Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Վարկի տրամադրման իրական պայմանները

ՀՀ-ում ամենահաճախ հանդիպող իրավական խնդիրները կապված են վարկերի, վարկային կազմակերպությունների և սահմանված վճարումների հետ։ Քաղաքացիները, հայտնվելով տարբեր իրավիճակներում, հաճախ են դիմում վարկային կազմակերպություններին և բանկերին ՝ վարկ ստանալունպատակով։ Միևնույն ժամանակ վարկի մարման համար վճարում են շատ ավելի մեծ գումար, քան առաջին հայացքից թվում էր, որ կվճարեն ։

Քչերը գիտեն, որ տարբեր են վարկի տարեկան անվանական և փաստական տոկոսադրույքներ եզրույթները։ Մասնավորապես՝ տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նշված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա էլ հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները, իսկ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը մատնանշում է վարկի իրական արժեքը՝ ընդգրկելով նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը։

ՀՀ Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում վարկային կազմակերպությունների և բանկերի կողմից սահմանվող վարկի տոկոսադրույքների նկատմամբ, մասնավորապես՝ սահմանված է բանկի տոկոսադրույքի հաշվարկային դրույք (12 տոկոս) և վարկային տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրա կրկնապատիկը (24 տոկոսը): Սակայն իրականում վարկի համար վճարվող տոկոսադրույքից բացի քաղաքացիները ստիպված են լինում վճարել նաև այլ գումարներ, օրինակ՝ վարկի սպասարկման վճար, որը գանձվում է որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս՝ սահմանված պարբերականությամբ, և այլ վճարներ։ Այսինքն՝ վարկիգինը արտացոլում է նաև վարկի հետ կապված այլ ծախսերը, որոնք էլ զգալիորեն բարձրացնում են վարկի իրական արժեքը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը ոչ մի գործողություն չի ձեռնարկում սպասարկման վճարների, այլ ծախսերի որոշակի չափի սահմանման և դրանց նվազեցման համար, չնայած որ տվյալ գործողությունների ձեռնարկման ահրաժեշտությունն ակնհայտ է։

Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ վարկային կազմակերպությունների և բանկերի կողմից տրամադրվող վարկերի պայմաններին ծանոթանալիս և դրանք համեմատելիս ճիշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ միայն այն հանգամանքին, թե ինչ տոկոսադրույքով է առաջարկվում տվյալ վարկը, այլ նաև թե ինչ այլ ծախսեր են նախատեսված, և որքան է դրանց համար սահմանված չափը։ Այսինքն, եթե անգամ նշված է, որ վարկը կարող եք վերցնել 0 տոկոսադրույքով, դա ոչ միշտ է Ձեզ ազատում այլ վճարումներ կատարելուց։

Եղե՛ք իրազեկ։

Գնալ հետ