Հարկադիր կատարման ծառայության կողմից պարտապանի աշխատավարձից կատարվող պահումների չափը

Վերջերս քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե Հարկադիր կատարման ծառայությունը նրանց աշխատավաձից որքան գումար իրավունք ունի բռնագանձելու: Ցանկանում ենք անձանագրել, որ օրենքով հստակ սահմանվում է, որ Հարկադիր կատարման ծառայությունը դատարանի կողմից տրված կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Իսկ եթե բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը, ապա այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Սույն կանոնները կիրառվում են նաև պարտապանի, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:

Իսկ կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Գնալ հետ