Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Եթե ցանկանում եք բացել հիմնադրամ

Հիմնադրամը կարող է ստեղծվել քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա։ Այն համարվում է անդամություն չունեցող կազմակերպություն, որը հետապնդում է սոցիալական, մշակութային, բարեգործական, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

Հիմնադրամը ստեղծվում է հիմնադիրների որոշմամբ: Սակայն ի տարբերություն ՀԿ-ի՝ Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից:

Հիմնադիրները առաջին հերթին պետք է որոշեն, թե ովքեր են հիմնադրամի շահառուները և որոնք են նրա գործունեության նպատակները, քանի որ հիմնադրամը գրանցելուց հետո այդ կետերի փոփոխություններ կատարելու իրավունքը պատկանելու է միայն դատարանին՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա, ինչը բավականին բարդ և երկարատև գործընթաց է։

Հիմնադրամը նաև պետք է ունենա անվանում, որը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումներից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների անուններից։

Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը և նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին:

Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը, որն էլ իր հերթին արդեն իսկ կարող է ժամանակավոր կառավարչի փոխարեն նշանակել մշտական գործադիր մարմնի ղեկավար։

Քանի որ հիմնադրամ գրանցելու գործընթացը շատ ավելի բարդ և երկարատև է, քան ցանկացած առևտրային կազմակերպություն գրանցելը, ապա խնդիրներից և գրանցման անհարկի մերժումներից խուսափելու համար կարող եք դիմել մեր փաստաբաններին, որոնք և կուղեկցեն Ձեզ այդ ամբողջ գործընթացում։

Գնալ հետ