Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

QUEST ամենասրամիտների համար

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. Ձեզ դիմել է մի կին. նրան անհրաժեշտ է իրավաբանական խորհրդատվություն: Սակայն նա խոսում է միայն ֆրանսերեն և Դուք չեք հասկանում, թե ինչ հարց է նա տալիս:

Այսպես, Անձնական իրավաբանը կազմակերպել է quest իր կայքում, որը հաղթահարելով կկարողանաք հասկանալ.

Ա. Ի՞նչ խնդիր ունի այդ կինը

Բ. Ինչպե՞ս կարելի է այն լուծել

Գ. Այդ բարի գործի համար կստանաք նվեր Անձնական իրավաբան ծառայությունից՝ երկու տոմս Կինոպարկում «Առյուծ արքան» մուլտիֆիլմի դիտման համար:

Այսպես, այցելեք https://personallawyer.am/ կայք:

Քայլ 1:

Անցեք մեր կայքի Կորպորատիվ առաջարկ բաժինը: Գտեք 15-րդ ծառայությունը: Ընթերցեք այն: Ու՞մ է Անձնական իրավաբանը տրամադրում տարեկան շուրջօրյա իրավաբանական աջակցություն: Եթե սա պարզեցիք, անցնենք հաջորդ քայլին:

Քայլ 2:

Մեր բլոգում կա մի հոդված, որտեղ պատմում է, այն մասին, որ 1-ին քայլի պատասխանում թաքնված օտարերկրյա անձինք շատ ավելի դժվարությամբ են հնարավորություն ստանում Հայաստանում զբաղվել իրենց գործունեությամբ: Ծանոթացեք հոդվածին, այնտեղ քննարկվող իրավիճակին:

Քայլ 3:

Վերադառնանք Կորպորատիվ առաջարկ բաժնին: Այնտեղ առկա ցանկից ո՞ր ծառայությունը դուք կառաջարկեիք գործատուին, բլոգում նկարագրված իրավիճակում հայտնվելիս: Որպես հուշում նշենք, որ ծառայության առաջին բառը ասոցացվում է նաև լուսանկարչության, կինեմատոգրաֆիայի հետ:

Քայլ 4:

Անցնենք նորից կայքի գլխավոր էջ: Այնտեղ առկա է Ծառայությունների ցանկ, որտեղ թվարկված են իրավունքի տարբեր ճյուղեր: Միասին մտածենք, նկարագրված իրավիճակը իրավունքի ո՞ր երկու ճյուղերին է պատկանում: Որոշեցի՞ք, անցնենք առաջ:

Քայլ 5:

Կայքի մեր մասին բաժնում ներկայացված է Անձնական իրավաբան թիմը: Քանի՞ իրավաբան է զբաղվում նշված իրավունքի ճյուղերով:

Քայլ 6:

Ստացած թվին գումարեք ընկերության Կորպորատիվ առաջարկ բաժնի ամենաներքևում հրապարակված Անձնական իրավաբան թիմի գործընկերների թիվը, հանեք 31:

Քայլ 7:

Այցելեք Անձնական իրավաբան ծառայության բլոգ, առաջին էջը: Ստացված թվին համապատասխանող հոդվածի չորրորդ մասում հենց նկարագրված է կնոջ իրավական խնդրի պատասխանը: Ո՞րն է նրա իրավական հարցն ու պատասխանը:

Եթե գիտեք ճիշտ պատասխանը, ուղարկեք այն մեր ֆեյսբուքյան էջին անձնական նամակով: Մենք առկա ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով կընտրենք մրցույթի հաղթողին և սիրո՜վ կհանձնենք նրան սիրելի մուլտիֆիլմի տոմսերը:

Գնալ հետ