Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Թմրամիջոցների իրացման օրինականացում

Այս տարվա գարնանից քննարկվում է ՀՀ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված՝ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունումը հնարավորություն է տալու գիտական, ուսումնական, փորձագիտական նպատակներով օգտագործելու արգելված նյութերը: Դա թույլատրվելու է իրականացնել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ունեցող ԱՁ-ների կամ իրավաբանական անձանց կողմից:

Նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց. թե կողմ, թե դեմ արտահայտվող մեծ թվով արձագանքողներ եղան: Ոմանք կտրականապես դեմ լինելը հիմնավորում էին նրանով, որ բոլոր այն երկրներում, որտեղ թմրամիջոցների օգտագործումը օրինական է, նախնական փուլում վարվել էին հենց այսպես՝ օրինականացրել էին արգելված նյութերի օգտագործումը գիտական, ուսումնական, փորձագիտական նպատակներով, այնուհետև արդեն թույլատրելիի սահմանները ընդարձակել: Ոմանց կարծիքով գիտական, ուսումնական, փորձագիտական նպատակներհասկացությունը չափազանց լղոզված է:

Պաշտոնական կայքում իրականացվող քվեարկությամբ 57 տոկոսը կողմ է նախագծին, 43 տոկոսը՝ դեմ:

Եկեք իրապես հասկանանք՝ հասարակությունն ի՞նչ կարծիք ունի այս օրենսդրական նախագծի մասին: Քվեարկենք ներքում:

Գնալ հետ