Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ընտանեկան բռնություն

Ընտանեկան բռնության մասին խոսելիս մարդիկ հաճախ ենթադրում են ֆիզիկական բռնությունը: Օրենքի տեսանկյունից, սակայն, ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արաքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:

Պետությունը երաշխավորում է բռնությունից տուժած անձանց պաշտպանությունը: Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են լիազոր պետական մարմինները և ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները` աջակցության կենտրոնները և ապաստարանները:

Ներկայումս մեծ թիվ են կազմում ֆինանսական բռնության ենթարկվող անձինք: Ֆինանսական բռնությունը կարող է արտահայտվել աշխատելու արգելքով, միջոցների նկատմամբ վերահսկողությամբ, հարկադրելով զոհին անվճար աշխատել ընտանեկան բիզնեսում և այլն: Ֆինանսների առկայությունը տալիս է ապահովության զգացում, իսկ ՀՀ-ում կանանց մի ստվար զանգված տեղյակ չէ, որ ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է համատեղ սեփականություն և հայտնվում է ֆինանսական կախվածության մեջ իրենց ամուսիններից:

Ուստի բռնությունից խուսափելու կարևոր պայմաններից է իրավունքների մասին իրազեկ լինելը: <<Անձնական իրավաբան>>-ը պատրաստ է օգնել ձեզ պաշտպանելու ձեր իրավունքները շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:

Գնալ հետ