Կատարողական վարույթ

Կատարողական վարույթի կողմեր են համարվում պահանջատերը և պարտապանը, ընդ որում մեկ կատարողական վարույթի շրջանակում կարող են հանդես գալ մեկից ավելի պահանջատեր և պարտապան:

Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`

  1. կնքել հաշտության համաձայնություն,
  2. կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի,
  3. ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ,
  4. անել միջնորդություններ,
  5. մասնակցել կատարողական գործողություններին,
  6. տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ,
  7. առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ,
  8. հայտնել բացարկներ,
  9. բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները,
  10. օգտվել օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներից:

Որպես պարտավորություն հարկադիր կատարողը պարտավորվում է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել պահանջատիրոջն ու պարտապանին:

Գնալ հետ