Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Բանկերի չարաշահումներից խուսափելու համար

Քաղաքացիները հաճախ են ահազանգում այն մասին, որ վարկ են վերցրել իքս գումար, և ժակետանց վճարումների պատճառով վճարվելիք գումարի չափը անկանխատեսելիորեն բազմապատկվել է: Այսպես, մինչև 2018 թվականը ժամկետանց վարկերի դեպքում բանկերը, վարկային կազմակերպությունները անսահմանափակ տույժ-տուգանքներ էին կիրառում: Եվ որևէ իրավական ակտ նրանց առջև սահմանափակումներ չէր դնում: Հետագայում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:


Ներկայումս գործող հոդվածը՝ տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը, տալիս է հետևյալ կարգավորումները.

  1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը /այսինքն՝ 48 տոկոսը/, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  2. Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
  3. Այս պայմանները խախտող համաձայնությունն առ ոչինչ է:
  4. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և՝

1) պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ

2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ

3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Վստահ ենք, որ այս կանոնակարգումների իմացությունը կօգնի Ձեզ զերծ մնալ ոլորտում հաճախ պատահող չարաշահումներից:

Գնալ հետ