Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ժառանգության ընդունումը փաստացի տիրապետմամբ

Ինչպես հայտնի է, ժառանգությունը «ձեռք բերելու» համար ժառանգը պետք է այն ընդունի՝ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Դա վերաբերվում է թե ըստ օրենքի, թե ըստ կտակի ժառանգությանը։ Սակայն հաճախ օրենքի լավ չիմացության պատճառով, ժառանգները օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացնում համապատասխան դիմում ժառանգության բացման վայրի նոտարին, ինչը կարող է դիտարկվել, որպես ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու նշան։

Սակայն, առկա է ժառանգությունը ընդունելու մեկ այլ եղանակ, որը սահմանված է օրենքով։ Այսպես, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Օրենքով սահմանված վերոնշյալ գործողությունները պետք է նույնպես կատարվեն ժառանգատուի մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում, և համապատասխան ապացույցներ ներկայացվեն նոտարին,որն էլ այնուհետ ճանաչում է անձին, որպես ժառանգությունը ընդունած ժառանգ։

Ժառանգության ընդունման և ձևակերպման հետ կապված հարցերի առաջացման դեպքում կարող եք դիմել մեր՝ ժառանգության հարցերով փաստաբաններին, որոնք կտրամադրեն անվճար խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կուղեկցեն գործընթացը։

Գնալ հետ