Հաջողված քեյս

ՌԴ-ում գրանցված ԱՁ Խեյգետով Ալեքսանդրը հայց է ներկայացրել Ռոստովի արբիտրաժային դատարան ընդդեմ ««ԱՐ-ԲԵ» հայ-բելոռուսական առևտրի տուն» ՍՊԸ-ի՝ պահանջելով, որպեսզի հայկական ընկերությունից բռնագանձվի մոտ 25,000 ԱՄՆ դոլար, այն պատճառաբանությամբ, որ, իբր թե, վերջինս չի վճարել տրանսպորտային բեռնափոխադրումների գումարը:

Դիմելով մեր «Անձնական իրավաբան» ծառայության փաստաբան Լավրենտի Ադուլյանին՝ հայկական ընկերությունը խնդրել է օգնել նրանց այդ հարցում և ներկայացնել իրենց շահերը Ռուսաստանի դատարանում: Փաստաբան Լ. Ադուլանի կողմից կազմվել և ներկայացվել է դատարան պատասխան և անհրաժեշտ ապացույցներ առ այն, որ ««ԱՐ-ԲԵ» հայ-բելոռուսական առևտրի տուն» ՍՊԸ չունի կնքված պայմանագիր հայցվորի հետ, բեռնափոխադրումների համար միշտ պատշաճ վճարել և վճարել է այլ անձի և նույնիսկ եթե փաստացի բեռնափոխադրումը իրականացրել էր հայցվորը, ապա նրա կողմից այդ փաստը հաստատող CMR-ները դեռ բավարար հիմք չեն տալիս նրան պահանջել բեռնափոխադրման համար վճարները բեռը ստացողից: Հաշվի առնելով պատասխանողի կողմից ներկայացված այս և մի շարք այլ հիմնավորումները՝ Ռոստով քաղաքի արբիտրաժային դատարանը 24.09.2019թ. վճռով որոշեց հայցը մերժել ամբողջությամբ: Այպիսով, հայկական ընկերությունն ազատվել է որևէ անհիմն վճարում կատարելուց:

Գնալ հետ