Վարկի վաղաժամ մարում

Վարկառուն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Վարկառուի այս իրավունքը սահմանափակող, ինչպես նաև վարկի վաղաժամկետ մարման դեպքում պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ֆինանսական կազմակերպությունը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

Ուշադրություն, սա վերաբերում է մինչև տասնհինգ միլիոն դրամի վարկային պայմանագրերին։

Գնալ հետ