Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ժառանգության ընդունում

Անձնական իրավաբան ծառայությանը դիմող քաղաքացիների շրջանակում ամենատարածված հարցերից է ժառանգություն ընդունելը:

Վերջերս մեզ դիմած քաղաքացիներից մեկը ցանկացել է ընդունել իր ծնողի ժառանգությունը, ով մահացել է տարիներ առաջ, և բաց է թողնվել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը: Նշենք, որ նա հանդիսացել է իր ծնողի միակ ժառանգը: Իրավաբանների և նոտարի միջև վարած երկարատև բանակցություններից և մի շարք փաստաթղթեր վերջինիս ներկայացնելուց հետո, նոտարը համաձայնվել է ժառանգության բաց թողնված ժամկետը ճանաչել հարգելի և փաստացի տիրապետման հիմքով տրամադրել մեր վստահորդին ժառանգության վկայագիր:

Սակայն կան դեպքեր, երբ առկա են մի քանի ժառանգներ և չնայած, որ նրանք չեն ձեռնարկել որևէ քայլեր ժառանգությունը ընդունելու համար, իսկ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը ընդունած ժառանգ կարելի է համարել միայն նրանցից մեկին, նոտարը հրաժարվում է տրամադրել վերջինիս ժառանգության վկայագիր, մերժում է ժառանգի դիմումը և առաջակում է դիմել դատարան: Նա իր այսպիսի քայլը բացատրում է նրանով, որ ինքը կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե ճանաչի ժառանգությունը ընդունած ժառանգ միայն նրանցից մեկին՝ առանց մյուսների կարծիքը լսելու: Չնայած, որ օրենքը հստակ սահմանում է, որ եթե ժառանգը ժառանգությունը ընդունելու հետ կապված դիմումը չի ներկայացնում վեցամսյա ժամկետում, ապա նա բաց է թողնում ժառանգության ընդունման ժամկետը և մնացած ժառանգները պարտավոր չեն հայտնելու նրան իրենց կողմից ժառանգությունը ընդունելու ցանկության մասին կամ ստիպելու, որպեսզի նա գա նոտարական գրասենյակ և նույնպես հայտնի իր դիրքորոշումը:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ չկան անլուծելի խնդիրներ, սակայն յուրաքանչյուր իրավիճակ յուրահատուկ է, կարող է լուծվել տարբեր ժամանակահատվածներում և պահաջում է իրավաբանի կողմից կատարելու մեծ աշխատանք: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել իրավաբաններին:

Գնալ հետ