Դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելը

Մեր օրերում հաճախ է հանդիպում, երբ վարկային կամ բանկային կազմակերպության նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները չեն կատարվում: Դրանց բռնագանձման վերաբերյալ կայացվում է դատական ակտ և ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմին դրանց կատարումն ապահովելու նպատակով: Պարտապաններին ամենահաճախ հետաքրքրողը այն դրամական միջոցներն են, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել, կամ որ դրամական միջոցները ինչ չափով են ենթակա բռնագանձման: Այսպիսով`պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, իսկ պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ կան դրամական գումարներ, որոնց վրա օրենքն արգելում է բռնագանձում տարածել, մասնավորապես այն դրամական գումարները որոնք վճարվում են՝

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար

2) ալիմենտային պարտավորությունների համար

5) որպես պետական նպաստ

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում

8) հաշմանդամներին

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ

Եղե՛ք իրազեկ և պաշտպանե՛ք Ձեր իրավունքները:

Գնալ հետ