Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ո՞վ է անձնական իրավաբանը

Անձնական իրավաբանին այլ կերպ նաև անվանում են ընտանեկան իրավաբան, կամ անձնական-ընտանեկան իրավաբան։ Նա անձի կամ ընտանիքի վստահելի խորհրդատուն է, ով ամբողջ կյանքի ընթացքում օգնում է ընդունել ճիշտ որոշումներ բոլոր տեսակի իրավահարաբերություններում հայտնվելիս։

Սա լայնորեն տարածված ինստիտուտ է ամբողջ աշխարհում։ Հայտնի է, որ նշանակալի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները, նրանց ընտանիքները ունենում են իրենց անձնական իրավաբանը, ով ուղեկցում է նրանց ցանկացած իրավահարաբերություններում։ Դրան զուգահեռ մի շարք պետություններում գործում են տարատեսակ պետական, հասարակական կազմակերպություններ, ովքեր քայլեր են ձեռնարկում հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, փորձում իրավաբանորեն պաշտպանել նրանց։ Նրանցից որոշները կենտրոնանում են հասարակության կոնկրետ խմբի վրա /օրինակ՝ հաշմանդամներ, դատապարտյալներ, զինծառայողներ, թոշակառուներ, մայրեր և այլն/, և տարբեր ծրագրեր իրականացնելով՝ փորձում են հանդես գալ որպես այդ խմբի անձնական իրավաբան /պաշտպանելով նրանց շահերը, տրամադրելով անվճար խորհրդատվություն կամ կազմակերպելով դասընթացներ նրանց համար/։

Մենք որոշել ենք առավել լայն գործունեություն ծավալել՝ որպես թիրախ դիտարկելով մեր պետության բոլոր քաղաքացիներին, փորձելով աջակցություն տրամադրել ցանկացածին, ով կդիմի մեզ։ Այսպես, մենք ապահովում ենք 24/7 հասանելիություն բազմալիքային 044 24 00 24 հեռախոսահամարով աշխարհի ցանկացած կետից /նաև՝ +374 44 24 00 24` viber, whatsapp, telegram, zangi տարբերակով/։ Զանգերին պատասխանում են արհեստավարժ իրավաբանները և տրամարդում խորհրդատվություն իրավունքի բոլոր ճյուղերով /նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով/։ Ապահովում ենք լիարժեք գաղտնիություն։

Այսպիսով, մեր թիմն աշխատում է տնտեսել ՀՀ քաղաքացիների ժամանակը, պաշտպանել նրանց իրավունքները բոլոր տեսակի հասարակակական հարաբերություններում, ապահովել իրավաբանի հասանելիություն նրանց նախընտրած պահին։

Գնալ հետ