Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները

Ֆիզիկական անձանց սնանկությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է իրավաբանական անձանց սնանկությունից, այդպիսին է օրինակ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու հնարավորությունը:

Ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ՝

ա) ալիմենտների վճարման պարտավորությունների,

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումների պարտավորությունների

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորությունների,

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունների,

ե) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100,000 դրամը գերազանցող պարտավորությունների,

զ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորությունի,

է) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

Գնալ հետ