Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Պետական մարմինների ոչ համաչափ և իրավաչափ վարքագիծը

Այս հոդվածում ցանկանում ենք անդրադառնալ վերջերս շատ հաճախ պատահող դեպքերի, երբ պետական մարմինները հրաժարվում են վարչարարություն իրականացնելիս որպես հիմք ընդունել էլեկտոնային թվային ստորագրություն պարունակող փաստաթղթերը: Սա հատկապես նկատելի է ՀՀ մաքսային ծառայության դրսևորած վարքագծում: Վերը նշված փաստաթղթերը նրանց կողմից չեն ընդունվում, և քաղաքացիները հարկադրված են լինում ծախսել ավելորդ ժամանակ և միջոցներ՝ դրանք կնքելու և մաքսային մարմնին կրկին ներկայացնելու համար:

Ցանկանում ենք մեջբերել առնչվող մի քանի կարգավորումներ. էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Սա ամրագրված է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Դրան զուգահեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ամրագրում է. վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Այսպիսով՝ կարծում ենք, որ նմանատիպ վարքագիծ դրսևորելիս պետական մարմինները անձանց ծանրաբեռնում են ավելորդ պարտականություններով, որն ընդունելի մոտեցում չէ:


Գնալ հետ