Ի՞նչ պատիժ է սահմանված «աղջիկ փախցնելու» համար

Հայկական իրականության մեջ մինչ այսօր գործածվում են այնպիսի հին ավանդույթներ, որոնք ուղղակիորեն արգելված են օրենքով և կարող են բացասական հետևանքներ առաջացնել։ Այդպիսի ավանդույթներից մեկը, որը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել, ամուսնության նպատակով <աղջիկ փախցնելու> հին ավանդույթն է։

ՀՀ Սահմանադրության համաձայն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն, իսկ ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: Սա նշանակում է, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` 18 տարեկան տարիքի հասնելը։ Օրենքը սահմանում է դեպքեր, երբ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ 16 տարեկանում, սակայն այս դեպքում պետք է առկա լինի նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, իսկ ամուսնացող մյուս անձը պետք է լինի առնվազն 18 տարեկան:

«Աղջիկ փախցնել» արտահայտությունն ինքնին հուշում է, որ տվյալ պարագայում խախտվում է երկկողմանի համաձայնության պայմանը։ Բայց այս պարագայում ավելի կարևոր է հասկանալ, որ «փախցնելը» ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսականկյունից դատապարտելի է և քրեական օրենքի տեսանկյունից որակվում է որպես առևանգում։

Դեռ հին ժամանակներից այդ ավանդույթին զոհ էին դառնում անչափահաս անձիք։ Այսօր ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ անչափահաս անձի առևանգումը համարվում է ծանրացուցիչ հանգամանք և պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։ Իսկ եթե տեղի է ունեցել սեռական ակտ արարքը կորակվի որպես համակցությամբ կատարված հանցագործություն և պատիժն էլ ավելի կխստացվի ։

Գնալ հետ