Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Մեքենաների առուծախի ստվերային կարուսելի դեպքերը ոչ թե նվազել են, այլ աճել

Անձնական իրավաբան ծառայության իրավաբան Մարի Մանուկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ավտոմեքենաների առուվաճառքի, միջնորդների գործունեության հետ կապված ստվերային ու ռիսկային գործոններին, որոնք նմանվում են խարդախություններից բաղկացած շղթայի:

Եղել են դեպքեր, երբ նմանօրինակ գործարքներից հետո մեքենայով կատարվել են օրինախախտումներ, և դրա հետևանքով տուժել է մեքենան վաճառած անձը, քանի որ անվանափոխություն դեռ չի եղել:

«Այստեղ պետք է մատնանշել մեր քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը, հարկերից խուսափելու, լրացուցիչ ծախսեր չկատարելու հանգամանքները, մինչդեռ օրինակ տարաժամկետ, բանավոր գործարքները, որոնք չեն փաստաթղթավորվում, և միանգամից անվանափոխություն տեղի չի ունենում, կարող են լինել բավականին ռիսկային»,- ասում է Մարի Մանուկյանը:

Իրավաբանի պնդմամբ՝ ավտոմեքենաների առուվաճառքի ստվերային կարուսելի դեպքերը ոչ թե նվազել են, այլ վերջին շրջանում գրանցվել է նման գործարքների աճ:

Գնալ հետ