Անձնական իրավաբան
Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը
Ծառայությունների ցանկ |
Ծառայության նկարագրություն |
«Բանավոր իրավաբանական
խորհրդատվություն»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուին տրամադրում է բանավոր պատասխան վերջինիս կողմից ներկայացված իրավական բնույթի հարցադրմանը: Այս ծառայության տեսակը ներառում է համապատասխան իրավական նորմերի պարզաբանում, Պատվիրատուի կողմից ներկայացված իրավահարաբերություններից բխող հնարավոր ռիսկերի, դրանց կանխարգելման մեթոդների և միջոցների պարզաբանումը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենսդրության շրջանակներում: Սույն ծառայությունից օգտվելու համար Պատվիրատուն պարտավոր է տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին սույն Պայմանագրում նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է հետաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ |
«Տիպային պայմանագրերի
տրամադրում և ցուցումներ դրանց կազմման վերաբերյալ»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուին տրամադրում է բանավոր պատասխան վերջինիս կողմից ներկայացված իրավական բնույթի հարցադրմանը: Այս ծառայության տեսակը ներառում է համապատասխան իրավական նորմերի պարզաբանում, Պատվիրատուի կողմից ներկայացված իրավահարաբերություններից բխող հնարավոր ռիսկերի, դրանց կանխարգելման մեթոդների և միջոցների պարզաբանումը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենսդրության շրջանակներում: Սույն ծառայությունից օգտվելու համար Պատվիրատուն պարտավոր է տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին սույն Պայմանագրում նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է հետաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Վստահիր բանակցություններն իրավաբանին» |
ծառայության շրջանակներում Կատարողը հեռախոսի կամ բանավոր հեռահար հաղորդակցության այլ միջոցներով Պատվիրատուի պահանջով մասնակցում է Պատվիրատուի և Պատվիրատուի հետ իրավական համագործակցության կամ կայուն իրավահարաբերության մեջ գտնվող երրորդ անձանց հետ հաղորդակցմանը,: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով առնվազն 3 ժամ առաջ: |
«Կադրային հարցերի
իրավաբանական ուղեկցում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կազմում է իրավական փաստաթղթեր կադրային քաղաքականության վարման վերաբերյալ: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցումը ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Փաստաթղթերի իրավական
փորձաքննություն, ռիսկերի գնահատում և եզրակացության տրամադրում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կատարում է վերջինիս կողմից ներկայացված փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն և մեկնաբանում է դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը դրանց համապատասխանության տեսանկյունից, ներկայացնում է Պատվիրատուին դրանցից բխող հնարավոր իրավական հետևանքները, ռիսկերը, ինչպես նաև դրանց կանխարգելման հնարավոր օրինական եղանակները: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 5 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Տարատեսակ պայմանագրերի
պատրաստում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը ներկայացված հարցմանը համապատասխան կազմում է ցանկացած տեսակի պայմանագիր՝ ըստ Պատվիրատուի պահանջի: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Պատվիրատուի շահերի
ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը ներկայացնում է Պատվիրատուի շահերը պետական (բացառությամբ դատական մարմինների) և ոչ պետական մարմիններում, որոնց հետ Պատվիրատուն գտնվում է իրավական համագործակցության կամ կայուն իրավահարաբերության մեջ: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին նախապես տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով առնվազն 3 օր առաջ: |
«Ակտուալ օրենսդրական
փոփոխությունների ներկայացում, նորմատիվային ակտերի տրամադրում էլեկտրոնային
կրիչով կամ թղթային ձևով»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի հարցմանը համապատասխան ներկայացնում է իրավական վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ՝ առանց Պատվիրատուի համար դրանցից բխող իրավական հետևանքների պարզաբանման, ինչպես նաև Պատվիրատուի ներկայացված պահանջին համապատասխան տրամադրում է հայցվող նորմատիվ իրավական ակտերի թղթային կամ էլեկտրոնային տարբերակները: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին նախապես տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Հայցադիմումների, միջնորդությունների, առարկությունների և բողոքների կազմում» |
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի հարցմանը համապատասխան կազմում է հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ և բողոքներ ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարաններին: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Իրավաբանական անձի հիմնադիր
փաստաթղթերի փոփոխություն»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի հարցմանը համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունները։ Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Պայմանագրի կնքման
իրավաբանական ուղեկցում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի համապատասխան մասնակցում է Պատվիրատուի գործընկերոջ հետ բանակցությունների վարմանը և ներկայացնում Պատվիրատուի շահերը վերջիններիս հետ փոխհարաբերություններում, կատարում է ներկայացված փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն և մեկնաբանում դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից, ներկայացնում է Պատվիրատուի համար դրանցից բխող հնարավոր իրավական հետևանքները, ռիսկերը, ինչպես նաև դրանք կանխարգելելու եղանակները: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 5 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Կոնտրագենտի
ուսումնասիրություն պայմանագրի կնքմանը նախորդող բանակցությունների փուլում»
|
ծառայության շրջանակներում Կատարողը ուսումնասիրում և Պատվիրատուին է ներկայացնում կոնտրագենտի վստահելիության վերաբերյալ գնահատականը, մասնավորապես՝ գործունեության տեսակները, հարկային չմարված պարտավորությունների առկայությունը կամ բացակայությունը, լուծարման կամ սնանկության գործընթացի առկայությունը կամ բացակայությունը, կնքվող գործարքի հետ կապված անհրաժեշտ լիցենզիաների և այլ անհրաժեշտ թույլտվությունների առկայությունը և դրանց ժամկետները: Կոնտրագենտի դեմ հարուցված առկա դատական գործերը, պետական մարմիններում առկա վարչական վարույթները: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում: |
«Արտադատական փաստաթղթերի
կազմում՝ ուղղված արտադատական կարգով վեճի լուծմանը»
|
ծառայության շրջանակներում Կատարողը ներկայացված հարցմանը համապատասխան կազմում է ցանկացած տեսակի փաստաթուղթ՝ ուղղված արտադատական կարգով վեճերի լուծմանն ըստ Պատվիրատուի պահանջի: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմեր փոխադարձ համաձայնությամբ։ |
«Իրավիճակի իրավական
գնահատական՝ ներառյալ դատարան դիմելու նպատակահարմարության վերաբերյալ»
|
ծառայության շրջանակներում Կատարողը ուսումնասիրում, գնահատում և Պատվիրատուին է ներկայացնում վերջինիս կողմից ներկայացված իրավիճակի իրավական բոլոր հնարավոր ռիսկերը, դրանց լուծման ամենաարդյունավետ և նվազ ծախսատար տարբերակները, ինչպես նաև տալիս է եզրակացություն դատարան դիմելու նպատակահարմարության վերաբերյալ: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 3 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմեր փոխադարձ համաձայնությամբ։ |
«Կազմակերպության աշխատակիցների համար տարեկան շուրջօրյա իրավաբանական աջակցություն իրավունքի բոլոր ճյուղերով» |
ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուի աշխատակիցներին է տրամադրում բանավոր խորհրդատվություն իրավունքի բոլոր ճյուղերով, բացառությամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող հարցերի, տրամադրում է վերջիններիս կողմից ներկայացված իրավիճակի իրավական գնահատականը և ներկայացնում բարձրացված խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական կարգավորումները: Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով, իսկ Կատարողը պարտավորվում է մատուցել նշված ծառայությունը հարցման գրանցման պահից 24 ժամվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ |
«Հրատապ այց հաճախորդին» |
ծառայության շրջանակներում Կատարողն ապահովում է իր մասնագետի ներկայությունը Պատվիրատուի կողմից նշված վայրում՝ վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում ներկայացնելու նպատակով: Սույն ծառայության մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին տեղեկացնել ծառայության մատուցման անհրաժեշտության մասին ծառայության նախատեսված կարգով առնվազն 3 ժամ առաջ: |
«Իրավական աուդիտ» |
ծառայության շրջանակներում Կատարողն ուսումնասիրում է Պատվիրատու ընկերության գործունեությունն իրավական տեսանկյունից, Պատվիրատուի կողմից ներկայացված և վերջինիս կողմից շրջանառվող փաստաթղթերի իրավական գնահատում՝ գործող օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով: |