Ձեր իրավունքը միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը

100,000-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամի սպառողական վարկ ստանալու դեպքում անձն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում: Պայմանագրով կարող է ավելի երկար ժամկետ նախատեսվել։

Պայմանագիրը լուծելու դեպքում սպառողը պարտավոր է վճարել տոկոսներ միայն վարկի գումարը օգտագործելու համար, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան:

Բանկը կամ վարկային կազմակերպությունը պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջել չի կարող:

Սպառողն իրավունք ունի լուծել վարկային պայմանագիրը նաև այն դեպքում, երբ լուծվել է վարկավորման միջոցով ֆինանսավորվող առքուվաճառքի կամ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիրը։

Գնալ հետ