Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հեղինակային պայմանագիր

Այլ անձինք հեղինակի ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն նրա /կամ այլ անձի, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով՝ իրավատիրոջ/թույլտվությամբ: Սա իրականացվում է հեղինակային պայմանագրի հիման վրա:

Այսպես՝ հեղինակային պայմանագիրը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (նույնը թե՝ օգտագործողի) հարաբերությունները: Այն հատուցելի է: Ունի երկու տարատեսակ՝

1.բացառիկ

2.ոչ բացառիկ:

Առաջին դեպքում իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք, սակայն պահպանում է ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում նաև՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:

Իսկ արդեն բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը, և ինքը պահպանում է ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով:

Այս պարագայում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե օգտագործողը համապատասխան քայլեր չի ձեռնարկում:

Ընդհանուր կանոնի համաձայն՝ փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Ի՞նչ դրույթներ են ամրագրվում հեղինակային պայմանագրում: Հեղինակային պայմանագրում նշվում են.

1.փոխանցվող իրավունքների ծավալը,

2.ստեղծագործությունն օգտագործելու եղանակները,

3.օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետը,

4.վարձատրության չափը, դրա որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը,

5.և այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

Եթե պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործելու է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայման նախատեսված չէ, պայմանագրի գործողությունը սահմանափակվում է ՀՀ տարածքով:

Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Գնալ հետ