Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Կանոններ և Պայմաններ

Իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու կանոններ

Սույն կանոնների համաձայն` ծառայությունները մատուցվում են «Ազգային Իրավաբանական Ծառայություն» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից:

  1. «Անձնական իրավաբան» ծառայությունը /այսուհետ՝ Ծառայություն/ Ազգային Իրավաբանական Ծառայություն ՍՊԸ-ի պրոդուկտն է, որը տրամադրում է խորհրդատվություն բացառապես իրավական հարցերով։
  2. Խորհրդատվությունը տրամադրվում է անվճար։
  3. Խորհրդատվությունն իրենից ներկայացնում է հարցն ուղղած անձի /այսուհետ՝ Հաճախորդ/ հայտնած փաստական հանգամանքներում կիրառելի իրավական ակտերի, իրավանորմերի որոշում, դրանց բովանդակության ներկայացում։
  4. Որպես Հաճախորդ կարող են հանդես գալ գործունակ, ֆիզիկական անձինք։
  5. Խորհրդատվություն ստանալու եղանակներն են․
  6. Հաճախորդը կրում է պատասխանատվություն իր հաղորդած տվյալների /նկարագրված իրավիճակի մանրամասների/ լրիվության և ճշմարտացիության, ինչպես նաև իր հետ հետադարձ կապ հաստատելու միջոցների հասանելիության համար։
  7. Առաջին անգամ Ծառայություն դիմելու ժամանակ Հաճախորդը պարտավոր է տրամադրել սույն Կանոնների 9-րդ կետի նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, բնակության վայր (քաղաք) և այլն:
  8. Դիմելով Ծառայությանը՝ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը Ծառայության կողմից իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու շրջանակներում իր անձնական տվյալների /այդ թվում նաև՝ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, հեռախոսահամար և այլն/ մշակման համար։
  9. Ծառայությունն իրականացնում է Հաճախորդի անձնական տվյալների հավաքագրում և մշակում հետևյալ նպատակներով՝
    • 9.1. Հաճախորդի նույնականացում,
    • 9.2. Ծառայությունների որակի, դրանցից օգտվելու հարմարավետության բարելավում,
    • 9.3. վիճակագրական և այլ ուսումնասիրությունների անցկացում անանուն տվյալների հիման վրա:
  10. Ծառայությունը երաշխավորում է, որ անձնական և գաղտնի բնույթի տեղեկատվությունը, որը Հաճախորդը տրամադրում է Ծառայությանը իրավախորհրդատվական ծառայությունների ստացման նպատակով, օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
  11. Ծառայության մասնագետները զանգից անմիջապես հետո գրանցում են հարցը։
  12. Սպասարկման որակը բարելավելու նպատակով բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են։ Հեռախոսազանգի ձայնագրությունը պահպանվում է զանգի կատարման պահից մեկ տարի /365 օր/։
  13. Խորհրդատվությունը տրամադրվում է հերթականության սկզբունքով․ գրանցված հարցերը մասնագետների կողմից ուսումնասիրվում են ըստ ժամանակագրական հաջորդականության, և հետ զանգի միջոցով պատասխանները ներկայացվում են Հաճախորդներին։ Սույն կանոնից բացառություն են հանդիսանում հրատապ լուծում և/կամ պատասխան ենթադրող հարցերը, որոնց պատասխանները Ծառայության մասնագետների կողմից տրամադրվում են հնարավորինս սեղմ ողջամիտ ժամկետում։
  14. Անհրաժեշտության դեպքում մասնագետը կարող է հրավիրել Հաճախորդին Ծառայության գրասենյակ՝ տեղում խորհրդատվություն տրամադրելու համար։ Տեղում անվճար խորհրդատվության առավելագույն տևողությունը 20 (քսան) րոպե է։
  15. Ծառայությունը ոչ մի դեպքում չի հավակնում և չի տրամադրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների պաշտոնական մեկնաբանություն, և տրամադրում է խորհրդատվություն՝ հիմնվելով Ծառայության մասնագետների կուտակած փորձի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների և ձևավորված իրավական պրակտիկայի վրա: Սույն Ծառայությունները կրում են խորհրդատվական բնույթ:
  16. Ծառայությունը պատասխանատվություն է կրում իր մասնագետների տրամադրած խորհրդատվության որակի համար, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերի։
  17. Սույն փաստաթուղթը կազմված է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Սույն փաստաթղթում օգտագործվող ցանկացած արտահայտության, հասկացության և իմաստի վերաբերյալ վեճի առկայության դեպքում հիմք է ընդունվելու և իրավական ուժ է ունենալու արտահայտության հայերեն տարբերակը։
  18. Ծառայությունը ցանկացած պահի իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն Կանոններում: Սույն Կանոններում կատարված բոլոր փոփոխությունները հաստատվում են Ծառայության տնօրենի հրամանով և հրապարակվում են Ծառայության պաշտոնական կայքում՝ personallawyer.am։
  19. Սույն Կանոններն ուժի մեջ են մտնում Ծառայության պաշտոնական կայքում (personallawyer.am) հրապարակման պահից։



«Ազգային Իրավաբանական Ծառայություն» ՍՊԸ

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օրբելի եղբայրների 45

ՀՎՀՀ՝ 09426122

Տնօրեն՝ Մ.Շիկանյան