Շինությունների քանդման թույլտվություն

Քչերը գիտեն, որ շինարարական թուլյտվություն անհրաժեշտ է ոչ միայն շինությունների կառուցապատման, այլ նաև դրանց քանդման համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնում քանդման թույլտվությունը և ե՞րբ է այն անհրաժեշտ:

Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը` իրականացնել շենքերի և շինությունների քանդումը: Համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը:

Այն դեպքում, երբ նոր շինությունը պետք է կառուցվի նախորդի քանդման վայրում, եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և (կամ) շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը համապատասխան նշումով հանդիսանում է նաև քանդման թույլտվություն: Ոստի, անհրաժեշտ է հետևողական լինել, որպեսի կառուցապատման թույլտվությունը պարտադիր պարունակի նախորդի քանդման թույլտվության վերաբերյալ համապատասխան նշում:

Միևնույն ժամանակ հաճախ է պատահում, որ նախորդ շինության քանդումն անխուսափելի է նոր կառուցվողի հողամասի ճարտարագիտական ուսումնասիրության նպատակով: Այս դեպքում քանդման թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

Պետք իմանալ, որ այս նորմերի խախտումները կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության՝ տուգանքի:

Եղե՛ք տեղեկացված և խուսափե՛ք անհարկի տուգանքներից:

Գնալ հետ