Ֆրանչայզինգ կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն

Ֆրանչայզինգը համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն է, այսինքն՝ մի ընկերություն մեկ այլ ընկերության իրավունք է տալիս օգտագործելու իր ֆիրմային անվանումը և ձեռնարկատիրությամբ զբաղվելու իր մյուս բացառիկ իրավունքները: Իրավատերը պարտավոր է վերահսկել օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը, օգտոգործողին փոխանցել ապրանքային նշանին, սպասարկման նշանին և մտավոր սեփականության մյուս օբյեկտներին վերաբերող լիցենզիաները: Օգտագործողը պարտավոր է պայմանագրում սահմանված ձևով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային նշանը, ապահովել մատուցվող ծառայությունների համապատասխանությունը իրավատիրոջ աշխատանքների որակին, մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնք սպառողները կստանային, եթե օգտվեին հենց իրավատիրոջից:

Թեև ֆրանչայզինգը իր տեսակով ճկուն չէ,այնուամենայնիվ այն հնարավորություն է տալիս իրավատիրոջը իր բացառիկ իրավունքների տրամադրմամբ ընդլայնելու իր գործունեության ցանցը, իսկ օգտագործողը ձեռք է բերում արդեն կայացած բիզնես, որը հեղինակավոր է, և մնում է շարունակել արդեն իսկ ստեղծվածը:

Գնալ հետ