Երեխայի սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը

Հայկական իրականության մեջ, ցավոք, երեխաների կարծիքը թերահավատորեն է ընկալվում մեծահասակների կողմից, մինչդեռ երեխայի սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը նախատեսվում է միջազգային և ներպետական նորմերով և օրենքով սահմանված դեպքերում պարտադիր լսելի է։

Հայաստանի Հանրապետությունում երեխաները, ինչպես և չափահաս անձինք, հանդիսանում են իրավունքի սուբյեկտներ և համապատասխանաբար նրանց իրավունքներն օրենսդրորեն պաշտպանված են: Վերջիններս բացի ընդհանուր իրավունքներից օժտված են նաև հատուկ իրավունքներով։

Երեխայի լսված լինելու իրավունքը, ապրագրված է ՀՀ Ընտանեկան օրենսգրքում: Երեխան ունի իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունք և իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս նա իրավունք ունի ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքն ինչպես ընտանիքում, այնպես էլ դատարանում և այլ մարմիններում։

Օրենքը մասնավորեցնում է այն դեպքերը, երբ 10 տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է:

Դրանք են՝

  • խղճի ազատության հետ կապված,
  • որոշակի միջոցառումներին մասնակցելու,
  • արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու,
  • ծնողներից որևէ մեկի հետ ապրելու,
  • հարազատների հետ շփվելու,
  • և օրենքով նախատեսված այլ դեպքերը:

Ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում 10 տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։

Գնալ հետ