Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ու՞մ հետ պետք է ապրի երեխան ամուսնալուծության դեպքում

Երեխաների խնամքին վերաբերող՝ ամուսինների միջև ծագող վեճերը /մասնավորապես` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջը/ քննվում է բացառապես դատական կարգով:

Որոշում կայացնելիս դատարանը միշտ ելնում է երեխայի լավագույն շահերից: Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու, դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու ու նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք։ Եվ ծնողների ամուսնալուծությունը կամ նրանց առանձին բնակվելը չեն սահմանափակում երեխայի այս իրավունքները։

Ծնողներից առանձին բնակվելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ, երբ դա դատարանի որոշմամբ հակասում է երեխայի շահերին: Ծնողը, որի հետ բնակվում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական, հոգեկան առողջությանը։

Այսպիսով՝ դատարանում երեխայի բնակության հարցը քննելիս առաջնային նշանակություն է ստանում երեխայի լավագույն շահը: Բացի այդ, հարկ է նշել նաև, որ երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս մասնակցելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը։

Երեխայի կարծիքը,նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, կարող է հաշվի առնվել դատարանի կողմից:

Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է դատարանի համար:

Երեխայի բնակության հարցն առավել խնդրահարույց և դատական պրակտիկայում հաճախ հանդիպող դեպքերից է: Գործի քննության ընթացքում այն պահանջում է փաստաբանի նվիրված ու պարտաճանաչ աշխատանք:

Որպես վերջաբան նշենք, որ անհրաժեշտության դեպքում շաբաթվա ցանկացած օր և ժամի կարող եք կապ հաստատել մեր գրասենյակի հետ, և որակավորված փաստաբանը կտրամադրի թե լիարժեք խորհրդատվություն, թե բարեխղճորեն կվարի Ձեր գործը դատական ատյաններում և այլ մարմիններում:

Գնալ հետ