Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Համատեղ սեփականություն

Համատեղ սեփականությունը ընդհանուր սեփականության տեսակ է, որն առաջանում է այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով։

Առանձնահատուկ կարգավորում է նախատեսված ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ։ Ընդ որում ամուսնությունը պետք է գրանցված լինի քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմնում։ Այսպես, եթե ամուսնության ընթացքում ձեռք եք բերել գույք, ապա այն Ձեր և Ձեր ամուսնու համատեղ սեփականությունն է /ձեզ է պատկանում հավասար բաժիններով/՝ օրենքով կամ ամուսնական պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում։

Սակայն եթե Դուք նվեր կամ ժառանգություն ստանաք որևէ գույք, այն կհամարվի միայն Ձեր սեփականությունը։ Միայն Ձեզ են պատկանում նաև անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների։

Քչերն են տեղյակ, որ ամուսնալուծության բացակայության դեպքում ևս անձը կարող է դատական կարգով ճանաչել իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուստի համատեղ սեփականության մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է պահաջել առանձնացնել իր բաժինը մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո։

Անձնական իրավաբանը Ձեր կողքին է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ՝ օգնելու տեղեկացված լինել Ձեր իրավունքների մասին և պաշտպանելու դրանք։

Գնալ հետ