Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Աշխատանքի թույլտվություն

2019 թվականի հունվարի մեկից խստացել է օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը։ Նախքան օտարերկրացուն աշխատանքի ընդունելը գործատուն պետք է պահպանի օրենքով սահմանված ընթացակարգը: Հակառակ պարագայում և նա, և աշխատողը կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Այսպես, նախ և առաջ, գործատուն պետք է փորձի համալրել թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով՝ ներկայացնելով թափուր աշխատատեղի նկարագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

Միմիայն ստանալով աշխատանքի թույլտվություն՝ գործատուն կարող է կնքել աշխատանքային պայմանագիր (կամ ծառայությունների մատուցման պայմանագիր) օտարերկրացու հետ՝ աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով:

Աշխատանքային թույլտվության հիման վրա էլ օտարերկրացին արդեն կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար։

Օրենքով սահմանված են նաև դեպքեր, երբ աշխատանքի թույլտվություն ստանալն անհրաժեշտ չէ։

Ոլորտին առնչվող հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել մեր փաստաբանների հետ։

Գնալ հետ