Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հաջողված գործ

2019 թվականից գործատուների համար, որպես օրենքի պարտադիր պահանջ է դարձել, օտարերկրացի աշխատողների համար աշխատանքի թույլտվության առկայությունը։

Նույն ժամանակաշրջանում փաստաբան Լավրենտի Ադուլյանին է դիմել Ռիկա Գրուպ Յուքեյ ընկերությունը, որը ունենալով ավելի քան 70 հոգի օտարերկրացի աշխատող և ցանկանալով իր մոտ աշխատանքի ընդունել ևս մոտ 250 հոգի օտարերկրացի, կանգնել է մեծ խնդիրների առաջ։ Մասնավորապես, որպեսզի օտարերկրացուն տրվի աշխատանքի թույլտվություն, նրանք պարտադիր պետք է ունենան օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված։ Սակայն նշված ընկերության աշխատողների մեծ մասի մոտ նշված փաստաթղթերը բացակայում են։ Որպես տարբերակ, այն աշխատողները, որոնք ունեն կացության կարգավիճակ, կարող են, ստանալով հատուկ դիրքորոշում, շարունակել աշխատել առանց աշխատանքի թույլտվության՝ մինչև կացության կարգավիճակի ավարտը։

Փաստաբան Լավրենտի Ադուլյանը և Անձնական իրավաբան ծառայության թիմը բավականին սեղմ ժամկետում կարողացել են ստանալ բոլոր նշված անձանց համար ավելի քան 60 հատուկ դիրքորոշում, և մոտ 10 հոգու համար ձևակերպել աշխատանքի թույլտվություն, հիմնավորելով իրենց հայտը այն հանգամանքով, որ մասնագիտական կրթության և որակավորման մասին փաստաթղթերի առկայությունը չի կարող հանդիսանալ պարտադիր պահանջ և կաշկանդել գործատուին, թե իր մոտ առկա աշխատողների հետ աշխատանքային իրավահարաբերությունները շարունակելու, թե իր համար անհրաժեշտ նոր աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու տեսանկյունից։ Ավելին, դիմում է ներկայացվել նաև ՀՀ Կառավարություն, որտեղ Ընկերությունը խնդրում է վերանայել նշված պահանջը, որը վնասում է թե Ընկերության գործունեությանը Հայաստանի տարածքում, թե հարկեր վճարելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությանը։

Գնալ հետ