Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

10% պետական բյուջե վերադարձված գումարից

Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ սա կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց Ուկրաինայում: Այժմ էլ այն քննարկվում է նախագահի թիմում:

Ըստ այդ կոնցեպտի՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով տեղեկացնում է քրեական հետապնդման մարմիններին անձի կողմից կաշառք ստանալու դեպքի մասին և աջակցում հանցագործությունը բացահայտելուն, կարող է ստանալ հանցագործության բացահայտման արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարի 10 տոկոսը:

Ակնկալվում է, որ բացահայտումների թիվը կտրուկ կմեծանա, պետական բյուջե կսկսեն մեծ թվով մուտքեր լինել, իսկ քաղաքացիները հնարավորույթուն կունենան գումար ձեռք բերելու:

Իսկ ի՞նչ եք կարծում, սա կիրառելի և արդյունավետ մեթոդ կլինի՞ Հայաստանում:

Գնալ հետ