Խափանման միջոցներ

Հաճախ հասարակության մեջ նույնանում են խափանման միջոց և պատիժ եզրույթները, այնինչ դրանք տարբեր քրեադատավարական հասկացություններ են։

Ի տարբերություն պատժի՝ խափանման միջոցները կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ սահմանափակ ժամկետով և ոչ թե արդեն դատապարտված անձի նկատմամբ։ Խափանման միջոցների՝ օրենքում տրված բնորոշումից հետևում է, որ դրանք կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվում են քրեական գործի քննության ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով։ Ոչ պատշաճ վարքագիծ ասելով պետք է հասկանալ նրանց այն գործողությունները, որոնք ուղղված են գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելուն, քննությունից և դատից թաքնվելուն, ինչպես նաև հանցավոր գործունեությունը շարունակելուն։

Գործող օրենսդրությամբ սահմանված են հետևյալ խափանման միջոցները՝

1) կալանավորումը

2) գրավը

3) ստորագրություն` չհեռանալու մասին

4) անձնական երաշխավորությունը

5) կազմակերպության երաշխավորությունը

6) հսկողության հանձնելը

7) հրամանատարության հսկողության հանձնելը

Նշենք նաև, որ այս միջոցները չեն կարող կիրառվել միաժամանակ, ինչպես նաև միշտ չէ որ դրանց կիրառումը պարտադիր է։

Եղե՛ք իրազեկ։

Գնալ հետ