Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հանքերի շահագործում

Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով: Հաշվի առնելով վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ծավալված իրադարձությունները և հանրության հետաքրքրությունը այս հարցի շուրջ՝ անդրադառնանք օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը։

Իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից օգտակար հանածոների արդյունահանումը առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման թույլատրվում է իրենց սեփական հողամասերի սահմաններում, եթե դա չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ, այլ ուղղված է տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարմանը։

Իսկ ի՞նչ կարգով է տրվում իրավաբանական անձանց կողմից շահույթ ստանալու նպատակով հանքավայրի շահագործման իրավուքը։

Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձը պետք է դիմի շրջակա միջավայրի նախարարություն՝ ներկայացնելով օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծ, որը, ի թիվս այլ պահանջների, պետք է ներառի օգտակար հանածոների հանքավայրերի բացման միջազգային լավագույն փորձին համապատասխանող եղանակներ և շահագործման համակարգեր, բնության և շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը։ Դիմումը գրանցելուց հետո տասն օրվա ընթացքում նախագիծը ներկայացվում է փորձաքննության։ Թույլտվությունը ստանալու համար այն պետք է անցնի ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության փորձաքննություններ։ Այս փուլերը բարեհաջող անցնելուց հետո դիմումատուի հետ կնքվում է պայմանագիր և նա ձեռք է բերում հանքավայրի շահագործման իրավունք, որը տրվում է առավելագույնը 50 տարի ժամկետով։

Օրենքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ հանքավայրի շահագործման թույլտվություն չի կարող տրամադրվել։ Այսպես, թուլտվություն չի տրամադրվում, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան գերեզմաններ, բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ, Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև, եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Գնալ հետ