Ի՞նչ անել, եթե դարձել եք խարդախության զոհ

Մեր օրերում հաճախ է պատահում, երբ պարտքով գումար են տալիս առանց այն հաստատող որևէ փաստաթղթի: Այսպիսի դեպքերում շատ հաճախ ենք բախվում պարտքը հետ ստանալու խնդրին: Նման դեպքերում պետք չէ խուճապի մատնվել:

Առաջին հերթին անհրաժեշտ է խարդախության մասին հաղորդում տալ ոստիկանությունում, սակայն խարդախության փաստի հաստատումը և քրեական գործի հարուցումը հնարավոր է անարդյունք լինի: Այս դեպքում բավարար կլինի միայն այն հանգամանքը, եթե պարտապանը ոստիկանությունում բացատրություններ տալիս չհերքի գումարը վերցնելու փաստը: Դիմումի միջոցով վերցրեք ոստիկանությունից առկա նյութերը, դրանք ապացուցողական նշանակություն կունենան քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում դատարանում: Առկա նյութերը ստանալուց հետո անհրաժեշտ է գումարի բռնագանձման հայցադիմում ներկայացնել դատարան կցելով այդ նյութերը՝ որպես գումարը տրամադրելու ապացույց: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ հայցի ապահովում կիրառելու միջնորդության մասին: Դա հնարավորություն կտա արգելանք դնել պարտապանի միջոցների վրա մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը, ուստի վերջինս հնարավորություն չի ունենա օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կամ օգտագործել դրամական միջոցները պարտականության կատարումից խուսափելու համար:

Եղե՛ք տեղեկացված և պաշտպանե՛ք ձեր իրավունքները:

Գնալ հետ