Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հաջողված քեյս

Վերջերս Անձնական իրավաբան ծառայությանը դիմած մի օտարերկրացի բողոքել է, որ տարիներ շարունակ բնակվելով Հայաստանում և ծավալելով տարատեսակ ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև այդ ամբողջ ժամանակաշրջանում բնակվելով Հայաստանի տարածքում օրինական կարգով (ունեցել է ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ) դիմել է լիազոր մարմին` հերթական մշտական կացության կարգավիճակ հինգ տարի ժամկետով ստանալու նպատակով: Սակայն Անձնագրային և վիզաների վարչությունը, հիմք ընդունելով ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունը (որ իբր թե գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ դիմողի գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը) ՀՀ մշտական կացության կարգավիճակի տրամադրումը նպատակահարմար է գտել մերժել: Արդյունքում, օտարերկրացին հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ վտանգվել է նրա ամբողջ հետագա բիզնեսի ճակատագիրը, և միջոցներ չձեռնարկելու պարագայում նա ստիպված կլիներ լքել Հայաստանի տարածքը:

Անձնական իրավաբան ծառայությունը բողոքարկել է դատական կարգով ՀՀ կացության մշտական կարգավիճակի տրամադրումը մերժելու մասին որոշումը, ինչի արդյունքում հայցադիմումը ընդունվել է վարույթ, և օրենքի ուժով օտարերկրացին ստացել է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվություն մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը, ինչը առնվազն հնարավորություն է տալիս օտարերկրացուն մնալ Հայաստանում ամիսներ շարունակ և շարունակել զբաղվել իր ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գնալ հետ