Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ

ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն վերջերս հրապարակել է մաքսային ընթացակարգերի մասին տեղեկատվույթուն, որն անհրաժեշտ է Վրաստան այցելել ցանկացող անձի:

Մասնավորապես

1. հրապարակվել են տարատեսակ առարկաների ՝ դեղորայքի, գումարի ներկրման կանոնները,

2. թմրանյութերի, հոգեմետ և այլ նյութերի ցանկը, որոնք արգելված է ներկրել Վրաստան,

3. հստակեցվում են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար դեղորայքի ներկրման կանոնները և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը,

4. մատնանշվում է ապրանքների փոխադրման ծավալը, որոնց համար հարկեր/տուրքեր վճարել անհրաժեշտ չէ,

5. ապրանքային հայտարարագրի ներկայացման, լրացուցիչ թույլտվություններ և հավաստագրեր ստանալու պարտադիր դեպքերը:

Փաստաթղթում նաև հստակեցվում են Վրաստանի սահմանն անցնող ճանապարհորդների և այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներկայացված է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Վրաստանի սահմանը որպես տարանցիկ երկիր հատող բեռնատար մեքենաների համար:

Ամբողջ տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի կողմից ներկայացվել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին:

Փաստաթղթի հետ մանրամանսորեն կարող եք ծանոթնալ այստեղ:

Գնալ հետ