Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Զենքի օրինականացում

ԱՄՆ-ում զենք վաճառելու և ձեռք բերելու օրինականացումը, ըստ պաշտոնական հիմնավորումների, նպատակ ուներ նվազեցնելու երկրում կատարվող հանցագործությունների թիվը. յուրաքանչյուրը, հնարավորություն ունենալով կրելու զենք, կկարողանար պաշտպանել իրեն և իր ընտանիքին:

Այժմ տեղափոխվենք ՀՀ: Այստեղ ևս լայնորեն քննարկվում է զենքի օրինականացման հարցը, անգամ որոշ աղբյուրներ նշում են, որ քննարկումներ են իրականացվում հայ և ամերիկացի փորձագետների միջև համապատասխան օրենսդրություն մշակելու համար:

Փորձը ցույց տվեց, որ զենքի օրինականացումը ԱՄՆ-ի որոշ նահանգներում նպաստեց սպանության ելքով հանցագործությունների նվազեցմանը, սակայն որոշ նահանգներում էլ դրանք, ընդհակառակը, ավելացան։ Այստեղից ակնհայտ դարձավ, որ օրենսդրական ակտ մշակելիս թե այս, թե ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել տարածաշրջանի բնակչության բնավորությունը, սովորույթները, առանձնահատկությունները: Ի՞նչ եք կարծում, արժե՞ Հայաստանում ևս օրինականացնել զենքի վաճառքն ու ձեռքբերումը: Քվեարկեք:

Գնալ հետ