Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Մտավոր գործունեության արդյունքների վերաբերյալ կնքվող պայմանագրեր

Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (նույն ինքը՝ լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը:

Այս պայմանագիրը ենթադրվում է լինել հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն.

  • վարձատրության չափը և/կամ այն որոշելու կարգն ու վճարման ժամկետները
  • տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները:

Լիցենզային պայմանագիրն ունի հիմնական երեք տարատեսակներ: Դրանք են.

  • հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա – այս պարագայում լիցենզառուին տրամադրվում է մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով լիցենզատուի իրավունքը այն օգտագործելու և այլ անձանց օգտագործման թույլտվություն տալու
  • եզակի լիցենզիա – այդ դեպքում լիցենզառուին տրամադրվում է մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի
  • բացառիկ լիցենզիա – լիցենզառուին տրամադրվում է մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու հնարավորության:

Եթե այլ բան նախատեսված չի լինում պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է լինել հասարակ (ոչ բացառիկ):

Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել /այսինքն՝ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրել/ միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում:

Գնալ հետ