«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի հիփոթեքային վարկի ձեռքբերման պայմանները

Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7.5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5):

Ծրագրի միջոցով հիփոթեքային վարկ կարող են ստանալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ):

Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար:

Առաջնային շուկայում վարկի ձեռքբերման առավելագույն գումարը 30մլն ՀՀ դրամ է, իսկ գնահատված արժեքը չպետք է 31 մլն ՀՀ դրամից ավել լինի։ Երկրորդային շուկայում վարկի ձեռքբերման առավելագույն գումարը 25մլն ՀՀ դրամ է, իսկ գնահատված արժեքը չպետք է 26 մլն ՀՀ դրամից ավել լինի։

Ծրագրով վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը, որոնց դեպքում ամուսիններից մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ անշարժ գույք, բացառությամբ եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը հաշվառված անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ․ մ․-ից պակաս տարածք։

Գնալ հետ