրենքը նաև ամրագրում է, որ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն: Այսինքն՝ Ձեր պարագայում խոսքը, ենթադրում ենք, բաժնային սեփականության մասին է: Անցնենք հաջորդ հարցին. բաժինների չափը: Օրենքն ամրագրում է, որ բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Սրա միջոցով կարող եք հասկանալ Ձեր բաժնի չափը: Այժմ օտարման մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ամրագրում է, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները: Ձեզ այս կանոնները վերաբերելի չեն, քանի որ հատուցելի օտարում չեք կատարում, այլ կատարում եք նվիրատվություն: Հետևաբար՝ մյուս սեփականատերերին տեղեկացնելու, նրանց համաձայնությունը ստանալու կարիք ևս չունեք:

Պատասխանել


  • Gevorg
  • Բարև ձեզ ես գրել էի բնակարանի իմ մասնաբաժինը նվիրատվության մասին,որ գործարքը կուզենայի կատարեցինք կադաստրում առանց նոտարի,սակայն պատասխանեցին որ կա պետական որոշում 2012 թվ. որը թույլ չի տալիս կատարել նմանատիպ գործարքներ։ Աշխատակցի խոսքով որոշմանը կարող էի ծանոթանալ cadastre.am կայքի որոշումներ բաժնում։ Ձեր տված պատասխանը և կադաստրի աշխատակցի պատասխանը բավականին իրարամերժ էին։Կխնդրեի մեկ անգամ ևս պարզաբանենք մասնագիտորենպ

Հարգելի Գևորգ, խնդրում ենք պարզաբանել, ընդհանուր սեփականության մեջ ձեր բաժինը սահմանված է, թե ոչ։ Դա էական նշանակություն ունի։

Պատասխանել


  • Anushavsn
  • Barev zez vor xndrem kadeq inz es im @ntaniqov uzumem hrajarvem hayastani qaxaqaciutyunic ev meknem rusastan darnam russastani qaxaqaci inz incha petq anel vortexic petqa sksem.

Հարգելի Անուշավան, նախ և առաջ, անհրաժեշտ է ճշտել, արդյո՞ք հիմքեր ունեք ստանալու ՌԴ քաղաքացիություն։

Պատասխանել


  • Գևորգ
  • Բարև ձեզ , 1996թ. ես շուկայի տարացքում իմ գումարով կառուցել եմ տվել կրպակ ,որը կառուցել են շուկայի տնօրինության կողմից վարձաց շինարարները։ Ես գումարը վճարել եմ շուլայի տնօրինությանը ,որը ինձ հանձնե է կիսակառուց՝ առանց ապկիների կրպակ։Հիմա շուկայի տնօրինությունը ինձ պատասխանում է որ եթե ես ուզում եմ լքել շուկայի տարացքը ես պեք է հավագեմ իմ իմ շինմատերիալները և լգեմ շուկայի տարածքը, բայց ես ճշտել եմ որ շուկայի տնօրինությունը ինձ պետք է փոխհատուցի, խնդրում եմ օգնեք ։

Հարգելի Գևորգ, ի՞նչ փաստաթղթեր ունեք ձեր տրամադրության տակ։ Նաև խնդրում ենք ավելի մանրամասն նկարագրել իրավիճակը։

Պատասխանել


  • Armen
  • Shnorakalem harcis patasxanelu hamar ev evs mek harc ayo amysnalucutyan masine xosq@ ayd jamanak kin@ unecele sirekan mek hoqi ev nran karoxen zrkel mayrakan iravunqneric patcharabanelov te anbaroyakane ? Chi exel brnutyun erexaneri handep ev nman urish patchar chka

Հարգելի Արմեն, միայն սիրեկան ունենալը հիմք չի ծնողական իրավունքներից զրկելու համար։

Պատասխանել


  • Գագիկ
  • Բարև ձեզ, օրենքն ազգային ժողովն ընդունեց հետո, երբ է ուժի մեջ մտնելու, կոնկրետ, աջ ղեկերի մասով,մարտի 13 ին սպասվող հարցի մասին է

Հարգելի Գագիկ, այդ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում /arlis.am/հրապարակելու միջոցով:

Պատասխանել


  • Armen
  • Barev dzez kaseq vor depqum karoxen moric vercnel erexanerin anchapahas?

Եթե դուք նկատի ունեք մորը ծնողական իրավունքներից զրկելը, ապա այն կարող է տեղի ունենալ, եթե նա չի կատարում իր ծնողական պարտականությունները, ինչպես նաև այն դեպքում, եթե, օրինակ, բռնություն է գործադրում իր երեխայի նկակտմամբ։ Իսկ եթե դուք նկատի ունեք, թե ամուսնալուծության դեպքում ում մոտ կսահմանվի երեխայի բնակության վայրը, ապա այդ հարցը դատարանի կողմից որոշվում է մի շարք հանգամանքները հաշվի առնելով։ Սակայն, որպես կանոն, նախապատվությունը տրվում է մորը։

Պատասխանել


  • Gayane
  • Hargeli iravaban, mek harc unem. Ete tan sepakanutyan grquyki mej grvac en im amusnu, skesrayris ev skesrojs anunner@, apa kaseq nranq handisanum en guyqi sepakanater te voch. Ev ardyoq nrancic vorevice mek@ guyq@ vacharelu kam ktakelu iravunq uni? Kanxav shnorhakalutyun.

Եթե անձի անուն ազգանունը նշված է սեփականության վկայականում, ապա նա հանդիսանում է այդ գույքի սեփականատեր։ Ձեր դեպքում, ըստ էության, նշված անձինք հանդիսանում են համասեփականատերեր։ Յուրաքանչյուրը նրանցիծ իրավունք ունի ինքյուրույն որոշելու իր բքաժնեմասի ճակատագիրը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Այսպես, եթե կտակի համար պետք չի մնացած սեփականատերերի համաձայնությունը, ապա բաժնեմասը վաճառելու դեպքում մնացած համասեփականատերերը ունեն գնելու նախապատվության իրավունք։

Պատասխանել


  • Մերի
  • Բարև Ձեզ, եթե մարդը չի աշխատում, բայց ամշարժ գույքի սեփականատերա, կարող են իրեն ճանաչել սնանկ։

Ողջույն հարգելի Մերի, Եթե անձի պարտավորության չափը գերազանցում է իր ունեցած ակտիվները մեկ միլիոն և ավելի դրամով, ապա այո՝ անձը կարող է սնանկ ճանաչվել:

Պատասխանել


  • Աննա
  • Ֆուք իմ հարցին պատասխանեցիք։ Շնորհակալ եմ։ Հարցից հարց։ Ամուսնալուծության դեպքում ասեցիք պարտքերը և ունեցվածքը կիսվում են։ Իսկ դատարանը երբ այդպես որոշում է ինչ ժամանակահատվածում պետք է պարտքը մարվի կասեք? Հարկադրաբար է լինելո թե կարող է ամուսինս ներկայացնի որ աշխատանք չունի ու երկարատև ձգվի

Կախված է դատաքննության ընթացքից : Վճարման ենթակա պարտավորությունների տեսակից և դրանց մարման ժամկետներից:

Պատասխանել


  • Նելլի
  • Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է մի հարց։ Ասեք խնդրեմ, եթե տունը նվիրատվություն է արվել կնոջը(ամուսնու կողմից) ամուսնու` բանկին պարտքի դիմաց դատարանը կարող է արդյոք տունը կամ տնից որևէ գույք բռնագրավել? Ամուսինը գրանցված է տվյալ բնակարանում, բայց նվիրատվությամբ միակ սեփականատերը կինն է, արդյոք դատարանը կարող է ինչ որ բան տնից բռնագրավել, թե ամուսինը սնանկ կճանաչվի?

Սնանկության վարույթի շրջանակներում սնանկության կառավարիչը կարող է վիճարկել այդ թվում նաև որոշակի վաղեմությամբ կատարված գույքի օտարման անհատույց գործարքները

Պատասխանել


  • Jack
  • papiks vaxuc mahacel e, ev tuny ir anunov e u minc hima jarangutyun chi bacvel. tuny im anunov dzevakerpelu hamar inch petq e anem,

Անհրաժեշտ է հասկանալ թե ինչ ժառանգներ կան և արդյոք դուք հանդիսանում եք ժառանգ թե ոչ:

Պատասխանել


  • Алёша
  • Հարգելի իրավաբան եթե ստացվել է շինարարության թույլտվություն քաղաքապետարանից ու կառուցվել է առևտրի սրահը ու 10 տարի մինչ մահը պատշաճ մուծվել է հողահարկ ։ այնուհետև ում անունով եղել է նա մահացել է։ արդյոք կարող են տան անդամներից որևէ մեկը շարունակել նրա կիսատ գործողությունը այսինքն սեփականացնել։ եթե այո ապա պետք է սեփականացնել միայն հողը ըստ ծավալի քառակուսիմետրի թե՞ մեր կառուցած շինությունն էլ հողի հետ իր հերթին պետք է սեփականացվի։

Հարգելի Ալյոշա, ձեր հարցին հստակ պատասխան տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ձեր փաստաթղթերը։

Պատասխանել


  • Gexecik
  • Barev dzez, cankanum em amusnalucvel, inchpes karox em canotanal ayd gorc@ntacin?

Ողջույն Գեղեցիկ, կարող եք այցելել մեր գրասենյակ Օրբելի Եղբայրների 45 և ստանալ իրավաբանական աջակցություն։

Պատասխանել


  • Ast.
  • Հարգելի իրավաբաններ: Ամուսինս աշխատում է որպես էլեկտրիկ X կազմակերպությունում` 8 ժամյա գրաֆիկով: Ելնելով գործի բնույթից օրական 8 ժամյա զբաղվածություն չունի, այսինքն պետք է թերություն լինի որ սարքի, սակայն աշխատատեղում է: Ասացեք խնդրեմ նրան հասնում է վտանգավոր աշխատանքի համար հավելյալ վճարում: Շնորհակալություն

Հարգելի Աստ, դա կախված է ձեր ամուսնու աշխատանքային պայմանագրի դրույթներից։ Աշխատանքային օրենսգրքը հատուկ պահանջ չի սահմանում այդ մասով։

Պատասխանել


  • Արտակ
  • Ուսանող եմ , Ծառայել եմ ՀՀ ԶՈՒ ,հիմա սովորում եմ 2 կուրսում անվճար ( ունեմ ընդամենը մեկ առարկայից լիկվիդ ( չեմ ստացել միջանկյալ քննությունը և դրա հաջորդողը և մեկ անգամ եմ վերահանձնել ու կրկին չեմ ստացել դրական արդյունք։ Հիմա ինձ դեկանիտից ասում են որ ես եթե մյուս վերահանձնումը կրկին չստանամ դրական գնահատական ապա արդեն դուրս կմնամ ինստիտուտից ։ Քանի անգամ իրավունք ունեմ վերահանձնել ??? Եվ հնարավոր է մեկ առարկայից դուրս մնալ ինստիտուտից ?? Շնորհակալություն

Հարգելի Արտակ, այո, հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերվում է վերահանձնելու հնարավորություններին, ապա դա կարգավորվում է ԲՈՒՀ-ի ներքին իրավական ակտերով (կանոնադրության, և այլն)։ Սովորաբար 2 անամ հնարավորություն ունեք վերահանձնել քննությունը։

Պատասխանել


  • Գևորգ
  • Բարև ձեզ՝ ես գրել էի ձեզ անշարժ գույքի մասնաբաժնի նվիրատվության հետ կապված։ Այցելեցի նոտարի և կադաստր,պատասխանեցին որ բոլոր սեփականատերերի համաձայնությունը պետկա,պլյուս մոտ 80.000 դրամ։ Կխնդրեի պարզաբանենք։

Եթե ձեզ մոտ առաջացել են նմանատիպ հարցեր ապա պարզաբանում պետք է ուղեիք հենց նոտարից։ Իսկ ինչ վերաբերվում է բուն հարցերին, ապա մասնաբաժնի նվիրատվութան համար բոլոր մնացած բաժնետերերի համաձայնությունը պետք չի և նմն պահանջը ոչ իրավաչափ է (եթե իհիարկե դուք ամեն ինչ ճիշտ եք բացատրել)։ Ինչ վերաբերվում է ծառայության արժեքին, ապա այն բաղկացած է պետական տուրքից և նոտարական ծառայության վճարից, իսկ վերջինս ֆիքսված չէ, հետևաբար նոտարը ինքն է սահմանում ծառայության արժեքը։

Պատասխանել


  • Armen
  • Barev Dzez Hartsis Duq patasxane eiq, vor petq e tsanotanal payamanagrerin, inchpes karogh em paymanagrer@ Dzez nerkayatsnel?

Մոտենալ մեր գրասենյակ՝ Օրբելի Եղբայրներ 45 և բերել Ձեզ հետ առկա փաստաթղթերը։

Պատասխանել


  • Гриша Налчаджян
  • ашхател эм варорд чем стацел ашхатаварц орекан мнацац чнчин екамутов ашхател енк чен вчарум патчарабанелов те банавор амацайнутюн уненк ..Банавор хоскн карох э @ндунвел оринакан

Ձեզ հետ պետք է կնքվեր գրավոր աշխատանքային պայմանագիր և սահմանվեր մինիմալ աշխատավարձին հավասարաչափ կամ ավելի բարձր աշխատավարձ։ Իսկ եթե դա չի արվել, ապա գործատուն խախտում է օրենքը։

Պատասխանել


  • Մարինե
  • Мар Ине Բարև ձեզ:Խնդրում եմ պատասխանել,արդյոք կա Նոտարական գրասենյակների գործարքների գնացուցակ:Եթե կա,ինչու այն փակցված չէ տեսանելի տեղում:Շնորհակալություն:

Հարգելի Մարինե, այո, կառավարությունը իր որոշմամբ սահմանել է գնացուցակ։ Դա իրավական ակտ է և հրապարակված է եղել իրավական ակտերի հրապարակման կարգին համապատասխան։

Պատասխանել


  • Larisa
  • Barev dzez.Es uzum ei imanal vorqan e amenanvazaguyn aliment@?

Ողջույն հարգելի Լարիսա, ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից՝ 10000 դրամից Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը. բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը. գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը:

Պատասխանել


  • Armine
  • Barev dzez knereq im axjike es tari septemberin lranuma 6 tarekan es uzum em iran 7 tarekanich dproch tam .es unem dra iravunqe te voch ete chachaxi dproch es partavorem tuganq vcharem chgnalu depqum?

Հարգելի Արմինե, Համապատասխան մարմինների կողմից տեսականորեն դա կարող է դիտվել որպես երեխայի կարիքների անտեսում։

Պատասխանել


  • Arminka
  • Barev dez nerecheq es unem 2 erexa meke 5 tarekan miuse 1 es aprum em skesuris het inqe dialezi hivanda 2kargi hasmandam es chem stanum entanekan npast vori patchare tane uneq granchach avti neqena .inch koqneq imanam inchoes dasavorem entanekan npast es aprum em anapahov entaniqum taxapes shnorakal em.

Որպեսզի դուք ստանաք ընտանեկան նպաստ, ապա պետք է ունենաք օրենքով սահմնաված համապատասխան միավորներ։ Իսկ այդ միավորները որոշվում է օրենքով սահմանված մի շարք պայմաններով, որոնց դուք պետք է համապատասխանեք։ Կարող ենք խորհուրդ տալ փորձել կրկին դիմել տարածքային ձեր բաժինը։

Պատասխանել


  • Aaaa
  • Հայաստանում կա որևէ օրենք ցանցային մարկետինգը արգելող՞ եթե ոչ ապա ինչպես է այդ դաշտը կարգաորվում ինչպես պտի հարկվեն այդ գործունեությամբ զբաղվող մարդիկ՞

Այդ ոլորտում հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ։ Ինչ վերաբերվում է հարկման, ապա դա կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին համապատասխան։

Պատասխանել


  • ԱՆՆԱ
  • Բարև Ձեզ:Ես արդեն 8 տարի միևնույն հիմնարկությունում աշխատում եմ որպես դասախոս: Սակայն ամեն տարի ինձ հետ կնքում են 10 ամսով աշխատանքային պայմանագիր, պատճառը արձակուրդային չտալն է,:Ինչպես նաև չեմ ստանում 2 անգամ հատկացվող պարգևավճարները,պատճառաբանում են,որ ներքին կանոնադրության համաձայն չես կարող ստանալ, քանի որ 6 ամսվա աշխատող չես: Ուզում եմ նշել նաև, որ իմ պարապվող դասաժամերի ժամաքանակը 2անգամ շատ է 1դրույքաչափ նախատեսված ժամաքանակից,իսկ վարձատրությունը'1 դրույքաչափի կեսը: Պատճառաբա նությունը,որ ես չեմ համարվում հիմնական աշխատող, իսկ ներքին կանոնադրության համաձայն վարձատրությունը որոշվում է այդպես: Խնդրում եմ հարգելի իրավաբան,բացատրեք ,արդյոք իրավունք ունեն իմ հետ այդպես վարվելու,այդ ամենը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին թե ոչ: Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Հարգելի Աննա, արձակուրդային ձեզ ամեն դեպքում պետք է վճարեն։ Իսկ մնացած հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել կանոնադրությունը։ Նշենք նաև, որ ցավոք սրտի գործատուն սահմանափակված չէ ձեզ հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքելու առումով։

Պատասխանել


  • Գոռ
  • Ինչնա պատճառը որ չեք պատասխանում հարցիս՞ ու ոչ միայն իմ հարցը այլ նաև նկատեցի որ մեկ ու մեջ եք պատասխանում ինչու՞

Իրավաբան 24 թիմը շատ ծանրաբեռնված է: Մենք ստանում ենք բազմաթիվ հարցեր, բացի այդ՝ մեր փաստաբաններն ունեն մի շարք գործեր իրենց վարույթերում: Բոլոր հարցերին պատշաճ պատասխան տալու համար պահանջվում է որոշակի ժամանակ: Հետևեք մեր ֆորումին, և անկասկած մոտ ժամանակներում կստանաք Ձեր հարցի պատասխանը: Իսկ հրատապ խորհրդատվություն ստանալու համար կարող այցելել մեր գրասենյակ, որը գտնվում է Օրբելի Եղբայրների 45 հասցեում։

Պատասխանել


  • Աննա
  • Բարև Ձեզ։ Ամուսնության ընթացքու կա ձեռք բերված բնակարան և նոտարով հաստատված թուղթ որ ամուսինը բաժին չունի տվյալ բնակարանից։ Այդ բնակարանը գրավի տակ է և վարկը կնոջ անունով է։ Այդ վարկի կեսով գնվել է մեքենա ամուսնու անունով։ Իսկ մնացածը մարվել են պարտքերը։ զույգը գտնվուն է Ռուսաստանում որտեղ պարզվել է որ ամուսինը դավաճանել է կան հեռախոսազանգի տվյալները ուրիշ ոչինչ։ ամուսնալուծության դեպքում ինչ է լինելու վարկի մեքենայի հետ։ Տան հետ պարզ է ամեն ինչ։ Կա նաև երեխա։

Բարև Ձեզ հարգելի Աննա, քանի որ հստակ չեք նշել, թե այն ինչ թուղթ է, որի համաձայն ամուսինը բաժին չունի տվյալ բնակարանից, ենթադրում ենք, որ առկա է ամուսնական պայմանագիր։ Այդ պարագայում պայմանագրով սահմանված կարգով է նրանց միջև բաշխվելու գույքը: Ինչ վերաբերվում է վարկին և ավտոմեքենային, ապա թե պարտքերը և թե ունեցվածքը նույնպես պետք է կիսվի ամուսինների միջև։ Ինչ վերաբերում է երեխայի իրավունքների պատշպանությանը, ապա կարող հնարավոր է պահանջել ալիմենտներ:

Պատասխանել


  • Hsmik
  • inchpes grancel sepakanutyan iravunk hamatex sepakanutyan mahacac andami poxaren ete maghacox@ xort mayr e

Սեփականատիրոջ մահվան պահից 6 ամսվա ընթացքում անրաժեշտ է ներկայանալ նոտարի մոտ։ Խորթ զավակը ունի ժառանգելու հավասար իրավունքներ իր հերթին այլ ժառանգների հետ։

Պատասխանել


  • Սուսաննա
  • Բարև Ձեզ Չորս տարի առաջ հայրս մահացել է ավտովթարից, յոթ-ութ ամիս անց քրոջս կողմից դատարան հայց է եղել իրավահաջորդ ճանաչվել և պրզվել է,որ մահից մեկ տարի առաջ հայրսկտակ է թողել, որով իր գուքը տվել է որդուս:Դատարանը ոչ մի կերպ «արժանահավատ» չի համարում այն փաստը, որ մենք տղայիս հետ տեղյակ չենք եղել կտակի գոյության մասին:Եթե իմանայինք անմիջապես օրեքի ուժով կստանաինք մեր հասանալիքը առանց քաշքշուքի: Խնդրում եմ ասեք ինչպես կարող եմ «արժանահավատ» կերպով բացատրել դատարանին,որ կտակի մասին չենք իմացել,որովհետև հայրս մեզ ոչինչ չի ասել...կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի Սուսաննա, ըստ էության ձեր որդին և բոլոր առաջին հերթի ժառանգները եթե գիտեին, որ չկա կտակ, պետք է դիմեին ըստ օրենքի ժառանգությունը ընդունելու համար։ Եթե դիմելիք, ապա կիմանալիք, որ առկա է կտակ։ Դատարանը հավանաբար հենց այս փաստարկն է բերում։ Սակայն դուք կարող եք Ձեր տեսակետը հիմնավորել այն փաստարկով, որ փաստացի տիրապետել եք գույքը, եթե իհարկե դա արել եք: Եվ եթե տիրապետել եք, ապա նաև ըստ օրենքի ընդունել եք ժառանգությունը, այսինքն՝ պատշաճ կատարել եք Ձեր պարտականությունները:

Պատասխանել


  • Արմինե
  • Բարեվ ձեզ կխնդրեի պատասխանել .դիմացի մեքենան արգելակել է և տեղի է ունեցել շղթայական վթար իմ մեքենան եղել է 2 րդը ինձանից հետո ևս մեկը հիմա իմ մեքենանի վրա կար տաքսու րեկլամներ բայց ապպա չունեի որպես տաքսի և այդ պահին էլ աշխատանքի մեջ չէի,ապպան ինձ փողհատուցեց քանի որ իմ մեղավորությունն այդտեղ չկար հիմա անցել է 5 ամիս և ապպան որոշել է ինչ ինչ պատճառներով հետ պահանջել տված գումարը և ոչ միայն նաև դիմացի մեքենաի ծաղսնել հետը արդյոք իմ իրավունքները չի ոտնահարվում և ինչ կարող եմ անել այս դեպքում շնորհակալությոն

Եթե ապահովագրական գործակալությունը հիմնավոր կասկած ունի, որ դուք վարել եք մեքենան, որպես տաքսի և համապատասխան կարգով չեք ապահովագրել, ապա նրա մոտ կարող է առաջանալ հետադարձ պահանջի իրավունք և նա կարող է հետ պահանջել ձեզ վճարված գումարը։ Եթե որոշման հետ համաձայն չեք, կարող եք բողոքել տարբեր մարմինները, օրինակ՝ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ ապահովագրական բյուրո։

Պատասխանել


  • Լուսի
  • Ինքնակամով տնտեսավարման եղանակով, բազմաբնակարան շենք կարող է կառուցվել և կառուցապատողը շենքը սարքելուց հետո երբ պետք է հանձնի և եթե չի հանձնում ինչպես պահանջ ներկայացնել որ հանձնի Շնորհակալ եմ

Հարգելի Լուսի, խնդրում ենք հարցը ձևակերպել ավելի հասկանալի: Ի՞նչ նկատի ունեք ասելով ՛՛ինքնակամով՛՛, ՛՛տնտեսվարման եղանակով՛՛:

Պատասխանել


  • Ալյոշա
  • Բարև Ձեզ հարգելի իրավաբան։ Հարցս հետևյալն է։ շինությունը որը տատուս անվամբ էր նրա մահից հետո ուզում եմ փոխել իմ անունով և սեփականացնել ինքնակամ կառույցը ։ քաղաքապետարանի քաղշին բաժինում ասացին որ առք ու վաճառք պետք է կատարվի նոտարի մոտ ։ իմ հարցին թե եթե ժառանգ ճանաչվեմ նոր սեփականացնեմ ասեց էդ դեպքում 80 000 դրամ այստեղ ավել կմուծես բացի մյուս վճարներից։ ասացեք խնդրեմ որքանով է օրինական գույքային և հողային քառակուսի մետրի դիմաց վճարներից բացի 80 000 դ մուծելը եթե ժառանգության ընդունելուց հետո դիմեմ և ինչի գույքի առք ու վաճառք ձևակերպեմ չէ որ գույքը իմն է ստացվում է ես ինքս ինձանից գույք եմ առնում՞ ։ իմ կարծիքով ես մենակ պիտի սեփականացնեմ հողը և վճարեմ յուրաքանչյուր ք/մ համար տվեք պարզաբանում խնդրեմ։

Հարգելի Ալյոշա, ընդհանուր առմամբ Ձեր նկարագրածը մի փոքր անհասկանալի է, գուցե փաստեր կան, որ մոռացել եք ասել, և դրանք կարևոր են ամբողջական պատկեր ստանալու համար: Այդուահնդերձ Ձեզ ներկայացնենք այն ինստիտուտների կարգավորումները, որ կիրառելի են Ձեր պարագայում: Նախ ժառանգությունը՝ ժառանգությունը պետք է ընդունել մահվանից վեց ամիս անց /ընդունել կարող եք թե նոտարին դիմելով, թե փաստացի տիրապետելով/: Եթե սահմանված ժամկետում ընդունել եք ժառանգությունը, ապա պետական գրանցման հետ կապված խնդիրներ չեք ունենա: Եթե ոչ՝ ապա Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ իրավաբանական օգնություն: Ինչ վերաբերում է ինքնակամ կառույցին, ապա ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը: Այսինքն՝ օրինականացման գործընաց կարող եք սկսել միայն սեփականաշնորհելուց հետո:

Պատասխանել


  • Armen
  • Barev dzez knereq mi harc unem ete hnaravora patasxaneq ...menq @ntaniqum 4 hoqienq ev bolors sepakanaterenq tan@ ev unenq et mi tun@ ev dataran@ uzuma tun@ dni achurdi ayn patcharov vor exbayrs mi @nkerytyan@ partqe 1.5 milion dram vori hamar arten datvele ev azatvel ...uzumem imanal nranq iravunq unen tun@ dnel achurdi ev vacharel ? Ev hnaravora mijamtel ev xangarel vor chdnen achurdi ?kanxav shnorakalutyun...ev ete klini ev duq karoxeq anel kmotikanam dzeZ

Ըստ ձեր պատմածի, այո, ձեր տունը կարող է աճուրդի դրվել։ Օրենքը սահմանում է, որ բռնագանձում չի կարող տարածվել միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Սակայն սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:

Պատասխանել


  • Լիլիթ
  • Բարև ձեզ։Հարցս հետևյաջլն է։ VTB բանկից 70000 դրամ վարկ եմ վերցրել և չեմ մարել։Հիմա պարտքս դաիձել է 500000։ Ոնց վարվեմ, ինչ անեմ։

Հարգելի Լիլիթ, կարող ենք խորհուրդ տալ փորձել բանկի հետ բանակցային գործընթաց սկսել, տարաժամկետել վճարումները կամ նվազեցնել տոկոսները: Սակայն դա բանկի հայեցողության շրջանակներում է զիջել կամ չզիջելը:

Պատասխանել


  • Մելինե
  • Հարգելի մասնագետներ,,,ուզում եմ իմանալ թե օրենքն ինչպես է կարգավորում հարցը: խնդրում եմ ասեք գյուղատնտեսական մթերքների անալիզներ կատարող մասնագետին (օգտագործվում է քիմիական նյութեր) հասնում է արդյոք լրացուցիչ արձակուրդ՝ բացի իր 20 կամ 24 աշխ. օր արձակուրդից և արդյոք նման մասնագետը աշխատելու է լրիվ թե ոչ լրիվ աշխատաժամանակով : Մինչև պայմանագրի կնքումը ուզում եմ տեղեկացված լինել: Խնդրում եմ եթե հնարավոր է տալ օրենքի կամ որոշման համարը :Շնորհակալություն

Հարգելի Մելինե, ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է` 1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին. 2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին. 3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշման համարն է 11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն, այստեղ կծանոթանաք այդ ցանկի հետ: Իսկ աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

Պատասխանել


  • Alice
  • Hello! I'm a content writer in RepatArmenia and they gave me a special code to contact one of your specialists to get some legal info but I couldn't find where to put it. Thank you

Hello Alice, you can get in touch with our lawyers 24/7 by this phone nubmer +374 44 24 00 24 or +374 12 24 24 24

Պատասխանել


  • Kristina
  • Barev dzez,axjiks cnvel e Tbilisium ,es miaynak mayr em ,isk axjkas cnndakan vkayakanum grancel en sxal hayranun...Aseq xndrum em inchpes e hnaravor Hayastanum poxel cnndyan vkayakani mej grancvac sxal hayranun@???

Հարգելի Քրիստինա, եթե գրանցումն արել եք այնտեղի հյուպատոսական հիմնարկների միջոցով, այստեղ կարող եք փոփոխել, քանի որ տվյալները պահպանվում են ՀՀ ՔԿԱԳ մարմնում: Իսկ եթե այնտեղի ՔԿԱԳ մարմնում, ապա այստեղ նորից գրանցել կամ փոփոխել հնարավոր չէ:

Պատասխանել


  • Արա
  • Բարև Ձեզ: Տրված հարցին ի՞նչ ժամկետում եք պատասխանում. ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով ենք ստանալու արդեն տրված հարցի պատասխանը: Շնորհակալություն, կարևոր գործ եք ձեռնարկել:

Հարգելի Արա, հարցերին պատասխանում ենք հնարավորինս շուտ, հետևեք էջին պարբերաբար: Պատասխանը տեղադրվում է հենց Ձեր հարցի ներքևի հատվածում: Ձեզ ևս շնորհակալություն:

Պատասխանել


  • Գոռ
  • ՀՀ բանկերից մեկում 1 ամիս անվճար պրակտիկա անցելուց հետո պիտի քննություն տայի անցնեի աշխատանքի, սակայն 1 ամիսը լրանալուց հետո քննության նշանակված օրվանից 2 օր առաջ զանգեցին ասեցին անվտանգության պետից մերժում ենք ստացել չենք կարող շարունակել Ձեր հետ, ես ել ասեցի բա եթե կար նման հարցում անվտանգությունից սկզբից անեիք ինչի համար 1 ամիս հաճախեմ մասնաճյուղ հետո նոր ասեք, ավելացրեց որ վրիպումա տեղի ունեցել ներողություն ենք խնդրում: Հիմա կարող եմ դատարանով փոխհատուցում պահանջեմ բանկից?:

Հարգելի Գոռ, ոչ, ցավոք սրտի չեք կարող:

Պատասխանել


  • Mane
  • Barev dzez, amusnacac em 28 tari, unem 3 erexa, arden 15 tari e erexaneri hayr@ aprum e urish knoj het, uni etexa, es 8- 9 tari e durs em ekel erexaneri het skesuris tanic, chunem aprelu tex, isk skesurs asum e, vor ir tunn e, chi hasnum mez vochinch, bnakaran@ kooperativ e, es aid tan@ unem 26-27 tarva grancum

Հարգելի Մանե, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի բաժանում կարող եք իրականացնել, եթե օրենքով սահմանված կարգով գրանցված է եղել ամուսնությունը: Այդ պարագայում կարող եք ամունսալուծվել և օրենքի պահանջներով շարժվելով բաժանել գույքը: Ներկայացնենք օրենքի կարգավորումները՝ 1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է: 2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: 3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է: 4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով: Այնուհետ անդրադառնանք նաև ալիմենտների ինստիտուտին: Եթե ամուսնությունը գրանցված է կամ գոնե հայրությունը ճանաչված, ապա նաև կարող եք պահանջել ալիմենտներ: Հակառակ պարագայում կարող եք դիմել՝ հայրությունը դատական կարգով որոշելու համար: Օրենքն ամրագրում է, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։

Պատասխանել


  • Մարատ
  • Բարև Ձեզ. Ինձ երկու անգամ տուգանել են Տիգրան Մեծ-Քրիստափորի խաչմերուկի տեսախցիկները` մայթին ոչ զուգահեռ կանգնելու համար: Բայց էդտեղ էլի մեքենաներ կային այդպես կանգնած, ԵՐԹևԵԿԵԼԻ մասին բացարձակ չեմ խոչընդոտել: Արդյոք ճիշտ են տուգանել?

Հարգելի Մարատ, օրենքի կարգավորումը հետևյալն է. տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այիսնքն՝ Ձեր պարագայում, եթե առկա են վարչական ակտի կյաացումը հիմնավորող ապացույցներ, եթե այդտեղ ակնհայտ երևում է, որ չկա որևէ նշան, որը թույլատրում է նաև ոչ զուագհեռ կայանումը, ապա տուգանքն իրավաչափ է:

Պատասխանել


  • Գայանե
  • Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է նվիրատվության ու ժառանգության հերթականությունն ու ծախսը։ Կարող եք օգնել

Հարգելի Գայանե, Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է ձևակերպված: Նվիրատվությունն իրականացվում է համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով, եթե խոսքը գնում է անշարժ գույքի նվիրատվության մասին, ապա անհրաեշտ է պայմանագիրը վավերացնել նոտարական կարգով և իրականացնել իրավունքների պետական գրանցում կադաստրում: ԱՎելի կարճ տարբերակ կարող ենք առաջարկել միանգամից կադաստրում տիպային պայմանագիր կնքելն ու միանգամից պետական գրանցում իրականացնելը: Ինչ վերաբերում է ժառանգությանը, ապա անհրաժեշտ է մահվանից վեց ամսվա ընթացքում դիմել համապատասխան նոտարին՝ ժառանգությունն ընդունելու համար: Ապա վեց ամիսը լրանալուն պես Ձեր դիմումի հիման վրա նոտարը տալիս է ժառանգության վկայագիր: Եթե առկա է անշարժ գույք, կամ շարժական գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա այնուհետ անհրաժեշտ է իրականացնել նաև պետական գրանցումը:

Պատասխանել


  • Նարինե
  • Բարև ձեզ, ես միայնակ մայր եմ և ունեմ զույգ բալիկներ, որոնք 5 տարեկան են։ Կցանկանայի տեղեկանալ իմ իրավունքների մասին։

Հարգելի Նարինե, նախկինում գոյություն ուներ նպաստի առանձին տեսակ միայնակ մայրերի համար, սակայն այժմ այն, ցավոք, առկա չէ:

Պատասխանել


  • Անի
  • 2018 թվականի հուլիս ամսին մեր շենքի ետնամասում կատարվեց դանակահարություն, կազմվեց քրեական գործ, իմ ամբողջ ընտանիքը տեղափոխվեց հիվանդանոց, ներառյալ՝ ես: Ունեցել եմ ցնցում, մի շարք սալջարդեր դեմքիս և մարմնիս տարբեր հատվածներում/հարվածել են և հայրը բահով և տղան բռունցքներով, այդ ամենը արձանագրված է հիվանդանոցում բացված պատմության մեջ/, սակայն հակառակ բժշկի պնդման հրաժարվել եմ ստացիոնար բուժումից ընտանիքիս անդամներին խնամելու պատճառով,կատարվել է վիրահատություն / եղել է երեք դանակի հարված՝ մեկը որովայնային շրջանում, երկուսը ոտքին/, հետվիրահատական շրջանում եղել են շատ լուրջ բարդություններ..., այս ամենը ֆիքսված է փաստաթղթերով: Դեպքի օրը ոստիկանությունից կանչեցին ցուցմունք տալու և քանի, որ քիչ թե շատ միայն ես էի ոնքի վրա, ներկայացա ու պատմեցի կատարվածի մասին: Իրականացվեց բժշկափորձագիտական քննություն, շատ տարօրինակ ձևով եղբորս՝ որը 2 ամիս հիվանդանոցում գտնվելով ստացել է ստացիոնար բուժում /մինչ օրս բուժումը շարունակվում է/ կրել է շատ մեծ թե հոգեբանական թե բարոյական դժվարություններ,ինչպես նաև նյութական /հասկանալի է 2 ամիս հիվանդանոցում գտնվելը/ վիճակը գնահատվել է միջին ծանրության: Բահով գլխին հարվածի հետևանքով 88 ամյա հայրս ունեցել է գիտակցության կորուստ, հետազոտման արդյունքում պարզվեց՝ ուղեղի ցնցում, մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր /մինչ օրս հետևանքները զգացնել են տալիս/: Այս ամենի հեղինակը հայր և որդի են / հայրը հարվածում էր բահով , իսկ դանակահարողը 20 ամյա որդին էր, որը խուսափելով զինվորական ծառայությունից զբաղվում է նման արարքներով, քանի որ փողատեր և իրեն ՛՛լավ տղա՛՛ հռչակած հոր ՛՛լավ տղա՛՛ խաղացող մեկն է/: Այս ամենը՝ ըստ իս տարիներ շարունակ պլանավորած դիտավորյալ կյանքին վտագ հասցնելու փորձ էր, կան բոլոր նախադրյալները՝ անհրաժեշտության դեպքում կարող եմ մանրամասնել: Նշեմ նաև, որ այդ հանցագործներին /դա միանշանակ համակցված հանցագործություն էր/ ձերբակալել են հենց դեպքի օրը, սակայն խափանման միջոցը ընտրելով ստորագրությունը ազատ են արձակել: Ու հիմա հայր և որդի շատ հպարտ, ազատ ման են գալիս և շարունակում պրովակացիոն գործողություններ կատարել, նաև սովորեցնում են այլ մարդկանց՝ հատկապես անչափահասների կատարել հրահրող խուլիգանական արարքներ: Ինչպես նշեցի կազմվել է քրեական գործ, սակայն մինչ օրս հավուր պատշաճի ընթացք չի տրվում և ենթադրվում է, որ հնարավոր է իրականացված համաներման արդյունքում այդ հանցագործները չպատժվեն: Խնդրում եմ խորհուրդ տալ ինչ անել, ում դիմել, որ այս գործը տեղաշարժ լինի և ստանա արդարացի լուծում,մենք կրել ենք և բարոյական և նյութական վնաս և մինչև հիմա էլ կրում ենք, իսկ այդ հանցագործները իրենց համար հպարտ քայլում են ազատության մեջ, որովհետև փողատեր և քրեածին շրջապատ ունեցողներ են: խնդրում եմ խորհուրդ տալ ինչպես վարվել այս իրավիճակում և ինչ անել, ում դիմել այս հարցին արդարացի լուծում տալու համար, չէ որ անպատժելիությունը բերում է կրկնահանցագործության, վտանգված է իմ ընտանիքի անվտանգությունը, այդ ես զգում եմ գրեթե ամեն օր: Տեղեկացնեմ նաև, որ այս հանցագործ արարքը կատարվել է 40 տարուց ավել հայրիկիս կողմից մշակված այգուն տիրանալու համար, ասեմ նաև, որ այդ հանցագործ ընտանիքը այս շենքում բնակաություն է հաստատել 20 տարի առաջ՝ շենքի բակում կառուցել է մեկից ավելի ավտոմեքենա կայանելու համար ավտոտնակ, իսկ շենքի ետնամասում, հենց մեր այգու հարևանությամբ կառուցել է մի ահռելի շինություն իր հողակտորով, որը վարձակալության պայմաններով տվել է ինչ որ պարային ստուդիայի, շենքում ունի 2 բնակարան, 2՝ դարձրած երևի 4 և առանձին 4 սենյականոց, վերջինս նույնպես տրված է վարձակալության: Այսքանով չբավարարվելով փորձում են հանցավոր քայլերով /քանի, որ փողատեր են/ տիրանալ մեր այգուն, ասեմ նաև որ բազմիցս և ինքը և իր երեխաները փորձել են 40 տարիների ընթացքում տնկած և մշակված ծառերը չորացնել,նրանց վրա քիմիկատներ լցնելով: /Ինձ մոտ կա այդ քիմիկատներով հողի նմուշը/: 3-4 տարի պարբերաբար պրովակացիոն արարքներ հրահրելու /նաև ծանոթ և անծանոթ՝ հատկապես շենքի անչափահաս երեխաների միջոցով մեր հանդեպ թշնամանք սերմանելով/ և իր նպատակին չհասնելու արդյունքում էլ կատարեցին այս հանցագործությունը: Հարգելի իրավաբաններ , հուսամ, որ կկողմնորոշեք ինձ իմ հետագա քայլերում: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի Անի, հասկանալու համար, թե ինչ խախտումներ են եղել, անհրաժեշտ է ծանոթանալ քրեական գործի նյութերին ամբողջապես: Առաջին փուլով՝ քրեական գործ հարուցելու մասին որոշմանը: Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում: 2. Երկրորդը՝ որպես մեղադրալ ներգրավելու մասին որոշումը և այլն: Իմացեք նաև Ձեր իրավունքները: Տուժողը, իրավունք ունի` 1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին. 2) տալ ցուցմունքներ. 3) տալ բացատրություններ. 4) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար. 5) հայտնել բացարկներ. 6) հարուցել միջնորդություններ. 7) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ. 8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է և դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները. 9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ. 10) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին. 11) իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը. 12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը. 13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ. 14) առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ. 15) օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը. 16) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը. 17) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները. 18) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները: Նաև Ձեզ խորհուրդ կտայինք ունենալ փաստաբան /քրեական գործերով փաստաբան/, կամ գոնե՝ իրավաբան-ներկայացուցիչ, ով կներկայացներ Ձեր՝ որպես տուժողների շահերը:

Պատասխանել


  • Աղավնի
  • Բարև Ձեզ։Եթե ես ՍՊԸ եմ վերցրել եմ վարձակալությամբ տարածք ՍՊԸ _ից ;կարո՞ղ եմ ես էլ վարձով տալ մի հատված ուրիշի։Շնորհակալությու

Հարգելի Աղավնի, եթե դա նախատեսված է ձեր վարձակալության պայմանագրով, ապա այո։ Օրենքը ձեզ չի սահմանափակում։

Պատասխանել


  • Ruzan
  • Barev dzez! Harevan@ mtel e im pak tan dak,ktrel e kaxnu 20-25 tarva cari 28-30 cm bun@ ev hast chuxer@ bakun toxnelov barak chuxer@.Vostikanutyun@ gorc e harucel QOG 185 hotvacov ev ci chanachun harevanis gorcoxutyunner@ naev goxutyun,patcarabsnelov vor harevans haytararel e te im char@ vnasel e ir pat@ vori vra chak e arachace \ chunenalov voch mi himq aytpisi haytararutyam hamar\.Kaseq es inch piti dzernarkem vorpisi nra gorcoxutyunner@ vorakvi goxutyun

Հարգելի Ռուզան, դուք կարող եք միջնորդություն ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին պահանջելով փոփոխել արարքի որակումը։ Վարույթ իրականացնող մարմնի մերժման դեպքում կարող եք դիմել վերահսկող դատախազին։

Պատասխանել


  • Արա
  • Բարև Ձեզ: Բանկերը ՀԿ-ից պահանջում են իր հիմնադիր անդամների անձնագրերի ու սոցքարտերի պատճենները՝ ըստ օրենքի և կանոնակարգի: Մեր ՀԿ կանոնադրությունում, նաև անցած տարվա վերագրանցումից հետո, վարկ վերցնելու որևէ միտում չի ներառված: Ընդհակառակը, բանկից մենք պիտի զգուշանանք, վստահության երաշխիքներ պահանջենք, քանի որ մեր դրամաշնորհներն ու նվիրաբերումները նրանց միջոցով պիտի մեզ հասնի: Բանկը չի բացատրում անդամների փաստաթղթերը պահանջելու իր պահանջը այլ կերպ, քան օրենքի պահանջը կատարելը: Եթե կարելի է, եթե հնարավոր է, խնդրում ենք տալ օրենքի ՀԿ-ի հետ առնչվող այդ պահանջի իրավացիությունը. ինչի՞ համար է բանկին պետք ՀԿ անդամի փաստաթուղթը, երբ նա ոչ մասնակից է, ոչ բաժնետեր. այդպիսի կարգավիճակ ՀԿ-ում սահմանված չէ, և ոչ էլ ունի բանկային գործարք կատարելու լիազորություն կամ իրավասություն: Նախապես՝ շնորհակալություն:

Հարգելի Արա, ամենայն հավանականությամբ բանկը պահանջում է այդ տվյալները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի դրույթները կատարելու նպատակով։

Պատասխանել


  • Anushavan
  • Բարև ձեզ․․ ինձ մի հարց է հետաքրքրում ․․ ինձ կարող եք ասել․ Ա/Ձ-ն կարող է գործընկեր լինել ՍՊԸ-ի հետ ․․․եվ ինձ կարող եք խորուրդ տալ ԻՏ ոլորտում եթե ունեմ 5 աշխատող ետ դեպքում կարող եմ որպես Ա/Ձ գրանցվել

Հարգելի Անուշավան, Այո Ա/Ձ-ն կարող է լինել ՍՊԸ-ի գործընկեր։ Ինչ վերաբերվում է 5 աշխատողի դեպքում Ա/Ձ գրանցելու հնարավորությանը, ապա օրենքը չի արգելում դա։

Պատասխանել


  • Սոկրատ
  • Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, 16 տարին լրացած քաղաքացին կարո՞ղ է իր անունով բացել հասարակական կազմակերպություն, և նաև նույն տարիքի անձիք անդամակցեն։

Ոչ հարգելի Սոկրատ

Պատասխանել


  • Գևորգ Մկրտչյան
  • Բարև Ձեզ, ունեմ հետևյալ հարցը: Եթե ես պայմանագիր եմ կնքում ՍՊԸ-ի հետ որոշակի ծառայությունների մատուցման համար, կատարում եմ 100 տոկոս կանխավճար: ՍՊԸ-ի ղեկավարը և բաժնետերը չկատարելով խոստացած ծառայությունները, տնօրինում է իմ գումարը իր հայեցողությամբ (օրինակ ՍՊԸ-ի վարկերն է մուծում), այնուհետև դուրս է քալիս ՍՊԸ-ի կազմից և նորը բացում: Ես դատի եմ տալիս հին ՍՊԸ-ին և շահում դատը, բայց պարզվում է, որ այդ ՍՊԸ-ին որևէ գույք չունի և ես չեմ կարողանում հետ ստանալ իմ գումարը: Արդյո՞ք ՍՊԸ-ի ղեկավարի գործողությունները բնութագրվում են քրեական օրենսգրքի 179 հոդվածով (յուրացում) կամ/և 192-194 հոդվածներով (կանխամտածված և կեղծ սնանկություն): Ոստիկանությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել, ասելով, որ եթե կա պայմանագիր, ուրեմն դա քաղաքացիական գործ է և արդեն դատ եղել է այդ գործով: Շնորհակալություն:

Հարգելի Գևորգ, Ձեր նկարագրած իրավիճակը բավականին վիճելի է։ Ամեն դեպքում եթե ոստիկանությունը հրաժարվում է հարուցել քրեական գործ այդ դեպքի կապակցությամբ, ապա կարող եք քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը բողոքարկել վերահսկող դատախազին։

Պատասխանել


  • Emma
  • Barev dzez,xndrum em asek inc inch orenk ka,hetevyal harce lucum stanalu hamar.Unenk harevannere voronk jame23.00ic sharunakum en axmkel namanavand erexan vore 6tarekan e,harvacner patin,samokat kshelu cayne,bxavocner,koshiki cayner,cnoxe vocgmi!erp nkatoxutyun chi anum erexayin,de irenkel en nuin kerp varvum.Xosel em. Acatrel em,vochmi ardyunk lti viravorankner en hnchel im hasceyin henc taxayin vostikani nerkayutyamb,bazmativ angam dimum em grel vostikanutyun shurj 3 tari e taxayine vochinch chi anum,kanch em tvel 1.02hamarov,zangic nor 3 shabat anc en xosel bnakchi het,sakayyn vochmi popoxutyun,vostikanutyune asum e ,pokr erexa e vochinch chenk karox anel.Bayc erexan 6 tarekan e,ev gitakic,mi te cnoxe patasxanatvutyun chi krum erexayi hamar.Xndrum em asek inchpes karox em lucel ays xndire,inch orenkner kan cnoxin patasxanatvutyan entarkelu?

Հարգելի Էմմա, ձեր նկարագրած իրավիճակը կարգավորվում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 180 հոդվածով, որով սահմանվում է լռությունը խախտելու համար պատասխանատվությունը։

Պատասխանել


  • Արամ
  • Barev dzez. Nerqevum kar mi harc vor@ indz el er hetaqrqir, sakayn patasxan chuner. Dprocum erexan kotrel e dzerq@ EV es inqnuruyn em katarel bujman caxser@. Karox em dprocic vnasi poxhatucum pahanjel, the petq e dimem na ararutyun, shnorhakalutyun.

Մինչև 18 տարեկան անձանց ոսկրի ցանկացած կոտրվածքի դեպքում բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար անկախ այն հանգամանքից, թե որտեղ է երեխան ստացել կոտրվածքէ դպրոցում, մանկապարտեզում, թե փողոցում։ Դուք չպետք է վճարեիք դրա համար։ Իսկ եթե վճարել եք, ապա ետ պահանջեք ձեր վճարածը սկզբից այն բուժ հաստատությունից, որտեղ դիմել եք, իսկ եթե նրան չհամաձայնվեն, ապա դիմեք առողջապահության նախարարություն և մեջբերեք ՀՀ առողջապահության նախարարի 18․10․2013թ․ թիվ 65-Ն հրամանը, մասնավորապես թիվ 2 հավելվածի, առաջին կետի երկրորդ ենթակետը։ Բնականաբար, եթե կատարել եք վճարումներ, ապա պետք է ներկայացնեք նաև ձեր վճարումները հաստատող փաստաթղթերը։

Պատասխանել


  • Լևոն Ասլանյան
  • Հարգելիներս հարցս վերաբերվում է էլեկտրոնային տիրույթին:Տարբեր տեսակ մարդիկ կարողանում են Ֆեյսբուքում մեզ անպատվել,օրենքով ինչ հերթականությամբ պիտի պաշտպանեմ իմ իրավունքները,ոնց է հերթականությունը

Դուք կարող եք օրենքով սահմանվածկարգով դիմել դատարան Ձեզ վիրավորած անձի դեմ՝ հրակարապային ներողություն խնդրելու և փոխհատուցում ստանալու պահանջով: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է փաստաբան, ով կներկայացնի Ձեր շահերը դատարանում:

Պատասխանել


  • Մարիամ Շոլինյան
  • Հրատարակչություններից մեկը 2003 թվականից տպագրում է իմ գիրքը և վաճառում ողջ աշխարհով մեկ: Տարիներ առաջ պայմանագիր կնքելիս համաձայնության չեկանք ու այդպես էլ հետամուտ չեղա հարցի լուծմանը: Կնքված պայմանագիր չունենք, նա ինքնագլուխ տպում և վաճառում է: Ինչ կարող եմ անել այսօրվա դրությամբ: Շնորհակալություն

Դուք կարող եք պաշտպանել Ձեր հեղինակային իրավունքները դատական կարգով՝ պահանջելով փոխհատուցումն և խախտման դադարեցում: Սակայն, անհրաժեշտ է ուսումնասիրել առկա բոլոր նյութերը Ձեզ վերջնական պատասխան տալու համար: Ամեն դեպքում, դատարան դիմելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի փաստաբան:

Պատասխանել


  • Արմեն
  • Բարև Ձեզ Աղետի գոտում որպես անօթևանի 2000թ-ին կնքվել է 25 տարի մարման ժամկետով հիպոտեքային պայմանագիր 3000000 ՀՀ դրամ բնակարան կառուցելու համար: Պայմանագիրը խախտել են միակողմանիորեն և չեն հատկացրել գումարի մեկ երրորդից ավելին` պատճառաբանելով, որ այն հատկացնող բանկը սնանակացել է : 2008թին կատարվել է հատկացված գումարի նվիրատվություն, կազմավել է նվիրատվության պայմանագիր ֆինանսների նախարարության կողմից , սակայն փաստաթղթում նշված է , որպես նվիրատվություն ողջ գումարը, չհատկացված, չստացված գումարը այդ պայմանագրում նշված չէ : Ինչ կարգ է գործում այս դեպքում? Խնդրում եմ ուղղորդել թե ինչպես կարելի է ստանալ այդ գումարը: Ավելացնեմ նաև , որ հիպոթեքային պայմանագրում նախատեսված գումարը պետական միջոցներից է եղել, սակայն ինչպես նշեցի այն մեզ փուլ առ փուլ հատկացրել է սեփականություն հանդիսացող բանկ ինչպես մեզ հայտնի է : Շնորհակալություն

Սպառիչ պատասխան տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել կնքված պայմանագրերը և ծանոթանալ դրնց բովանդակությանը:

Պատասխանել


  • Լիլիթ
  • Երեխաներս ծնվելուց համաձայնվել եմ որ հայրը հայրությունը ճանաչի հիմա առանց դատական պրոցեսի կարող եմ հայրությունից զրկեմ թե ոչ ասեմ որ զաքսավորված չեմ ու նա Հայաստանի քաղաքացի չի

Եթե նա իսկապես հանդիսանում է երեխայի կենսաբանական հայրը, ապա վերջինիս կարող եք զրկել ծնողական իրվունքներից բացառապես դատական կարգով, համապատասան հիմքերի առկայության դեպքում: Իսկ եթե անձը երեխայի կենսաբանական հայրը չէ, այլ ուղղակի հաշվառվել է որպես հայր, ապա անհրաժեշտ է վիճարկել վերջինիս հայրությունը դատական կարգով:

Պատասխանել


  • Արմեն
  • Բարև ձեզ, հնարավոր է արդյոք կազմակերպության մեկ ստորաբաժանում աշխատի 6 օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեկ այլ ստորաբաժանում 5 օրյա? Խնդրում եմ նաև հաշվի առնել, որ 5 օրյա աշխատող ստորաբաժանումը աշխատում է թունաքիմիկատների հետ : Կանխավ շնորհակալություն

Այո, հնարավոր է՝ կախված նրանից, թե ինչ աշխատանքային պայմանագիր է կնքվել աշխատողների հետ: Աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է կողմերի կոմից պայմանագիրը կնքելիս:

Պատասխանել


  • Arevik
  • .Nerecek incpes karoxem hasvel anapahovutyan miavor@.ev erkrort harcs kani ankam karoxes tarekan bankic Akra vercnel

Անապահովության միավորի հաշվարկը կատարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Աքռայից տեղեկանք վերցնելն անվճար է առաջին անգամը, հաջորդ անգամների համար Ձեզնից արդեն կգանձվի գումար՝ տեղեկանքը տրամադրելու համար:

Պատասխանել


  • ՄԱՐԻԱՄ ՓԱՆՈՅԱՆ
  • Բարի օր։ Կարող եմ բաժանորդագրվել ձեր կայքում?

Ողջույն հարգելի Մարիամ, մեր կայքից Դուք կարող եք գնել Հավաստագիր և մեկ տարվա ընթացքում ստանալ շուրջօրյա իրավաբանական աջակցություն մեր մասնագետների կողմից։ Սակագնային պլանների հետ կարող եք ծանոթանալ ՓԱԹԵԹՆԵՐ բաժնում։

Պատասխանել


  • Մարի
  • Խնդրում եմ ասեք ճիշտ է վարվել արդյոք գործատուն: Մարդը աշխատում է հիմնարկում, այնուհետև նրա աշխատանքի հաստիքը դառնում է համայնքային ծառայողի հաստիք: Մարդը ազատվում է աշխատանքից , թափուր աշխատատեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու են այդ աշխատանքի համար դիմած բազմաթիվ մարդիկ: Նախկին աշխատողը ընդունվում է որպես ժ/պ և մասնակցում մրցույթին ընդհանուր հիմունքներով:

Ողջույն հարգելի Մարի, Ձեր նկարագրած իրավիճակում որևէ իրավախախտում չկա։

Պատասխանել


  • Մարի
  • Խնդրում եմ ասեք, Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի որ թվականի հրատարակումն է ուժի մեջ:

Ողջույն հարգելի Մարի, Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքը ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին և բոլոր փոփոխություններով տեղադրված է arlis.am կայքում:

Պատասխանել


  • Էմմա Մուրադյան
  • Բառև ձեզ. Ունենք արհեստանոցի տարածք, որը 2002թ-ից հաշվառված է եղել մի մարդու անունով ով չսեփականաշնորհելով տարածքը մահացել է 2003թ-ին. 2016թ-ին կնոջ մահից հետո ամբողջ ունեցվածքը ժառանգվել է որդուն, որը 2002թվից մինչ օրս օգտագործում է այդ տարածքը: Արհեստանոցը դուրս է մնացել ժառանգությունից սեփականության գրքույկ չունենալու պատճառով : Ինչպես կարող է որդին ձեռք բերել սեփականության իրավունք տվյալ տարածքի նկատմամբ և համարվել ժառանգորդ:

Եթե տարածքի սեփականատեր եղել է հայրը ապա, մահից հետո տարածքը պետք է անցներ ժառանգներին, որոնք դիմում են ներկայացրել նոտարին:Եթե դիմում նոտարին չի ներկայացվել, սակայն տարածքը փաստացի տիրապետվել է ժառանգի կոմից, ապա ժառանգության ընդունումը պետք է ճանաչվի դատարանի կողմից: Անհրաժեշտ ՝՝ ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Պատասխանել


  • Աստղիկ-Անի
  • Անչափ շնորհակալություններ, որ Դուք կաք, ինչ հրաշք կայք եք ստեղծել ու ինչ մեծ պատասխանատվությամբ եք աշխատում: Լավագույն մասնագետներ, միայն գովեստի եք արժանի: Ձեզ կանաչ ճանապարհ, հաջողություններ

Ամբողջ թիմով շնորհակալ ենք Ձեզ մեր աշխատանքը գնահատելու համար։

Պատասխանել


  • Armine
  • Inch hetaqrqira erexu pox kdarna te voch es unem 2 anchapas erexa u chem stanum entanekan npast vori patchare tane unenq granchach avti neqena kam azdum e meqenan entanekan npast stanalu hamar es shat unem npast stanalu kariqe tanun unenq 2 kargi hasmandam hivand amusnus mayre.

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: 2019 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր է: Եթե Ձեր միավորը գնահատվել է 30-ից բարձր, ապա նպաստ ստանալու իրավունք ունեք:

Պատասխանել


  • Tigran
  • Barev dzez exbayrs 9 tarekanum gna rusastan cnndakanov u hima amusnacela erexaner uni kine qaxaqaciya rusastanum....uzuma het ga hayastan anjnagir stana.. harcs patasxanatvutyanb kentarkvi te voch

Հարգելի Տիգրան, այն դեպքում եթե Ձեր եղբոր 27 տարին լրացել է մինչև 2017 թ. դեկտեմբերի 1, ապա նա կարող է վճարել օրենքով սահմանված գումարը և ազատվել քրեական հետապնդումից, այլ պարագայում նա հավանաբար կենթարկվի քրեական պատասխանատվության։ Ցանկացած պարագայում Ձեր եղբոյրը անհրաժեշտ է պրոֆեսիոնալ իրավաբանական աջակցություն, որպեսզի կարողանա խուսափել վերոնշյալ պատասխանատվությունից և պաշտպանել իրա շահերը։

Պատասխանել


  • Alex
  • Hello. It's interesting for me the details about trademark registration in Armenia. If i want to register my trademark to protect my brand quickly, can I apply to your lawers in Armenia. Thank you in advance

Of course. Our lawers will tell what kind of documents and information are required for trademark registration in Armenia, what is the best strategy if you suspect someone is infringing your trademark, and finally they will also file an application to register a trademark.

Պատասխանել


  • Անի
  • Շուտով լրանում է 140 օրը ինչ գտնվում եմ անաշխատունակության մեջ: Եվ դեռ էլի 40 օր բժշկի ասելով մնալու եմ նույն կարգավիճակում : Հիվանդությունս մասնագիտական չէ և ոչ էլ աշխատանքային խողման պատճառով է: Լսել եմ, որ 140 օրը լրանալուց հետո Գործատուն ցանկանում է ազատել ինձ աշխատանքից` տալով արձակման նպաստ, վերջնահաշվարկ: Հարցս հետևյալն է` 1. Գործատուն կարող է ինձ լավություն անել և չազատել աշխատանքից մինչև բժշկական եզրակացությունը:Ասեմ, որ բժշկական եզրակացությամբ հաստատ չեմ էլ կարող աշխատել իմ աշխատանքում: 2. Ծանուցման ժամկետը լրանալու ընթացքում (42 օր) էլի կվճարեն ինձ անաշխատունակության գումար 3. Քանի ինձ չեն ազատել աշխատանքից` միայն ծանուցել են, իմ հաստիքում կարող են նոր աշխատող ընդունել հիմնական: Կանխավ շնորհակալություն օգնության համար

Հարգելի Անի, 1. Այո, կարող է։ Օրենքը որևէ ձև չի կաշկանդում նրան։ 2. Ծանուցման մեջ նշվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը։ Մինչ այդ ձեզ վճարվելու է անաշխատունակության գումար։ 3. Այո, կարող են։

Պատասխանել


  • Արտեմ
  • Բարև ձեզ իմ հարցը այսպիսին է 4 տարի առաջ ես հրաժարվեցի իմ երեխայից գրեցի հրաժարական հիմա ուզում եմ իմանալ արդյոք կարող եմ իմ հայրական իրավունքները վերականգնել ասեմ դատը կայացել է Ուկրաինայում

Հարգելի Արտեմ, Ձեր հարցը կարգավորվում է Ուկրաինայի օրենսդրությամբ։ Մենք տրամադրում ենք խորհրդատվություն միայն ՀՀ օրենսդրության վերաբերյալ։

Պատասխանել


  • Lili
  • Barev dzez uzum em imanal notar@ karox e tramadrel miasnakan texekank vot tan vra voch mi kalanq chka, mer tun@ notarov hastatel en bayv der kadastric vkayakan chenk vercrel

Հարգելի Լիլի, Այո, նոտարը կարող է տրամադրել միասնական տեղեկանք։

Պատասխանել


  • Ասյա Հակոբյան
  • Բարև Ձեզ։ Հարցս էսպիսին է՝ ՊՈԱԿ-Ի նախկին հաշվապահը սխալմամբ չի ուղարկել 2018թ. ի հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի ևասոց վճարի հաշվետվությունը, սակայն բանկային փոխանցումը արվել է։ 2019թ ին նոր հաշվապահ է նշանակվել և հունվարի 17- ին ստացվել է ծանուցում, որը ՊԵԿԸ ուղարկել է դեկտեմբերի12-ին ։ Այդ օրերի համար ՊՈԱԿԸ տուգանվել է 200000 դրամ։ Հարց կարողէ բողոքարկել ՊՈԱԿԸ նամակի ուշ ստանալը ։Շնորհակալություն

Հարգելի Ասյա, կարող է բողոքարկվել, բայց Ձեր դեպքում բողոքարկումը որևէ արդյունք չի բերի։

Պատասխանել


  • VIRAB
  • Բարև ձեզ եթե բանկը չի զիճում ու վոչմի համաձաինության չի գալիս իրա նպատակը միաին տունը մեր ձեռքից վերցնելնե ինչ կարողենք անել ում դիմենք

Հարգելի Վիրաբ, Ձեր պարագայում որևէ բան անել հնարավոր չէ։ Հաշտության գնալը բանկի իրավունքն է, ոչ թե պարտավորությունը։

Պատասխանել


  • Anna
  • Բարև Ձեզ կարող եք ասել եթե հայրը գտնվում է արտերկրում ու չկա ոչ մի տեղեկություն,բայց ալիմենտ ժամանակ առ ժամանակ մուծվում է,կարող ենք զրկել հայրական իրավունքից,որպես անհայտ բացակա ճանաչելով

Հարգելի Աննա, Ոչ, դա հիմք չի կարող հանդիսանալ ծնողական իրավունքից զրկելու համար։

Պատասխանել


  • Kristina
  • Barev Dzez menq 2014 tv.hosanqi hashvich chunenq elektriki patcharov 3 amsva hamar240000 Dr.partqa GRE amen amis avel grelov hasav etqan u ekan hashvich@ hanecin pahanjecinq hashvich@ vir tan tanenq laboratorial stugelu ardyoq aydqan menq ogtagorcelenq the voch bayc chtvecin asacin hashvich@ merna dzer@ chi vor tanq menq ktanenq he to boxoqecinq Erevan glxavor cancel elektrikib ashxatanqic heracrin bayc partq@ toxecin mez vra met tun@ ka5 anchapahas erexa u menq vochinch chenq karoxanum anel partq@ asacin marvels gnacinq elektrpcanc asecin mez not ka dzer paryq@ cuyce talis piti vchareq mtela hamakargich vochinch chenq karox anel kam 80000vcharwq mnacac@ jamanakacuycov es mi qani or araj gnacinq vor jamanakacuyc kapenq bayc charwcin asacin 120000 vchari u harevanneri vra ekac tuganqnern u partqer@ vor ogtagorceleq bayc daela et elektrik@ miacre u mi amsum 10000 partqa GRE noric anjate u es Chen haskanum inchi piti @ndanrapes menq mucum anenq eye vochmi TeX et partqer@ cuyc chu talis voch bankum voch pochtayum menak elektrocancum u xndrumem mi xoehurd tveq inch karelie anel naxapes shnorakalutyun

Հարգելի Քրիստինա, Ձեր պարագայում արժի գրավոր դիմում գրել ՀԷՑ-ին, նկարագրելով մանրամասն իրավիճակը և պահանջելով տեղեկատվություն Ձեր պարտքի գոյացման վերաբերյալ։ Եթե դա արդյունք չտվեց, ապա արժի դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Պատասխանել


  • Syuzi
  • Barev dzez..anorinakan shinutyune arvel ev heto hamapatasxan pastatxtere nerkayacvel qaxaqapetaran,,ayntexic namakner ekele vor zbaxvumen ayd harcerov,,asem vor mi qani amise bnakvumenq ayd tan@..bolor pastatxtere nerkayacvac e bayc gorcarq chi arvum ..hnaravore vor iranq chen zbaxvum ayd harcerov ?te da bolorine verabervum vor voch mi gorcarq chka arayjm?

Հարգելի Սյուզի, որպիսի կարողանանք Ձեզ հստակ պատասխան տանք պետք է ուսումնասիրենք Ձեր տանը վերաբերվող փաստաթղթերը։ Այժմ կարող ենք խորհուրդ կրկին գրավոր դիմում ներկայացնեք պահանջելով պարզաբանել թե ձեր գործը որ փուլում է։

Պատասխանել


  • Շուշան
  • Բարև Ձեզ։ Հարադիր աշախատողը տունը վաճառելա բնակարանում եղելա BAXI բայց հարկադիր աշխատողը ոչ զգուշացրելա որ դա գույքագրված է և ոչ էլ վրան պլոմբա եղել որ դա ես իրավունք չուբեմ հաբելու։ Հիմա ես յանել եմ իսկ նրանք ինձանից պահանջում են BAXI-ի համակարգը։ Նարնք իիավեւնք ունեն իմ վրա գործ հարուցել??

Հարգելի Շուշան Հարկադիրի կողմից նման պահանջ ներկայացնելը ոչ իրավաչափ է։

Պատասխանել


  • Anna
  • Barev dzez.. unenq aporini shinutyun 2006 tvakanin e karucvel kisakaruyc e. 2006in henc tuganvel enq aporini shinararutan hamar vori verberyal ka pastatuxt ,dranic heto 2006in eli dimel enq sepakanashnorhman hamar uxarkel en chapagrman pastatxter@ evs kan(ayd jamanak miayn qaxaqapetaranner zbaxvum ayd harcerov)topahanuyti vcharman andoragir@ evs unenq, heto nerqin kargov uxarkel en spaselu aysinqn merjum chunenq pastatxatavorvac. Shat haytararutyunneric heto vor erkrum iravichak e poxvel ev karox enq dimel aporini shinutyunner@ orinakanacnelu hamar dimecinq ev stacanq merjum qani vor shinutyun@ kisakaruyc e chenq karox sepakanacnel patcharabanutyamb. Hima kaseq inch tarberak ka stanalu tekuz tuyltvutyun ayd shinutyun@ avartin hascnelu ev sepakanashnorhelu? Ete orensdroren chka nman haskacutyun vor kisakaruyc@ karox enq sepakanacnel,isk ete pordzenq avartin hascnel ktuganvenq ev kqanden inch anenq ays iravichakum? Xndrum em uxordel u ete petq e pastabani ognutyam lucum tanq ays harcin.mail.ru

Հարգելի Աննա, կարող եք զանգահարել մեզ (012)24 24 24 հեռախոսահամարով և մեր փաստաբանները կուսումնասիրեն ձեր փաստաթղթերը և կօգնեն Ձեզ։

Պատասխանել


  • Mariam
  • Barev dzes es unem partavorutyunner bankeri ev varkayin kazmakerputyunneri het bayc chem karoxanum vcharel inch e linum nman depqum chunem nayev sepakanutyun aprum em Vard ov naxapes shnorhakalutyun

Հարգելի Մարիամ, պարտավորություններ չկատարելու դեպքում բանկը իրավասու է դիմել դատարան գումարի բռնագանձման պահանջով։ Այն դեպքում եթե Դուք չունեք շարժական կամ անշարժ գույք ապա Հարկադիր կատարողը կարող է արգելանք դնել բանկերում առկա Ձեզ պատկանող դրամական միջոցների վրա, եթե նրանք բավարար չեն բանկը կամ Հարկադիր կատարողը իրավունք ունի դիմել դատարան Ձեզ սնանկ ճանաչելու պահանջով։

Պատասխանել


  • hasmik
  • hamatex sepakanutyan sepakanatereric mek@ mahacel e 2010t , sep, iravunki vkayakanum , sep, iravunki grancman hamar mahacaci poxaren pahanjvum e jarangutyan iravunki vkayagir, mahacox@ xort mayrn e sepakanatereric meki, @st notari xort cnoxic jarangutyun stanal hnaravor chi, , kadastrom pastatuxt en uzum iravunki grancman hamar , inch ? kareli e anel6

Հարգելի Հասմիկ, Կադաստրի պահաջը իրավաչափ է, իսկ նոտարի մերժումը՝ ոչ։ Խորթ զավակը ունի գույքը ժառանգելու հավասար իրավունքներ իր հերթին այլ ժառանգների հետ։

Պատասխանել


  • Marine
  • Barev dez 2015 tvin vtb bankum unenalov vosku gravov vark uney ushacum dektemberi 26 moteca bank ev muceci tokosnu tuj@ xndreci vor tan nir jamanakacuyc indz patasxanecin vor motenam toneric heto moteca toneric heto indz patasxanin voskin gravadrvac vajarvele ev qani vor @ntaniqs xarner erxbbors hivandanocum gtnvelu patjarov hetevoxakan chexa ev mtaceci vor tokos chunem karevor@ partq chunem .qani vor es petakan ashxatoxey ev ashxatavardz stanumey qartayin vtb bankic es 11 amis stacelem ashxatavardz.noyemberi 30 hertakan ashxatavardz stanal chkaroxaca qani vir harkadir@ pakeled hashivners vorovhetyev bank@ pastoren voskis cher vajarel moteca bank karavarchin asaci es inch hasiva duq andzambeq indz ase vor vajarvela pastoren chi vajarvel indz patasxanec vor inq@ texyak chi inchi chi vajarve heto mi qani. amis im ashxatavardzi 50 toqos@. Pahec harkadir@ u verjapes vajarecv vodkin u indz vra toxelov 11 amsva tujnu tokos@ min hev hima indz vra hashvarkumen tuju tuganq chashvac tokos nuynisk 3018-i n enqan taran berin u vochinch carecin uzumem imanam dayaran@ kogni indz verjapes po rcnel es tokosneric

Հարգելի Մարինե, Ձեր պարագայում քիչ հավանական է որ ինչ որ ձև դատարանը կարող է օգնել ձեզ։ Միևնույն ժամանակ կարող եք դիմել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին, միգուցե կարողանան Ձեզ օգնել։

Պատասխանել


  • Նաիրա
  • ես ավանդի համարեի գրել դուք հարցրել եիք տարիքս։ 1975 թ ծնված եմ։ մինչև 2012 կամ 2013 թվականը ստացելեմ ընտանեկան նպաստ։երեխաներս չափահաս դառնալը։ չունեմ ոչ մի տեսակի սեփականություն։ ։շնորհակալ եմ կանխավ

Հարգելի Նաիրա, ներկա պահին ԽՍՀՄ ավանդների փոխհատուցումը արվում է միայն մինչև 1931 տվականի ծնվածների համար։ Այսինքն դուք փոխհատուցման իրավունք չունեք։

Պատասխանել


  • Գրիգոր Հովհաննիսյան
  • Ես ունեմ սեփականաշնորհված նկուղ։Ինձ զարմացնում է,որ թաղապետարանն ինձնից գանձում է որպես հասարակական նշանակության տարածք։Ինձ թվում է,որ ամսական 2700 ֏ սպասարկման վարձը արդար չէ։Նկուղի մուտքը իմ բնակարանի մեջից է,ուրիշ մուտք ու ելք չունի։Ինչու պիտի համարվի հասարակական,եթե արդադրական չէ,բնակելի չէ։Խնդրում եմ բացատրել։ Շնորհակալ եմ։

Հարգելի Գրիգոր, որպիսի Ձեր հարցին ստույգ պատասխան տանք անհրաժեշտ է ուսումնասիրել Ձեր փաստաթղթերը։

Պատասխանել


  • Նարինե
  • Բարև Ձեզ, ինձ կարող եք օգնել վերջնահաշվարկի օրերի ճշտման հարցում

Հարգելի Նարինե, խնդրում ենք գրեք թե ինչ հարց է Ձեզ մոտ

Պատասխանել


  • Rustam
  • Եթե հայտնաբերել եմ որ լուսանկարներ վաճառողը օնլայն կայքը վաճառում է նկար որում հստակ երևում է իմ դեմքը ։ Ինչ փոխհատուցում կարող եմ պահնաջել ։ Արդյոք դա հեղինակային իրավունքի խախտում չէ

Հարգելի Ռուստամ, Դուք կարող եք դիմոլ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որն իրավասու է կատարել քննություն և անհրաժեշտության դեպքում կիրառել այդ անձի նկատմամբ վարչական տուգանք:

Պատասխանել


  • Հարությունյան Փնջիկ Ղազարի
  • Բարև Ձեզ: Ամուսնուս անունով ԽՍՀՄ խնայբանկում առկա էր ավանդ: Ամուսինս մահացել է: Ծնվել եմ 1935թ. մայիսի մեկին: Ես կարող եմ ստանալ ամուսնուս անունով գրանցված ավանդի գումարները: Եթե այո, ապա որտեղ պետք է դիմեմ:

Հարգելի Փնջիկ, դուք չեք կարող ստանալ ձեր ամուսնու ավանդը։

Պատասխանել


  • Հովհաննես
  • Որտեղից է հնարավոր իմանալ, թե տվյալ համալսարանի տվյալ բաժինն ավարտող ուսանողին ինչպիսի լիցենզիա է տրամադրվում, և տրամադրվում է թե ոչ?

Ողջույն հարգելի Հովհաննես, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորող մարմիներնը սահմանվաց են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով։

Պատասխանել


  • Greta
  • Hargeli iravaban senyaknery ereqn en.uzum em haskanam gone mek senyak petqa vor hasni che

Հարգելի Գրետա, այդ հարցին կարող է պատասխանել միայն դատարանը, եթե գտնի որ նպատակահարմար է բնեղենով արանձնացնել Ձեր բաժինը։

Պատասխանել


  • Anna
  • Barev dzez kasek yete mard vacharum e ir bnakarane bayc 3 amsic poshmanum e iravunk uni chexyal hamari vacharke?

Հարգելի Աննա, օրենքը նախատեսում է 30 օրյա ժամկետ գործարկը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեյում գրանցելու համար. Կադաստրում գործարկը գրանցելու պահից այն կարելի է վիճարկել միայն պայմանագիրը առ ոչինչ ճանաչելու դեպքում։ Այս տարբերակում անհրաժեշտ է ուսումնասիրել Ձեր պայամանագիրը։

Պատասխանել


  • Սամվել
  • Բարև ձեզ,եթե իավունքներս խախտվել են բանակում,բայց դեպքերը եղել են գրեթե մեկուկես տարի առաջ կարո՞ղ եմ արդյոք ընթացք տալ և ապացույց ի՞նչ կարող եմ բերել։Մասնավորապես ԼՂՀ ում 7ՊՇ-ում գումարտակի հրամանատարը հայհոյել է ու խփել,ծեծել է ու ոչ միայն ինձ,զորքից շատ զինվորների միշտ խփել է ու հայհոյել։Խնդրում եմ ասեք ինչպես կարող ենք հարցին լուծում տալ,որպեսզի այդպիսիք պատժվեն ու տեղ չունենան բանակում։ Կանխավ շնորհակալություն։

Հարգելի Սամվել, Ձեզ անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին, տալով հաղորդում հանցագործության մասին։ Որպիսի գործը ընթացք ստանա, բացի Ձեր հաղորդումից անհրաժեշտ է նաև այլ ապացույցներ, օրինակ, այլ անձանց ցուցմունքները, ովքեր տուժել են այդ հրամանատարից։

Պատասխանել


  • Մարիամ
  • Բարև Ձեզ ամուսինս արդշինբանկում միակ բնակարանի գրավադրմամբ ունի վարկ ,որը սոցիալական պայմաններից ելնելով մինչև վերջ չի մարվել մինչև ԴԱՀԿ-ը հասնելը մեզանից բանկը գանձել է 427000 դրամ բացելով արտահաշիվ և նշված գումարի մուտքագրվելուց հետո այդ հաշիվը զրոյացվել և փակվել է:Մեր վարկի հաշվի քաղվածքը պահանջելուց հետո պարզվել է,որայդքան գումարը չի մարվել մեր վարկային հաշվից:Իմ մոտ են գտնվում երկու հաշիվների քաղվածքների բնօրինակները:Խնդրում եմ պատասխանեք նշված 427000 դրամը ինչպես կարող եմ բանկից պահանջել և մարել մեր ժամկետանց վարկը:Արտահաշվի պայմանագիրը բացվել է առանց ամուսնուս իգիտությամբ և առանց ստորագրությանբ:Կանխավ շնրհակալություն:

Հարգելի Մարիամ, Ձեզ անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել բանկ նկարագրելով մանրամասն ստեղծված իրավիճակը և ներկայացնել Ձեր պահանջը։ Եթե բանակցությունների արդյունքում խնդիրը չլուծվեց, ապա կարող եք դիմել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Նա լիազորություն ունի բանկի համար պարտադիր որոշումներ կայացնի նմանատիպ գործերով։

Պատասխանել


  • Հասմիկ Փափազյան
  • Հարգելի իրավաբան, խնդրում եմ ասեք, իրավունք ունեն աշխատամքից կրճատման պատճառով ազատված, 17տարեկան տղային, Երևան սիթիից ազատել առանց արձակուրդային գումար վճարելու, եթե նա 8 ամիս անընդմեջ աշխատելա թէ գիշերային և թէ ցերեկային հերթափոխով

Ոչ, իրավունք չունեն։ Պարտավոր էին վերջնահաշվարկ անել, վճարելով չօգտագործած արձակուրդի համար։

Պատասխանել


  • Սամվել
  • Բարև ձեզ.Կա բիզնես վարկ ընդհանուր գումարն 3.100.000դրամ 13.90%ով 48 ամիս ժամկետով առանց սպասարկման վճար.Ինչպես է հաշվարկվում ընդհանուր տոկոսն որ վերջում ընդհանուր վճարված տոկոսացումարն կազմելու է՝ 944.625 դրամ

Հարգելի Սամվել, որպիսի կարողանանք ձեր հարցին ստույգ և հստակ պատասխան տանք, անհրաժեշտ է ծանոթանանք վարկային պայմանագրի դրույթների հետ։

Պատասխանել


  • ARAYIK
  • BAREV CEZ, KINS ASHXATEL E MASIS TABAKUM VORPES MEQENAVAR VERJIN JAMANAKAHATVACUM KNOJS ASHXATANQI VAYRUM TEXI E UNENUM VIJABANUTYUN MEXANIKI HET,2 ORIC HETO ARTADRAMASI PETN STIPUM E IM DIMUMI HAMAZAYN AZATVEM ASHXATANQIC KAROXEQ ASEL KAM OGNEL AYD HARCUM

Հարգելի Արայիկ, ոչ մի դեպքում մի ստորագրեք դիմում աշխատանքից ազատվելու համար։ Դա չի բխում Ձեր իրավունքներից և շահերից։ Դա գործատուի համար աշխատողին գործից ազատելու ամենա հեշտ ձևն է։ Ավելին, եթե ստորագրեք այդ դիմումը, ապա կզրկվեք արձակման նպաստ ստանալու իրավունքից։ Միևնույն ժամանակ, եթե դուք այդ դիմումը չստորագրեք, գործատուի համար շատ բարդ կլինի ազատել ձեզ գործից։

Պատասխանել


  • Վահե
  • Բարև ձեզ, Ռուսաստանից ուզում եմ գնել տեխնիկա՝ պատճենահանման սարք, և տեղափոխեմ Հայաստան, պե՞տք է վճարեմ որևե գումար հարկայինի կամ մաքսայինի օրենքով։ Շնորհակալություն

Հարգելի Վահե, եթե գնելու եք այդ տեխնիկան որպես ֆիզիկական անձ, ապա այդ դեպքում ԱԱՀ վճարելու պարտավորություն կարող է առաջանալ միայն եթե գերազանցել եք ՀՀ կառավարության 30.07.2015թ․ N 865-Ն որոշումով սահմանված չափաքանակը։ Դա պարզելու համար անհրաժեշտ է ճշտել այդ տեխնիկայի ԱՏԳ ԱԱ կոդը։

Պատասխանել


  • Nvard
  • Hargeli iravaban,xndrum em aseq ardyoq karox em alimenti pahanjov dimel dataran,erb naxkin amusnus het zaqsov amusnacats chenq exel, bayc unenq 2 erexa 3 ev 6 tarekan,voronc xnamqov chi hetaqrqrvum. Na aprum e vrastanum,bayc hayastani qaxaqaci e. Inch e harkavor anel ays depqum?

Հարգելի Նվարդ, դա կախված է նրանից, թե արդյոք երեխաների հայրը ճանաչել է հայրությունը։ Ամեն դեպքում անհրաժեշտ է համապատասխան պահանջով դիմել դատարան։

Պատասխանել


  • Նաիրա Իսոյան
  • բարև ձեզ ։իմ անունով կա ավանդ ԽՍՀՄ բանկում բայց ես չեմ տեղեկացվել որ պիտի գրանցվեմ որպեսզի կարողանամ ստանամ փոխհատուցում։ հիմա արդեն իմ կատեգորիային չեն գրանցում խնդրում եմ ասեք ինչ անեմ։

Հարգելի Նաիրա, որպիսի ձեզ կարողանանք պատասխանենք մեզ հարկավոր է իմանալ ձեր ծննդյան տարեթիվը։

Պատասխանել


  • Lilit
  • Barev Dzez. Es 36 tarekan em, amusnacac chem, unem exbayr ev quyr, voronq amusnacac en. 2017 tvakanin mayrs mahacav, inchic heto es durs eka hayrakan tanic, ev ayjm bnakvum em vardzov. Hayrs voxj e, Tun@ erkharkani arandznatun e. Harcs hetevyaln e, xndrum em indz husheq es karox em pahanjel im masnabajin@ gumari tesqov? Kanxav shnohakalutyun...

Հարգելի Լիլիթ, դա կախված է մի շարք հանգամանքներից։ Ովքե՞ր են հանդիսանում այդ տան սեփականատերերը։ Արդյո՞ք դուք հանդիսանում եք այդ տան համասեփականատեր։ Արդյո՞ք ձեր հայրիկը ընդունել է ժառանգությունը ձեր մայրիկի մահից հետ, թե ոչ։

Պատասխանել


  • HOVHANNES
  • barev dzez yes paymanagrayin zincarayox em u ancel em bujognutyun muracan hivandanocum entexic uxarkel en erebuni bjshkakan kentron u ancel em vcharovi MRT bujznnum inchpes karox em im gumar@ yet stanal pashpanutyan naxararutyunic yete kareli e heraxosahamar tveq manramasn nerkayacnelu hamar

Հարգելի Հովհաննես, կարող եք զանգահարել մեզ (012)242424 հեռախոսահամարով։

Պատասխանել


  • Greta
  • Shnorhakal em dzez shat manramasn patasxanelu hamar.Hargeli iravaban ete mayrikis bajiny ev imy arandzin 2/16 e.isk horexborins ev horaqrojs bajiny 3/16. Et depqum et bnakaranic karox enq es u mayrs aknkalel mek senyak.dzez shat shnorhakal em

Հարգելի Գրետա, դա կախված է բնակարանի մակերեսից և սենյակների չափերից։ Հնարավոր է, որ բնեղենով Ձեր բաժնի առանձնացնելը նպատակահարմար չլինի։

Պատասխանել


  • Samvel
  • Nereceq,isk es um het petq e paymanagir knqem,Good Credit kazmakerputyan het? Te irenc iravabani het?

Հարգելի Սամվել, Ձեզ հարկավոր է կնքել համաձայնագիր Good Credit կազմակերպության հետ։

Պատասխանել


  • Սիմա
  • Եթե քրեական գործ է հարուցվել, ուղարկվել է դատարան, դատարանը փաստերի ոչ բավարար լինելու պատճառով գործը նորից ետ է ուղարկվել, ինչքա՞ն ժամանակում է կարճվում քր. գործը, եթե նոր փաստեր ի հայտ չեն գալիս:

Հարգելի Սիմա, քանի որ Ձեր նկարագրածից հստակ պարզ չէ, թե օրենսդրական որ մեխանիզմն է գործել, ապա ներկայացնենք հնարավոր երկու տարբերակները. 1. Որոշում` գործը մեղադրողին վերադարձնելու մասին Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից: Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի: 2. Որոշում` գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին Անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:

Պատասխանել


  • Давид
  • Здравствуйте. Я только что читал такую статью. ''Очень часто стороны заключаемого договора считают, что им не требуется адвокат для банальной купли-продажи или дарения, полагаются на нотариальное удостоверение сделки или слепо доверяют подбирающему для них подходящий вариант риэлтору, рискуя тем самым огромными денежными средствами и пуская обеспечение безопасности сделки на самотёк. Сделки с недвижимостью – это наиболее опасные и рискованные юридические действия для любой стороны в договоре. Шанс стать жертвой мошенников в настоящее время настолько велик, что перед заключением любых сделок с недвижимым имуществом необходимо обязательно заручиться помощью квалифицированного адвоката. Помните, что ни нотариус, ни риэлтор не занимаются проверкой юридической чистоты приобретаемой недвижимости или добросовестности найденного вами покупателя/продавца. Более того, они даже не имеют таких полномочий и опыта подобных проверок: нотариус лишь свидетельствует добровольность совершаемой сделки, а риэлтор так и вовсе является посредником-коммерсантом между Вами и покупателем''. И мне интересно, занимаются ли юристы в Армении похожими делами, и есть ли у вашей фирм