Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ինչպես խուսափել լրացուցիչ մաքսային բեռից

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ մասին պայմանագիրը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից:

Պայմանագրի ստորագրումից հետո մաքսային ներմուծումների, դրանց նկատմամբ հաշվարկվող մաքսավճարների կարգի և չափերի վերաբերյալ կատարվեցին օրենսդրական փոփոխություններ:

Նշված փոփոխություններից հետո հասարակության մոտ ստեղծվեց կարծիք, որ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ պայմանագրի անդամ երկրներից կատարվող ներմուծումները չեն հարկվում: Այսպիսի դիրքորոշումը իրականությանը չի համապատասխանում, ուստի դրա արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստիպված եղան բախվել իրենց կողմից չնախատեսված մաքսատուրքերի, վճարների հետ:

Նման իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք ծանոթանալ ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումների համար անուղղակի հարկերի վճարման չափերին և կարգին:

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքների ներմուծումները հարկում չեն առաջացնում: Այն դեպքերում, երբ կատարված ներմուծումների քանակն ակնհայտ առևտրային քանակների է, ապա այդ ներմուծումը առաջացնում է հարկային պարտավորություններ ավելացված արժեքի հարկի գծով: Հարկման դրույքաչափը քսան տոկոս է:

Օրինակ՝ կենդանիների համար ակհայտ առևտրային չափաքանակ է համարվում 3 հատը գերազանցող քանակը, հատիկաբույսերի համար՝ հիսուն կիլոգրամը գերազանցողը, իսկ ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողների համար՝ մեկ կիլոգրամը գերազանցողը:

Տարատեսակ ապրանքների ակհայտ ապրանքային չափաքանակների ամբողջական ցանկը սահմանված էՀՀ կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 865-Ն որոշմամբ:

Ոլորտին առնչվող հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել մեր փաստաբանների հետ։

Գնալ հետ