Այցելիր Հայաստան. Renderforest-ի վիդեո-ուղեցույցը Հայաստանի մասին

«Տարիներ շարունակ աշխատելով խոշոր ՏՏ ընկերությունում՝ հասկանում ես, որ ինչ-որ բան պակասում է: Եվ հենց այդ պահին ես գիտակցում, թե որքան բան կարող ես բացահայտել աղմկոտ քաղաքից այն կողմ»: Այսպես է սկսում Renderforest-ի վիդեո-ուղեցույցը Հայաստանի մասին: Այն պատմում է, թե ինչու պետք է անպայման այցելել Հայաստան, վերջապես հեռանալ անծայրածիր, բազմազբաղ քաղաքներից և բացահայտել նոր աշխարհ, որտեղ կվերագտնես ինքդ քեզ:

Լեռների մարդիկ, անտառներ, լճեր, բնություն և խաղաղություն...

Այս գեղեցիկ վիդեո ուղեցույցի շնորհիվ դուք կհասկանաք՝ ինչու արժե ոչ միայն ճանապարհորդել, այլև ապրել Հայաստանում:

Եթե հետաքրքրված եք, կարող եք մի փոքր ներքևում ծանոթանալ օրենսդրական նախագծի հետ, որը ներկայացնում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Օրինագիծն ունի 2 հիմնական գաղափար ՝

1. Խստացնել ընդհանուր ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պահանջները;

2. Ստեղծել նոր հնարավորություն ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու համար:

Կարող եք թողնել Ձեր տվյալները մեր միգրացիոն իրավունքի գծով մասնագետին իմանալու համար՝ արդյոք կարող եք ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ արդեն հիմա:

Գնալ հետ