Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Զգուշացում տուրիստական ընկերություններին

Վերջին շրջանում շատանում են խարդախության դեպքերը, որոնց զոհ են դառնում տուրիստական ընկերությունները: Օգտագործվող հիմնական սխեման հետևյալն է.

1. Տուրիստական ընկերությունը նամակ է ստանում իբր թե UNDP-ից /Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրից/, ընդ որում նամակը այնտեղ աշխատող իրական անձի անունով ու տվյալներով է լինում:

2. Նամակի բովանդակությունը կայանում է, նրանում, որ առաջարկում են համագործակցել UNDP-ի հետ, աջակցել միջազգային ծրագրեր իրականացնելու գործում, մասնավորապես՝ որպես գործընկեր ամրագրել, ձեռք բերել կազմակերպության աշխատակիցների համար տոմսեր, հյուրանոցային համարներ և այլն:

3. Համագործակցությունը հաստատելուց, սկսելուց հետո արդեն խնդրում են մատուցել առաջին ծառայությունը՝ ձեռք բերել տոմսեր որևէ ուղղությամբ:

4. Տուրիստական ընկերությունը ձեռք է բերում այդ տոմսերը կազմակերպության համար, փոխանցում տոմսերի տվյալները և ներկայացնում հաշիվ: Սակայն վճարում այդպես էլ չի ստանում:

5. Քանի որ նամակ ուղարկողները բացարձակ առնչություն չունեն UNDP-ի հետ, նրանք պարզապես վերադարձնում են տոմսերը ավիաընկերությանը, նրանից հետ ստանում գումարը և անհետանում:

Հենց նմանատիպ նամակ էր ստացել մեր գործընկեր Այրարատ տուր ընկերությունը: Սակայն բարեբախտաբար, նրանք անմիջապես նկատեցին խարդախության հատկանիշները:
Անձնական իրավաբան թիմի մասնագետների հետ խորհրադկցելուց հետո արդեն իրավիճակը ամբողջությամբ պարզ դարձավ. նամակ ուղարկողը միանշանակ UNDP-ի ներկայացուցիչը չէր, և հաստատ մարդասիրական նպատակներով որևէ պետություն այցելելու ցանկություն էլ չուներ:

Այս տեղեկությունը հրապարակում ենք՝ ի գիտություն բոլոր տուրիստական ընկերությունների: Նմանատիպ բովանդակության նամակներ ստանալիս անտեսեք դրանք և ոչ մի դեպքում մի փորձեք համագործակցել նամակագիրների հետ: Կամ եթե շատ գայթակղիչ է թվում առաջարկը, համաձայնելուց առաջ անպայման խորհրդակցեք իրավաբանների հետ:

Հակառակ պարագայում հետագայում ստիպված եք լինելու Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմելու իրավապահ մարմիններին, ծախսելու մեծ ժամանակ ու գումար:

Գնալ հետ