Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Օրինագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «վերջին հինգ տարին» բառերով։»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ հոդվածով.

«Հոդված 132.

Ներդրումներ կատարելու միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե կատարել է հետևյալ ներդրումներից մեկը`

1) առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) յոթհազարապատիկի չափով գումար է նվիրաբերել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների վերականգնման ու պահպանության և վերականգնվող էներգիայի տարածման նպատակով ստեղծված ներդրումային հիմնադրամին.

2) հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության միակ բաժնետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գնել է անշարժ գույք և ավանդ ներդնել Հայաստանի Հանրապետության բանկերում:

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած անձը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգովհայտ և ներդրում կատարելու համար ստանա թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնից:

3․ Սույն հոդվածով սահմանված ներդրում կատարելու կարգը, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման գինը, ավանդի ներդրման չափը, ներդրումը հավաստող փաստաթղթերի ցանկը և քաղաքացիություն ստանալու կարգը սահմանվում ենՀայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ։

4․ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիություն ստացած անձին պատկանող առետրային կազմակերպությունը հինգ տարի ժամկետով օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հետևյալ արտոնություններից․

1) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տարեկան շրջանառություն ապահովելու դեպքում այդպիսի առևտրային կազմակերպությունների նկատմամբ որպես հարկային արտոնություն համապատասխան իրավական ակտով սահմանվում է հարկի նվազեցման կիրառումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված ներդրվող ավանդի հետ համամասնորեն՝ ոչ ավելի քան 10 տոկոս սահմանված նվազագույն ավանդի չափը գերազանցող գումարին համարժեք

2) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տարեկան շրջանառություն ապահովելու դեպքում այդպիսի առևտրային կազմակերպությունների նկատմամբ որպես հարկային արտոնությունհամապատասխան իրավական ակտով սահմանվում է հարկվող օբյեկտի նվազեցումների կիրառումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված ներդրվող ավանդի հետ համամասնորեն՝ ոչ ավելի քան 10 տոկոս սահմանված նվազագույն ավանդի չափը գերազանցող գումարին համարժեք

3) օրենքով սահմանված այլ արտոնություններից։

5․ Սույն հոդվածի 4-դ մասի առաջին և երկրորդ կետերով նախատեսված արտոնությունների միաժամանակ կիրառումն արգելվում է, իսկ կիրառվող արտոնության տեսակի ընտրության եղանակները և ոլորտները սահմնվում են ՀՀ կառավաոության որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարող է սահմանել սույն հոդվածի հիմքով ՀՀ Քաղաքացիություն ստացող անձանց տարեկան քվոտաներ։»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.

«4․ եթե սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի կամ 132-րդ հոդվածի հիմքերով անձի կողմից քաղաքացիություն ձեռք բերելը նպատակ է հետապնդել հետագայում խախտելու Հայաստանի Հանրապետության և այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ կնքված առանց մուտքի վիզայի ժամանելու ռեժիմի մասին համաձայնագրերը և

ապօրինաբար հաստատվելու այդ երկրներում:

5․ եթե սույն օրենքի 132-րդ հոդվածի հիմքերով քաղաքացիություն ստացած անձի կողմից խախտվել են նույն հոդվածի հիմքերով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգովքաղաքացիություն ստանալու պայմանները։»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 Օրենսգրքի 126-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․

«8. Շահութահարկի վճարումից հիմնադրման օրվանից սկսված 5 տարով ազատվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղված են Հայաստանի Հանրապետության հետ քիչ առևտրային շրջանառություն ունեցող երկրներ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքներ արտահանելով, արտահանումից ստացվող եկամտի մասով։ Հայաստանի Հանրապետության հետ քիչ շրջանառություն ունեցող երկրների ցանկը սահմանում էՀՀ Կառավարությունը։»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-ին մասով.

«3.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի հիմքով քաղաքացիություն ստացած անձը իրավունք չունի ձեռք բերել Հայաստանի Հանրապետության տարածքում հողամաս՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու պահից հինգ տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(սույն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները վերջնական չեն և ենթակա են լրամշակման)

--- ապրիլի 2019 թվականի N ----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականի ձևը և ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «վերջին հինգ տարին» բառերով,

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2․1-րդ կետով․

«2.1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» (այսուհետ նաև՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե կատարել է հետևյալ ներդրումներից մեկը`

1) առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) յոթհազարապատիկի չափով գումար է նվիրաբերել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների վերականգնման ու պահպանության և վերականգնվող էներգիայի տարածման նպատակով ստեղծված ներդրումային հիմնադրամին.

2) հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության միակ բաժնետեր, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գնել է անշարժ գույք և ավանդ ներդնել Հայաստանի Հանրապետության բանկերում:»,

3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4․1-րդ կետով․

«4․1․ Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով նախատեսված անշարժ գույքը պետք է ձեռք բերվի քաղաք Երևանում առնվազն նվազագույն աշխատավարձի երեսուն հազարապատիկի չափով, իսկ մարզերում՝ առնվազն նվազագույն աշխատավարձի տասնհինգ հազարապատիկի չափով:»,

4) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4․2-րդ կետով․

«4․2․ Օրենքի 132-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված գումարը, որը անձը պարտավորվել է ավանդ ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, պետք է առնվազն կազմի նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը։»,

5) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4․3-րդ կետով․

«4․3․ Օրենքի 132-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ու կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած անձը պետք է ներկայացնի հայտ՝ համաձայն N 3 ձևի և ներդրում կատարելու համար ստանա թույլտվություն՝ համաձայն N 4 ձևի։»,

6) 5-րդ կետը «2-րդ կետով» բառից հետո լրացնել «և 2․1-րդ կետով» բառերով․

7) 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«6. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերն, ինչպես նաև 4․3․ կետով նախատեսված հայտը անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով ներկայացնում է`

1) Հայաստանի Հանրապետությունում` վարչություն.

2) օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):»,

8) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8․1-րդ կետով․

«Սույն կարգի 2․1-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անձը կամ լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:»

9) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8․2-րդ կետով․

«Սույն կարգի 2․1-րդ կետի 2-ին ենթակետով նախատեսված դեպքում անձը կամ լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է ցանկի 1-ին կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:»

10) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8․3-րդ կետով․

«Սույն կարգի 2․1-րդ կետի 2-ին ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիություն ստացած անձը կամ նրա լիազոր նորկայացուցիչը ՀՀ քաղաքացիություն ստանալու պահից 5 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր կիսամյակ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում սույն կարգի 2․1-րդ կետի 2-ին ենթակետով նախատեսված անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալը և սահմանված չափի ավանդ ունենալը հավաստող փաստաթղթերը։»,

11) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8․4-րդ կետով․

«Սույն կարգի 8․3-րդ կետով նախատեսված անշարժ գույքի սեփականատեր հանդիսանալը և սահմանված չափի ավանդ ունենալը հավաստող փաստաթղթեր են համարվում անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքը (միասնական տեղեկանքը), անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պատճենը և ավանդային հաշվի բանկային քաղվածքը։»,

12) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8․5-րդ կետով․

«Եթե սույն կարգի 8․3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձը վերջին կիսամյակի ընթացքում չի ունեցել սույն կարգի 4․1-րդ և 4․2-րդ կետերով նախատեսված՝ բանկային ավանդը և սեփականության իրավունքով անշարժ գույքը, ապա Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով նրա քաղաքացիությունը կարող է դադարեցվել։»,

13) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ NN 3 և 4 ձևերով․

․․․

14) 1-ին կետի 10-րդ ենթակետից հետո N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ կետերով․

․․․․

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԾԻ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Առաջարկվող փոփոխությունները ուղղված են գործող կարգավորումների կատարելագործմանը և առկա ռիսկերի նվազեցմանը: Վաղուց հասունացել է անհրաժեշտություն փոփոխելու ներգաղթողների դիմանկարը, խրախուսելու ավելի որակյալ միգրացիա, նախապատվություն տալով տնտեսապես գործուն անձանց: Բնականաբար, դա կհանգեցնի ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, իսկ որպես նհետևանք նաև դրամային միջոցների ներհոսքին և ներդրումների մեծացմանը: Ներդրումային միջոցները իր հերթին նպաստելու էժան վարկերի ձևավորմանը և մի շարք տնտեսական ճյուղերի զարգացմանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:

Գնալ հետ