Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Թաղման վայրերն անարգանքի ենթարկելը հանցագործություն է

Այսօր ակտիվորեն քննարկվում է այս թեման: Քննարկվում է մեծամասամբ մարդկային, բարոյական տեսանկյունից:

Ցանկանում ենք դիտարկել հայտնի գործողությունները նաև իրավաբանի աչքերով. թաղման վայրերն անարգանքի ենթարկելը հանցանք է ոչ միայն բարոյական առումով, այլ նաև իրավաբանորեն: ՀՀ քրեական օրենսգիրքը ամրագրում է.

1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,

3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:


Գնալ հետ